Թուրքիայի ՆԳ նախարարը Իրանում է
Իրանական IRNA գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հոկտեմբերի 20-ին ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան:
Իրանցի գործընկերոջ՝ Ահմադ Վահիդի հետ հանդիպմանը կողմերը վերջնական քննարկում են իրականացնելու Անվտանգության և իրավապահ մարմինների համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ: