Վհուկների որս է սկսվել, նարկոթրաֆիկի հովանավորը

Քննչական կոմիտեի՝ Սեւանի քննչական բաժնի քննիչ Անդրանիկ Անտոնյանն օրեր առաջ աշխատանքից ազատվել է հակաիշխանական գրառումներով իր ֆեյսբուքյան էջում կիսվելու ու մանավանդ Ռռոբերտ Քոչարյանի վերաբերյալ դրական հրապարակումները հավանելու համար։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ աշխատանքից ազատված քննիչը պատերազմի առաջին իսկ օրերից՝ սեպտեմբերի 29-ից կամավորագրվել եւ մասնակցել է պատերազմական գործողություններին։ 40 օր շարունակ քննիչը եղել է ամենաթեժ կետերում, մասնակցել Շուշիի մարտերին եւ այնտեղից վերադարձել է նոյեմբերի 7-ին։ Սակայն հայրենազուրկ եւ դավաճան, իշխանության համար հայրենիք, հայրենասիրություն հասկացողությունները զզվելի են այնքան, որքան իրենց սիրելի թուրքերին՝ խոզի միսը: Փաշինյանի ստեղծված «ժողովրդավարական» երկրում, փաստորեն, մարդուն աշխատանքից հեռացրել են՝ Նիկոլ Փաշինյանին քննադատող գրառմամբ ֆեյսբուքյան էջում կիսվելու համար։ Ու մանավանդ, երբ խոսքը ոչ թե քաղաքական համակրանքների եւ հակակրանքների մասին է, այլ հայրենիքի, զոհերի, մի բան, որի կորստի ցավը այսօր պատել է միջին վիճակագրական ցանկացած հայի, միայն ոչ Նիկոլ Փաշինյանին ու իր թրքասեր խունտային:
Ըստ տեղեկությունների՝ ննման իրավիճակ է ոչ միայն ՀՀ ՔԿ-ում, այլ պետական գրեթե բոլոր գերատեսչություններում: Պետական ապարատում բառի բուն իմաստով վհուկների որս է սկսվել, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է անձնական օգտագործման ԱԱԾ-ին աչք չթաչթել, գտնել ու իր սեղանին դնել իր ծոցում տաքացվող <<օձերին>>:

Քննադատող որեւէ մեկնաբանության հավանություն տալը «լայքի» տեսքով, կարող է ճակատագրական դառնալ:
Իհարկե, կարելի է հասկանալ, թե ինչ ծայրահեղության մեջ է հայտնվել Նիկոլ Փաշինյանի իշխանությունն իր այս գործելաոճով, բայց թե ինչ խնդիր է լուծում մարդկանց աշխատանքից ազատելով, դժվար է ասել, քանի որ հասկանալի է, թե ինչ են մտածում Նիկոլ Փաշինյանի մասին անգամ պետական ապարատում ու մի քանիսին ազատելով, միգուցե ճնշեն հրապարակային դրսեւորումները, բայց ոչ մարդկանց իրական վերաբերմունքը:
Նախօրեին հայտնի դարձավ նաեւ, որ Նախօրեին տեղեկատվություն տարածվեց, որ Սիսիանի ոստիկանապետին ազատել են աշխատանքից՝ աշխատավայրում կոկային օգտագործելու համար։ Ըստ լուրերի՝ խուզարկությամբ խոշոր քանակի թմրանյութ է հայտնաբերվել նրա աշխատասեղանի դարակում։
Իշխանական քարոզչամեքենան ամեն ինչ արեց, որպեսզի այդ տեղեկատվությունը ջրի երես դուրս չգա։ Անգամ հերքում տարածեցին, բայց Հայաստանը փոքր երկիր է եւ ցանկացած սյունեցի այս պատմության բոլոր մանրամասներին է տիրապետում: Հիշեցնենք, 2018թ․ հոկտեմբերի 16-ին, երբ Նիկոլ Փաշինյանը նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին նշանակեց Սյունիքի մարզպետ, Փաշինյանը ուղիղ եթեր մտավ ու հայտարարեց, որ Սյունիքը նարկոթրաֆիկի կենտրոն է և պետք է այդ նշանակմամբ կոտրի նարկոտրաֆիկի ողնաշարը։ Հիմա, երբ իր իշխանության ժամանակ նշանակված բարձր պաշտոնյաներն են այդ գործով զբաղվում, կարո՞ղ ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի օրոք Սյունիքը դարձել է նարկոթրաֆիկի տարանցիկ աննախադեպ ու բացառիկ կենտրոն Ու փոխարենը նման ուժայիններից ազատվի ու քրեական պատասխանատվության ենթարկի, ընկել է հայրենասեր տղանների ետեւից։

Անի Սահակյան

դիտվել է 1391 անգամ
Լրահոս
Առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ. բարձրադիր գոտիներում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ 10․000․000 եվրո․ Հայաստանի պետական պարտքը ավելանում է Մեծաթիվ ոստիկաններ Գյումրիում՝ Միքայել Սրբազանի առաջնորդած շարժմանը (video) Արաբա՛տ, մի փոքր տղամարդկություն ունեցիր ու դուրս արի․ ակցիա ԱԳՆ-ի դիմաց (video) Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով Գալու է օրը Պետրոս Ղազարյան, և դու ներում ես խնդրելու․ պատերազմի մասնակից (video) Սկսել են ոչ միայն ժողովրդին խաբել, այլ նաև իրենք իրենց սուտ են ասում ու հավատում. Բագրատ սրբազանը՝ իշխանություններին Արմավիրի մարզում «BMW»-ն 20 մետր գլորվել է ձորը. կան վիրավորներ Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ․․․ . Անդրանիկ Թևանյան Արշակ Սրբազանը հրավիրվել է ԱԱԾ․ Մայր Աթոռից չեն հերքում «Հավատով հետեւում ենք Բագրատ Սրբազանին, հույս է մեզ համար, որ կկարողանանք ազատագրել մեր հայրենիքը» (video) ՀՀ քաղաքացիները քրեական պատասխանատվություն կկրեն «ուրիշին տհաճություն պատճառելու» համար. Փաստաբան «Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածության հզոր լիցք. Դավիթ Անանյան Հենց այսօր Մոսկվայում Փաշինյանի առաջ կդնեն այդ հարցը․ Հայկ Այվազյան (video) Մենք կարող ենք գետի հունը փոխել ի շահ Հայաստանի, եթե բոլոր տարաձայնությունները մի կող դնենք եւ միավորվենք. «Երրորդ ուժ» Միայն բարձր ու ոչ նյութական արժեքների վրա է հնարավոր երկիր ու հանրություն կառուցել․ քաղաքագետ Ստեփան Դանիելյան Այսօր մենք գործ ունենք Հայաստանի շահերի, նրա պատմական տարածքների աննախադեպ ու անմարդկային վաճառքի հետ. Արշակ Կարապետյան Հնարավո՞ր է արդյոք լինել Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ և աջակցել եկեղեցին քանդող դավաճանական խմբակին. Արսեն Ջուլֆալակյան «Ովքեր կմիանան ցույցին, որևէ հարցով էլ չզանգեք». արցախցիներին սպառնացել են Վիտալի Բալասանյանը և այլ անհատներ ու կազմակերպություններ միացան «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը Մեծ թափով երթը շարժվում է Երևան (video) 212 ուսանող միացել են ու աջակցում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը (video) Պատերազմի մասնակցի կոչը․ վաղը հազարավոր մարդիկ կլինեն փողոցներում․ բոլորս դուրս ենք եկել պայքարի (video) Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կլինի համազգային հանրահավաք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am