«Արմեն Սարգսյանը չի կատարել որևէ գործողություն ուղղված այս հակասահմանադրական իրավիճակի հանգուցալուծմանը». Գոհար Մելոյան

Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան էջից.

«Արմեն Սարգսյանը, հստակ արձանագրելով, որ զինված ուժերի գերագույն շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագրի նախագիծն առերևույթ հակասահմանադրական է, խուսափեց այն ուղարկել Սահմանադրական դատարան՝ հերթական անգամ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի պայմաններում դրսևորելով հանցավոր անգործություն։


Այսպես՝ Արմեն Սարգսյանն արդեն մեկ անգամ փորձել է չկատարելով իր սահմանադրական կոնկրետ պարտականությունը, վերացական վերահսկողության շրջանակներում, դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելով օրենքների դրույթների սահմանադրականության հարցեր, ինչի արդյունքում էլ՝ Սահմանադրական դատարանը 2020 թվականի մարտի 31-ին կայացրել է ՍԴՈ-1518 որոշումը, որով ամփոփ անդրադարձել է նաև Հանրապետության նախագահի սահմանադրական կարգավիճակին, նրա լիազորությունների բնույթին՝ պարտադիր և հայեցողական, ինչպես նաև դրանք չկատարելու համար նախատեսված սահմանադրական պատասխանատվությանը։

Արմեն Սարգսյանն այդ որոշմանը, եւ, հատկապես, դրանում թվարկված

Հանրապետության նախագահի հայեցողական լիազորություններին հղումներ է կատարում՝ ըստ նպատակահարմարության և սուբյեկտիվ մեկնաբանություններով։

Սակայն, հղում չի կատարում այդ նույն՝ ՍԴՈ-1518 որոշման այն հատվածին, որտեղ հստակ արձանագրվել է, որ Հանրապետության նախագահի կողմից սահմանադրական պարտականության ՉԿԱՏԱՐԵԼԸ կարող է հանգեցնել իր հակակշռող գործառույթի իմաստազրկման՝ ստեղծելով Հանրապետության նախագահի ինստիտուտի հեղինակազրկման նախադրյալներ, ինչպես նաև ստեղծելով անմիջական վտանգ սահմանադրական մարմինների բնականոն գործունեության համար, ուստիև՝ հակասահմանադրական իրավիճակներ, որոնցում մի շարք առանցքային գործառույթներով օժտված սահմանադրական մարմիններ կարող են զրկվել իրենց գործունակությունից:

Մասնավորապես՝ ՍԴՈ-1518 որոշմամբ Սահմանադրական դատարանը հատ-հատ թվարկել է Հանրապետության նախագահի սահմանադրական լիազորությունները, ենթադրաբար, հաշվի առնելով, որ Արմեն Սարգսյանը շատ է դժգոհում իր լիազորությունների ծավալից։

Միաժամանակ՝ Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ, որպես պետության գլխի, անաչառ արբիտրի, և, ըստ այդմ՝ Սահմանադրության պահանմանը հետևելու սահմանադրական գործառույթների իրականացումն ապահովելու նպատակով՝ սահմանադիրը Հանրապետության նախագահին վերապահել է համարժեք լիազորություններ։


Այլ կերպ՝ Հանրապետության նախագահի հայեցողական լիազորությունների իրականացումը կամ դրանք իրականացումից ձեռնպահ մնալը (գործողություն չկատարելը) իրավաչափ են Սահմանադրության առումով, բացառապես, եթե դրանով չի խեղաթյուրվում Հանրապետության նախագահի սահմանադրական գործառույթների իմաստը կամ չի վտանգվում այդ գործառույթների իրականացումը։

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի

ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ առաջարկության մասով չդիմելով Սահմանադրական դատարան՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 27-ի և մարտի 2-ի իր իսկ հայտարարությունների (տեղադրված են Հանրապետության նախագահի պաշտոնական կայքէջում) տառացի հիմնավորումներից ելնելով, ըստ էության, խոստովանում է, որ՝

չի կատարել պետության գլխի և Սահմանադրության պահպանմանը հետևելու իր սահմանադրական գործառույթները՝ ռազմական դրության իրավական վիճակում,

քաղաքական ճգնաժամի և անվտանգային լուրջ մարտահրավերների առկայության պայմաններում դրսևորել է անգործություն՝ Հայաստանի և Արցախի անվտանգության ու կայունության համար առաջնային կարևորություն ունեցող խնդրի Սահմանադրության շրջանակներում կարգավորման գործում, որը բացարձակ անհրաժեշտություն է պետականության պահպանման համար, հասարակության հետագա պառակտումը կանխելու, ժողովրդի միասնությունը և հանրային համերաշխությունը վերականգնելու, ստեղծված անորոշ վիճակից դուրս գալու և վերջնական հանգուցալուծման հասնելու համար։

Եվ, ըստ այդմ, ստեղծել է սահմանադրական կարգին, զինված ուժերի բնականոն գործունեությանը սպառնացող վտանգ։

չի գործել որպես անաչառ և վերկուսակցական արբիտր, քանի որ չի վիճարկվել անգամ իր առարկությունները չընդունելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի այնպիսի հիմնավորումները, որոնցով ապօրինի և անթույլատրելի է համարվել Արմեն Սարգսյանի իրավունքը մեջբերելու և կիրառելու Սահմանադրության 155-րդ հոդվածը և որպես եզրահանգում նշվել է, որ Հանրապետության նախագահի լիազորությունը զինված ուժերի և այլ զորքերի հրամանատարական կազմի նշանակման և ազատման հարցում պետք է սահմանափակվի զուտ օրենքով սահմանված դեպքերի և կարգի պահպանման նկատմամբ հսկողությամբ՝ դուրս չգալով դրա շրջանակից։

Այսինքն, վարչապետի կողմից, ըստ էության, ցուցում է տրվել չկիրառել Սահմանադրության 155-րդ հոդվածը։

Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են։

Այս առումով ևս Արմեն Սարգսյանը պետք է հիշեր Սահմանադրական դատարանի նույն ՍԴՈ-1518 որոշման այն դիրքորոշումը, համաձայն որի՝ Հանրապետության նախագահի լիազորությունները սպառիչ ամրագրված են Սահմանադրությամբ՝ նրա վրա ազդելու հնարավորությունները բացառելու համար՝ օրենսդրին թողնելով Սահմանադրությամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում այդ լիազորությունների իրականացումը կանոնակարգելը:

Ամփոփելով վերոշարադրյալը՝ պետք է եզրահանգել, որ Արմեն Սարգսյանը չի կատարել որևէ գործողություն ուղղված այս հակասահմանադրական իրավիճակի հանգուցալուծմանը։

Իսկ այն դեպքում, երբ Հանրապետության նախագահը տեղյակ է, գիտակցում է և բարձրաձայնում է սահմանադրական կարգին սպառնացող վտանգների մասին և, այնուամենայնիվ, մնում է ձեռնպահ, դրսևորում է անգործություն՝ Սահմանադրության ուղղակի և կոպիտ խախտում են, որոնք Սահմանադրության 141-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահի պաշտոնանկության հիմք են»։

դիտվել է 530 անգամ
Լրահոս
Ալիևը Բեռլինում է․ բանակցություններ կվարի Շոլցի հետ Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկո՛լ, աղջկադ՝ Արփիի հայացքը հիշի․ ինքը գիտի, որ դու ես այդքան երեխեքի սպանել․ Դավիթ Մկրտչյան (video) Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև չասեն... Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի Ալե՛ն, 44-օրյայի ժամանակ դու պախկված էիր, այսօրվա փողոց փակողներն Արցախում էին․ կիրանցի (video) Շուտով կլսենք և Երասխի, և միջանցքի հանձման մասին Ժամը 13.00-ի դրությամբ` Երևանի ճանապարհները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Նիկո՛լ, Արմենուհի Կյուրեղյանն ասել է՝ ձեր նմանների հետ փողոցում ինչ են անում․ Դավիթ Մկրտչյան (video) Թուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, պիտի խափանենք հող տալու գործընթացը (video) Լա՛վ լսեք՝ ոստիկանների մեջ «մլիցեք» կան, բայց էդ հարցը լուծվելու է․ ժողովու՛րդ, պետք է գործենք․ Դավիթ Մկրտչյան (video) Պարգևատրման արարողություն Կիրանցում (video) Հլը թո՛ղ ձեռքս․ ոստիկանը քաշում է պատգամավորի ձեռքից (video) Որտեղ էլ հայտնվի Փաշինյանը, պետք է վանկարկել՝ «Ցեղասպան Փաշինյան»․ Անդրանիկ Միհրանյան (video) Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը «6 տարի առաջ այս օրը Հրապարակում հայտարարեց, որ՝ եթե չընտրվի վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա…». Ռոբերտ Հայրապետյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Հողը խաբար չտա Ալմա Աթիի հռչակագրում չկա որեւէ խոսք «ԽՍՀՄ ներքին վարչական սահմանների» մասին. Հակոբ Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am