«Պանդորայի արկղը» հենց Շուշիում է թաքնված. Մովսես Հակոբյան

«Իրավունք» թերթը գրում է. «Ինչո՞ւ հայկական բանակը պատրաստ չէր պատերազմներին, որոնք էին մեր բացթողումները, ինչպե՞ս ընկավ Շուշին: Այս դեռ հստակ պարզաբանման կարոտ հարցերի պատասխանը «Իրավունքը» փորձել է ստանալ ՀՀ պաշտպանության նա­խարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, Արցախի պաշտպանության նախկին նախարար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանից:

Իհարկե, կատարել եմ վերլուծու­թյուն եւ հանգել հստակ եզրակա­ցությունների, թե որոնք էին պատե­րազմի այս արդյունքների պատճա­ռը: Բայց առավել ամբողջական դարձնելու համար անհրաժեշտ է, որ ՊՆ֊ն ստեղծի հա­տուկ հանձնաժողով եւ ման­րակրկիտ վերլուծի պատերազմի առաջին օրվանից սկսած՝ բոլոր այն գործողու­թյունները, որոնք առաջին հայացքից ուշադրության չեն արժանանում, բայց որոնց հիմ­քում ընկած են մեծ խութեր: Դրանց բացահայտումից հետո միայն ակնհայտ կլինի մեր պարտության իրա­կան պատճառը վեր հանել:

Ի վերջո, ինչպե՞ս թշնամուն հաջող­վեց գրավել բերդաքաղաք Շուշին: Նաեւ հաշվի առնելով, որ այդպես էլ չի հաջող­վում անգամ պարզել՝ ով էր գլխավորում քաղաքի պաշտպանությունը:

Պատերազմի առաջին իսկ օրվա­նից հակառակորդի նպատակը Շուշի հասնելն էր: Իսկ թե ինչպես հասավ, ինչ միջոցներով, հարցի պատասխանը կտա ժամանակը եւ բանակի վերլուծությունը: Ես առհասարակ այն կարծիքին եմ, որ բոլոր հարցերի պատասխանը, այսպես ասած, «Պանդորայի արկղը» հենց Շուշիում է թաքնված:

Գիտեք, որ պատերազմի ավարտից հետո շատ են հնչում տեսակետներ, որ այս պատերազմը վաճառված էր, իսկ հայ զինվորը՝ դավաճանված: Հետաքրքիր է Ձեր դիտարկումը:

Ես այդ կարծիքին չեմ: Պարզապես մենք վատ պատրաստվել ենք եւ վատ կռվել:

Այսինքն՝ ի սկզբանե կանխորոշված չէ՞ր նման ելքը:

Իհարկե ոչ: Ես, ամեն դեպքում, այդ կարծիքին չեմ:

Ուրեմն՝ ինչո՞ւ ունեցանք նման արդյունք։
Մեր պրոբլեմը կառավարման մեջ է եղել, ուրիշ ոչ մի տեղ։ Թե չէ զինվորների մարտական ոգին պատերազմի ան­գամ ամենաթեժ պահերին եղել է գեր-գերազանց: Զինվորը արել է անհնարինը, դա կարող է փաստել ցանկացած զինվորական:

Հնարավո՞ր էր պատերազմը կանգնեցնել ավելի շուտ:

Գիտեք, մեր առաջին խնդիրը օդային թույլ պաշտպանու­թյունն էր:

Շատերը փորձում են համեմա­տականներ տանել Ապրիլյան պատե­րազմի եւ այս պատերազմի միջեւ: Համե­մատելի՞ են:

Ոչ, անհամեմատելի են: Շատ ճիշտ հարց տվեցիք, շնորհակալ եմ: Իսկապես այդ հարցը շատ է քննարկվում, ես մանրամասների մեջ չեմ մտնի, բայց այդ եր­կու պատերազմներն էլ անհամեմատելի են:

Որո՞նք են, ըստ Ձեզ, այսօր մեր բա­նակի առաջնահերթությունները:

Առաջնահերթությունները շատ են, չեք էլ պատկերացնի, թե որքան շատ: Բայց առաջին եւ գլխավոր խնդիրն այ­սօր վերակազմավորվելն է եւ այսօրվա հինգերորդ սերնդի պատերազմներ վա­րելուն համահունչ բանակի ստեղծումը:

Առկա ռեսուրսներով պատրա՞ստ ենք հնարավոր մարտահրավերներին:

Հասկանում եմ Ձեր հարցի էությու­նը, բայց ես այսպես կպատասխանեմ, երկրի անվտանգությունը ապահովվում է ինչպես ռազմական, այնպես էլ դիվա­նագիտական ճանապարհներով: Ուստի երկուստեք արդյունավետ աշխատանքի արդյունքում միայն հնարավոր կլինի դիմագրավել մարտահրավերներին: Իսկ այն, որ մարտահրավերներն առկա են եւ բազմազան, ցավոք անհերքելի փաստ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 832 անգամ
Լրահոս
Մենք Բագրատ Սրբազանի կողքին ենք․ կեղծ տեղեկություններ են տարածում․ կիրանցեցիներ (video) Ալեն Սիմոնյանը պատասխանում է Մարիա Զախարովային (video) Ահաբեկչության հեղինակը հե՛նց Նիկոլ Փաշինյանն է․ Արծվիկ Մինասյան (video) Փաշինյանի դավաճանական գործողությունների մասով վարույթ հարուցել ե՞ք․ Օհանյանը՝ գլխավոր դատախազին (video) Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-ն 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան Սա հնարավորություն է դուրս գալու նվաստացման, ստորացման վիճակից․ Սուրեն Պետրոսյան (video) Այս իշխանությունները հակահայ օրակարգով են շարժվում. Հովհաննես Ավետիսյան ՔՊ-ական պատգամավորը ԱԺ-ի նիստի ժամանակ թղթե ինքնաթիռ է պատրաստում (տեսանյութ) Ալեն Սիմոնյանը՝ Բագրատ Սրբազանի շարժման ու իրենց վախերի և մտահոգությունների մասին (video) Դուք հե՞չ ասելիք չունեք, երբ ատելություն է տարածվում եկեղեցու նկատմամբ. Մինասյանը՝ Գլխավոր դատախազին (video) Յուրաքանչյուր հայ մայիսի 9-ին պետք է իր ֆիզիկական ներկայությամբ աջակցի արդարության ու արժանապատվության համահայկական շարժմանը Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Տաւուշ. Հայոց Արդի Պատմութեան «Թաւշեայ» Թիւրիմացութեան Տապանաքարը Կամ Չարիքի Վախճանին Խորհրդանի՞շը Հայաստանի կազմաքանդումը կասեցնելու ենք․ կհասնենք մեր նպատակներին․ Գառնիկ Դանիելյան (video) Օր 3. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան Սակրավորը վնասվածքներ է ստացել ոտքի շրջանում Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի 2-րդ հայ սակրավորը վիրավորում ստացավ. Գոհար Սավզյան Սա մեր միակ փրկությունն է․ Արման Նուռը միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը (video) ՀՀԿ-ից` Տավուշյան շարժման մասին Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին Բերետատավորները «գրաժդանսկի» հագնած ոստիկանին էլ էին տարել Կիրանցի բնակիչներ (video) Արթուր Սուքոյանի պաշտպանը պահանջում է առերես հարցաքննել Սուքոյանին և լրագրող Դավիթ Լևոնյանին Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է շարժման մասնակիցներին լրտեսելու․ Սարգսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Մայիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am