Դուք հե՞չ ասելիք չունեք, երբ ատելություն է տարածվում եկեղեցու նկատմամբ. Մինասյանը՝ Գլխավոր դատախազին (video)
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում։
«Թե՛ այս ամբիոնից, թե՛ եթերներում, թե՛ սոցցանցերում ատելություն է տարածվում Հայ առաքելական սուրբ եկեղեցու ու նրա սպասավորների նկատմամբ։ Լավ, դուք ասելիք չունե՞ք, գոնե հորդորեք, որ զերծ մնան նման բաներից»,- դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապեյանին՝ ասաց Մինասյանը։
Նա նշեց, որ Բագրատ Սրբազանն ու բոլոր եկեղեցականները, որոնք կանգնած են շարժման կողքին, դառնում են ատելության ու թշնամանքի թիրախ։