Սմբատ Գոգյանին համակարգում պահելով՝ Նիկոլ Փաշինյանը կարող էր ինքն իրեն ապացուցել, որ հեղափոխությունը ոչ թե լոզունգ է, այլ արժեք

Վարչապետի որոշումներով՝ աշխատանքից ազատվեցին ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը։ Նույն օրվա՝ սեպտեմբերի 24-ի երկու որոշումների համար տարբեր հիմքեր են նշվել։

Գոգյանը աշխատանքից ազատվել է՝ ներկայացնելով ազատման երկրորդ դիմումը։ Գրիշա Թամրազյանի ազատման հիմքը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի համապատասխան առաջարկն է եղել։ Սմբատ Գոգյանը դեռևս այս տարվա մայիսի 21-ին էր հրաժարականի դիմում ներկայացրել, որը, սակայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր ընդունել։ Գոգյանը հրապարակավ հայտարարել է, որ չի կարողանում իրականացնել իր պատկերացրած բարեփոխումները գիտության ոլորտում։ Հիմնական խնդիրը, որը պատճառ էր դարձել Գոգյանի հրաժարականին, ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի դոկտորական անտենախոսությունն էր, որի մեջ մասնագիտական հանձնաժողովը գրագողություն էր հայտնաբերել։ Գոգյանը պնդում էր, որ Դիանա Գալոյանը պետք է այլևս ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար չաշխատի, քանի որ նույն բուհի նախորդ պաշտոնակատարը՝ Ռուբեն Հայրապետյանը, նույն խնդրի պատճառով հրաժարական էր ներկայացրել։ Սակայն ԿԳՄՍ նախարարը չազատեց Դիանա Գալոյնաին, քանի որ նա վայելում էր բուհական ոլորտը համակարգող փոխնախարարի՝ Գրիշա Թամրազյանի ուղղակի հովանավորչությունը։

Ըստ մամուլի հրապարակումների՝ Դիանա Գալոյանը պաշտոնից ազատված փոխնախարարի մտերմուհին է։ Ինքը՝ Թամրազյանը, երբեք հակառակը չի պնդել։
Վարչապետի կողմից ծառայողական քննություն էր նշանակվել՝ պարզելու համար, թե արդյոք Թամրազյանը Դիանա Գալոյանի հովանավորչությամբ զբաղվել է, թե ոչ։ Այս ընթացքում իրադարձությունները բավականին դրամատիկ զարգացում ունեցան․ ԱԺ-ում փակ լսումներ տեղի ունեցան՝ Թամրազյանի ու Գոգյանի մասնակցությամբ։ ԲՈԿ-ը չեղյալ հայտարարեց Դիանա Գալոյանին դոկտորական կոչում շնորհելու մասին ԲՈՀ-ի նախկին որոշումը։ ԿԳՄՍ նախարարությունն էլ իր հերթին առոչինչ ճանաչեց։ Բանը անգամ հասել էր նրան, որ Թամրազյանը տղայական ռազբորկայի էր կանչել Գոգյանին․ այս մասին գրվեց մամուլում, իսկ կողմերը չհերքեցին, որ հանդիպում եղել է։ Ինչևէ, վարչապետի ծառայողական քննության արդյունքներն ըստ ամենայնի տվել էին անհրաժեշտ հարցերի պատասխանները, և Թամրազյանը հեռացվեց։

Հատկանշական է, որ Սմբատ Գոգյանը իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ իր կարծիքով՝ Թամրազյանի հրաժարականը ծառայողական քննության հետևանքն է։ Մինչդեռ ինքը՝ Թամրազյանը, հրաժարականի հետ կապված իր հայտարարության մեջ նշել էր, թե իր հրաժարականը պայմանավորված է սկզբունքային հարցերով, և իր համար հայ ժողովրդի պատմությունը չի սկսվում 2018թ.-ից: Կոնկրետ պատճառներ Թամրազյանը չէր նշել։ Բայց նրա գործունեությունը իր կողմից համակարգող երկու կարևորագույն ոլորտներում՝ սպորտում և բարձրագույն կրթության ոլորտում, մեծապես տապալված են եղել։ Հայտնի է նաև, որ ըմբշամարտի չեմպիոն, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ևս մանդատից հրաժարվեց՝ նրա հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։

Մամուլում նաև առաջ քաշվեց այն թեզը, թե Թամրազյանը հրաժարական է տվել, քանի որ դեմ է եղել կրթական չափորոշիչներին, բայց սա, մեղմ ասած, լուրջ հիմնավորում չէ, որովհետև նախ հանրակրթական չափորոշիչները իր համակարգման ոլորտում չեն, բացի այդ՝ առնվազն տարօրինակ է, որ նա չափորոշիչների վտանգն սկսեց զգալ ճիշտ այն պահին, երբ ավարտվեց ծառայողական քննությունը։ Ի դեպ, տեղեկություններ կան նաև, որ հենց Թամրազյանն է կանգնած ՀՊՏՀ գործադուլի հետևում, որն արվում է հանուն Դիանա Գալոյանի ռեկտորության։ Գալոյանի՝ ռեկտոր ընտրվելու արդյունքները կառավարությունը արդեն երկու ամսից ավել է՝ չի վավերացնում։ Ըստ ամենայնի չի էլ վավերացնի, քանի որ ռեկտոր դառնալու հիմնական իրավական հիմքը գիտությունների դոկտոր լինելն է, իսկ Գալոյանի դոկտորականի շնորհման որոշումն այժմ դատական կարգով վիճարկվում է։

Թվում է, թե ԲՈԿ արդեն նախկին նախագահ Սմբատ Գոգյանին հաջողվել էր հաղթել։ Նա այս ողջ ընթացքում մազաչափ անգամ չնահանջեց իր նախապես հայտարարած սկզբունքներից և ի վերջո հասավ Գրիշա Թամրազյանի հրաժարականին ու վիժեցրեց Դիանա Գալոյանի՝ ռեկտոր դառնալու մտադրությունը։ Նա ի սկզբանե հայտարարել էր, թե ունի անհերքելի փաստեր, որոնք փաստում են ԿԳՄՍ արդեն նախկին փոխնախարար Գրիշա Թամրազայանի հովանավորչության մասին։ Իրադարձությունների զարգացումը փաստեց, որ այդ փաստերն իրենց գործն արել են։ Բայց այսքանով հանդերձ՝ Գոգյանը որոշեց հեռանալ․ << Ցանկանում էի համակարգը փոխել, սև ընդդիմախոսին վերացնել, խորհուրդները սարքել միջազգային, ըստ բնագավառների պաշտպանության՝ չափանիշներ սահմանել, աստիճանաշնորհման կանոնակարգը փոխել, սակայն այդ ամենը թույլ չտվեցին։ Թույլ չեն տալիս, իսկ օրենքի փոփոխության 5 էջանոց նախագիծն արդեն 11 ամիս է՝ ԿԳՄՍ նախարարությունում է։
Համաձայն Աճեմօղլուի՝ ինստիտուտները պետք է համագործակցեն։ ԲՈԿ-ի կողմից ընդունելի հանդեսների ցուցակի ձևավորման սկզբունքը մութ ու անհասկանալի էր։ Առաջարկ ներկայացրի, և կառավարության 2019-2023 ծրագրի 175.4 կետով ամրագրվեց, որ մինչև 2019 թվականի նոյեմբեր պետք է ռեյտինգավորվեին Հայաստանում տպագրվող բոլոր գիտական պարբերականները։ Չափանիշները մշակեցինք, իսկ ռեյտինգավորումը հանձնարարվեց Գիտության կոմիտեին՝ ԿԳՄՍ նախարարի վերահսկողությամբ։ Ժամանակն անցավ, 2019-ի դեկտեմբերին և 2020-ի ապրիլին հարցումներ ուղարկեցի ԿԳՄՍ նախարարին, բայց ոչ մի պատասխան չստացա։ Ստացվում է ի՞նչ։ Հարցը ներառվեց կառավարության ծրագրում, խումբը ձևավորվեց, աշխատանքը «կատարվեց», «բարեհաջող» ավարտվեց, հաշվետվություն ներկայացվեց կառավարություն... ամբողջ աշխատանքը գրանցվեց, իրականացվեց, ամփոփվեց, բայց արդյունքը չկա։
Այս գործելաոճն էր պատճառը, որ երբ 2020 թվականի օգոստոսի 24-ին կառավարության շենքում ծառայողական քննության շրջանակներում ինձ ոչ երկիմաստ հարց տվեցին, թե արդյո՞ք կշարունակեմ աշխատել Արայիկ Հարությունյանի հետ, ես ոչ երկիմաստ պատասխանեցի` ոչ։ Այնպես որ ընկերներիս խնդրում եմ կառավարությանը չմեղադրել ինձ աշխատանքից ազատելու համար։ Ես ինքս երեկ` ժամը 16։00-ի կողմերը, աշխատանքից ազատվելու երկրորդ դիմումն եմ գրել, որն էլ Վարչապետն ընդունել է>>,- իր հրաժարականի մասին այսպես է գրել Գոգյանը։

Գոգյանը հետհեղափոխական Հայաստանի ամենամեծ կադրային ձեռքբերումն էր, և նրան համակարգում պահելով՝ Նիկոլ Փաշինյանը կարող էր ինքն իրեն և հանրությանը ապացուցել, որ հեղափոխությունը լոզունգներից վերջապես վերածվում է արժեքների։ Բայց արժեքներ ունենալու փոխարեն՝ մենք ունեցանք արժեքավոր կադրի կորուստ և կտրուկ ինքնասպառվող հեղափոխություն։

Հայկ Դավթյան

դիտվել է 2241 անգամ
Լրահոս
Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել Հանրապետությունում սպասվում է անձրև, ամպրոպ ու քամու ուժգնացում Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը Հայաստանում երկրաշարժ է եղել Ռուսաստանը հատուկ գործողություն է սկսել ՆԱՏՕ-ի սպառնալիքներից պաշտպանվելու համար․ Պեսկով Աշխարհն, ավելի քան երբևէ, մոտ է միջուկային պատերազմին․ Լուկաշենկո Երևան-Աշտարակ ճանապարհին «Mercedes»-ն անհայտ հանգամանքներում հայտնվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների վրա Գործող իշխանությունը Հայաստանը թողել է առանց դաշնակիցների. Անդրանիկ Թևանյան Սուտասանների թագավորության արքայից արքա տիտղոսին դժոխքում ոչ մեկ չի մոտենում. Սոս Հակոբյանը՝ Փաշինյանին Թե բա՝ կիրանցիները գոհ են սահմանազատման արդյունքներից. գոնե 50 %-ին հարցրե՞լ եք գո՞հ են թե՞ ոչ. կիրանցի Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ» Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան «Սա ասուլիսի «մեխերից» մեկն էր, եթե ոչ առանցքայինը՝ կոմպրոմատների ակնարկ, ընդ որում՝ ոչ միայն լոկ մեկ մարդու ուղղված». Հակոբ Բադալյան 22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին 10-ից ավելի անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել է կրակոց Կտրվեր այս ձեռքս, որ քեզ ընտրել եմ․ Քաղաքացին՝ Փաշինյանին Հնարավոր է, հիմա սահմանազատումը կանգնեցրել են, որ հետո ավելի վատ բանով մեզ անակնկալի բերեն․ կիրանցցի Հայ Առաքելական եկեղեցին զանգերն է հնչեցնում, վտանգի մեջ է Հայրենիքը․ Պարտավոր եմ և գնում եմ Եկեղեցու կանչով․ Մետաքսե Հակոբյան «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը ավտոերթ է իրականացնում Գյումրիում (Տեսանյութ) Ավտոբուս է այրվել Նորաշեն թաղամասում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am