Իշխանությունը գործի է դրել իր ողջ զինանոցը

Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստանը», ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունն ու Հայ հեղափոխական դաշնակցությունը հոկտեմբերի 8-ին Ազատության հրապարակում համապետական հանրահավաք են հրավիրել։ Այսօր տարածած հաղորդագրության մեջ 3 քաղաքական ուժերը նշում են. «Անցած ավելի քան երկու տարիների ընթացքում հանրության սպասելիքները չեն արդարացել։ Իշխանությունը ձախողել է ամենուրեք: Վտանգված է երկրի զարգացման հեռանկարը»: Հետևաբար, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Հայրենիքը», «գնահատելով երկրում ստեղծված իրավիճակը և անխուսափելի համարելով նոր որակի և ազգային իշխանության ձևավորման հրամայականը, հրավիրում են համապետական հանրահավաք»: Թե արդյոք հանրահավաքում եռյակը բարձրացնելու է վարչապետի հրաժարականի կամ ամբողջական իշխանափոխության հարց, քաղաքական ուժերը չեն մանրամասնում։ Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ԲՀԿ պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը խոստացավ հանրահավաքի օրակարգի մանրամասները հայտնել առաջիկայում. «Այս պահին մենք փաստը արձանագրում ենք, որ կա հանրային մեծ դժգոհություն, և այս երեք քաղաքական ուժերը հնարավորություն են ընձեռում այդ ձայնը լսելի դարձնելու համար»:

Հիշեցնենք, որ եռյակի համագործակցությունն ամիսների կյանք ունի , տեւական ժամանակ է լուրեր կային, որ միասնական օրակարգի հարցում համաձայնության չեն գալիս: «Դաշնակցությունը» հայտարարել է, որ երկրում ստեղծվել է քաղաքական և կառավարման ճգնաժամ, և որ երկրում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը բարձրացրել է կառավարության 100 տոկոսով հրաժարականի հարցը։ Իսկ Արթուր Վանեցյանն ավելի կոշտ դիրքորոշոում ունի՝ պնդելով. «Օր առաջ պետք է ազատվել ապաշնորհ իշխանություններից, քանի որ նրանց՝ երկրի ղեկին մնալու ցանկացած օր լրջագույն սպառնալիք է պետության համար»։
Ուշագրավ է, որ չնայած եռյակը չի բացում քաղաքարտերը եւ չի ասում, թե ինչ է սպասվում հանրահավաքին, սակայն իշխանությունը գործի է անցել եւ գրոհ ձեռնարկել ընդդիմության ուղղությամբ: Առաջինը, բնականաբար, աներձագն է, նա սպասվող հանրահավաքից զվարճալի տեսարանների ակնկալիք ունի, Իմ Քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մկունցի համար էլ ընդհանրապես հասկանալի չէ, ինչու են ընդդիմադիրները հանրահավաք նախաձեռնել: «Անձամբ ինձ համար այդ հանրահավաքը կազմակերպելու պատճառաբանություններն անհիմն են: Իհարկե, դա ընդդիմադիր ուժերի իրավունքն է, սակայն այն պատճառաբանությունները, որ նրանք բերում են հանարահավաքը կազմակերպելու համար, ինձ համար անհիմն են»,-ասաց Մակունցը: «Իմ քայլում» կասկածում են, թե ծ եռյակին կհաջողվի հանրային լուրջ մոբիլիզացիա ապահովել։ Ինչպես իմքայլական Ռուբեն Ռուբինյանը նշեց, չի կարծում, թե հանրության շրջանում լուրջ դժգոհություններ կան. «Չեմ կարծում, որ նույնիսկ եթե այդպիսի դժգոհություն լիներ հիպոթետիկ, ձեր նշած ուժերն էին, որ պիտի որևէ մեկին մոբիլիզացնեին: Կարծում եմ` այդ 3 ուժերը չեն կարող և երբևիցե չեն կարողանալու Հայաստանում որևէ լայն աջակցություն մոբիլիզացնել, և դրա պատճառներն իրենք կարող են փնտրել իրենց անցյալում, ներկայում և այլ տեղերում»: Հիշեցնենք, որ ընդդիմադիրներին նսեմացնելու, նրանց ծաղրելու գործը նախկինների սիրելի զբաղմունքն էր, իսկ թե ինչ եղավ վերջում շատ հուզիչ էր, հետեւաբար իշխող ուժը կարելի է ասել ճիշտ ճանապարհի վրա է: Սակայն ամենաուշագրավը ընդդիմադիր անվան տակ հանդես եկող Մարուքյանի արձագանքն էր: «Լուսավոր Հայաստանը» չի պատրաստվում միանալ նորաստեղծ եռյակի կազմակերպած հանրահավաքին: Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասում է՝ «Եթե «Լուսավոր Հայաստանը» ունենա իշխանության հրաժարականի պահանջ, «Լուսավոր Հայաստանը» կնախաձեռնի խորհրդարանում իմփիչմենթի գործընթաց»: Մարուքյանը կարծում է, որ իշխանափոխության կոչեր հնչեցնելուց այդ ուժերը պետք է պարզաբանեն, թե ինչպես են այդ գործընթացը պատկերացնում։ Եթե ասում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, ապա պետք է մանրամասնեն, թե այդ դեպքում ում են տեսնում այդ պաշտոնում. «Որովհետև երբ որ վարչապետը հրաժարական տա, «Իմ քայլը» դաշինքը պետք է ընտրի վարչապետ: Հիմա կարող է Ռոմանոս Պետրոսյանին ընտրեն վարչապետ, գոհ են այդ մարդիկ այսինքն` այդ փոփոխությունից, այսինքն` պետք է հստակ ասվի` ինչ է ուզվում: Եթե ուզում են` իշխանությունը ամբողջությամբ փոխվի, պետք է լինի արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Հայաստանը խորհրդարանական երկիր է»:

Հասկանալի է, որ մարդը ոտքի վրա սակարկում է իր թեկնածությունը, բայց նրա ամենաուշագրավ միտքը դեռ առջեւում է: «Որպեսզի լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, գոնե մի 200-300 հազար մարդ պետք է դուրս գա, գա, այս շենքը գրավի, որովհետև այս խորհրդարանը ցրելու ուրիշ տարբերակ չկա: Հենց կգան, կխոսենք այդ թեմայով»: Փաստորեն, այս գործչի համար բոլոր ժամանակներում կա եւ գործում է երրորդ ճանապարհը, եթե 2018-ին հնարավոր եղավ ընդամենը 20-30 հազարով հասնել իշխանափոխության, հետաքրքիր է ինչ հաշվարկի վրա է հիմնված Մարուքյանի հայտարարությունը: Ակնհայտ է, որ նա խաղում է իշխանության գծի մեջ եւ չի պատրաստվում միանալ ընդդիմությանը:

Անի Սահակյան

դիտվել է 1388 անգամ
Լրահոս
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204 Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել Հանրապետությունում սպասվում է անձրև, ամպրոպ ու քամու ուժգնացում Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը Հայաստանում երկրաշարժ է եղել Ռուսաստանը հատուկ գործողություն է սկսել ՆԱՏՕ-ի սպառնալիքներից պաշտպանվելու համար․ Պեսկով Աշխարհն, ավելի քան երբևէ, մոտ է միջուկային պատերազմին․ Լուկաշենկո Երևան-Աշտարակ ճանապարհին «Mercedes»-ն անհայտ հանգամանքներում հայտնվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների վրա Գործող իշխանությունը Հայաստանը թողել է առանց դաշնակիցների. Անդրանիկ Թևանյան Սուտասանների թագավորության արքայից արքա տիտղոսին դժոխքում ոչ մեկ չի մոտենում. Սոս Հակոբյանը՝ Փաշինյանին Թե բա՝ կիրանցիները գոհ են սահմանազատման արդյունքներից. գոնե 50 %-ին հարցրե՞լ եք գո՞հ են թե՞ ոչ. կիրանցի Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ» Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան «Սա ասուլիսի «մեխերից» մեկն էր, եթե ոչ առանցքայինը՝ կոմպրոմատների ակնարկ, ընդ որում՝ ոչ միայն լոկ մեկ մարդու ուղղված». Հակոբ Բադալյան 22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին 10-ից ավելի անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել է կրակոց Կտրվեր այս ձեռքս, որ քեզ ընտրել եմ․ Քաղաքացին՝ Փաշինյանին Հնարավոր է, հիմա սահմանազատումը կանգնեցրել են, որ հետո ավելի վատ բանով մեզ անակնկալի բերեն․ կիրանցցի Հայ Առաքելական եկեղեցին զանգերն է հնչեցնում, վտանգի մեջ է Հայրենիքը․ Պարտավոր եմ և գնում եմ Եկեղեցու կանչով․ Մետաքսե Հակոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am