Բեռլինում ավելի քան 300 մարդ է ձերբակալվել
Բեռլինում հակակորոնավիրուսային սահմանափակումների դեմ անցկացված բողոքի ցույցերի ընթացքում իրավապահներն ավելի քան 300 մարդու են ձերբակալել, հաղորդում է ТАСС-ը:
«Թիվը դեռ վերջնական չէ, բայց տեղական անկարգությունների ժամանակ ավելի քան 300 մարդ ժամանակավորապես բերման է ենթարկվել: Ակցիաներին մասնակցել է ավելի քան 38 հազար մարդ։ Այս թիվը նույնպես վերջնական չէ», - ասել է Բեռլինի ոստիկանության մամուլի խոսնակը: