Բողոքի նոտա Գերմանիայի դաշնային հանրապետության իշխանություններին

Համաշխարհային Հայությանը միավորող Ցանցային Պետություն համահայկական շարժումը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից պատմության անբարո կեղծարարությունը Ֆրանկֆուրտի հնագիտական թանգարանում։

Տարածված հայտարարության մեջ ասվում է.

«Հակահայկականության գաղափարախոսության վրա հասարակություն և պետություն ձևավորող և զարգացնող Ադրբեջանը, որ ընդամենը 100 տարվա պետականության պատմություն ունի՝ լի ցեղասպանական, էթնիկ զտումների և ատելության դրվագներով, շարունակում է պատմության և մշակույթի խեղաթյուրումը աշխարհի տարբեր ծայրերում։ Այս անգամ գերմանական տեղական և դաշնային իշխանությունների կանաչ լույսի ներքո ադրբեջանցիները Ֆրանկֆուրտի հնագիտական թանգարանի գլխավոր ցուցասրահում աղավաղել են Հայկական Լեռնաշխարհի և Առաջավոր Ասիայի քարտեզը ու մշակույթը ամբողջապես՝ Ուրարտուն ներկայացնելով որպես ադրբեջանական մշակույթի և պատմության մաս։

Ընդամենը 100 տարվա պատմություն ունեցող Ադրբեջանը փաստորեն հանդգնել է իր նավթադոլարներով հավելյալ 2700 տարի «գնել» գերմանական թանգարանից՝ Հայկական Լեռնաշխարհի անտիկ զարգացած հայկական քաղաքակրթությունը ներկայացնելով որպես ադրբեջանական։

Ցանցային Պետությունը պահանջում է Գերմանիայի դաշնային և Ֆրանկֆուրտի տեղական իշխանություններից խստորեն և հրապարակայնորեն պատժել Ֆրանկֆուրտի հնագիտական թանգարանի անձնակազմին՝ պատմության զեղծարարության ադրբեջանական ծրագրին հանցակից լինելու համար։ Հարուստ մշակույթ և պատմություն ունեցող գերմանացի ժողովուրդը, որ, ի տարբերություն Ադրբեջանի և վերջինիս մեծ եղբայր Թուրքիայի, իր մեջ քաջություն է գտել և առերեսվել է իր պատմության ամոթալի էջերին, ուղղակի պարտավոր է սրբորեն աջակցել պատմության ճիշտ լուսաբանմանը գոնե իր պետության տարածքում։

Ցանցային Պետությունը այս հայտարարության տեքստը ուղարկում է նաև Գերմանիայի արտաքին գործերի նախարարությանը, Գերմանիայի դաշնային կառավարության մշակույթի և մեդիայի հանձնակատարին, ինչպես նաև Հայաստանում Գերմանիայի դեսպանությանը և Ֆրանկֆուրտի քաղաքային իշխանություններին, ինչպես նաև մի շարք գերմանական և միջազգային լրատվամիջոցների։

Ադրբեջանի կողմից պատմության և մշակույթի ցանկացած նման զեղծարարություն արժանանալու է Ցանցային Պետության կոշտ արձագանքին»։

դիտվել է 376 անգամ
Լրահոս
Խարկովի ուղղությամբ ընթանում են ակտիվ մարտական գործողություններ, բնակչության տարհանումն ակտիվացել է. Սինեգուբով Ադրբեջանցիները չեն թողնում մերոնք փշալար քաշեն, ասում են՝ ավելի հետ գնացեք. Եթե իշխանափոխություն չեղավ՝ հայրենիք ունենալու մասին մոռացեք. Արարատ Շեգունց Լեմկինի ինստիտուտը քննադատել է Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ արած հայտարարությունը Երբ ընտանիքում նախկին-ներկա են անում, տան կառավարումը վստահում են անկյունում իր փայ ոսկորը ագահաբար կրծող շանը... Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել Իլհամը Նիկոլից անվերապահ կապիտուլյացյա է պահանջում՝ ոչ թե խաղաղություն Սրբազանը հայ ժողովրդի մեջ արթնացնում է նրա իրական հատկանիշները՝ բարոյականությունն ու պատիվը, աստվածասիրությունն ու հայրենասիրությունը. Աշոտյան Չի կարող անօրակարգ իշխանությունը հարատևել․ անխուսափելի է այդ իշխանության ձախողումը․ Վիկտոր Սողոմոնյան Եվրոպան Ռուսաստանի հետ երկարատև առճակատման շրջանի սկզբում է, այն կդառնա մեր առօրյա կյանքի մի մասը. Չեխիայի նախագահ Պաշտոնից ազատվել է Ադրբեջանի ՊՆ տեղակալ, ՌՕՈւ հրամանատար Ռամիզ Թահիրովը Թուրքիան հերքում է արտահանման արգելքը մեղմացնելու մասին իսրայելական ԶԼՄ-ների տեղեկատվությունը Տարիներ առաջ վստահելով ներկայիս իշխանությանը՝ խաբվեցինք. Գեղամ սարկավագ Ավետիսյան Ադրբեջանին զիջումների իրական դեմքը սա է. հաջորդը դու ես ու քո տունը. Վարուժան Գեղամյան ՄԻՊ ներկայացուցիչը տեսակցել է ակցիայի ժամանակ վնասվածք ստացած երիտասարդին «Հուսով եմ, որ «Ռեալը» թույլ կտա Կիլիանին մասնակցել Օլիմպիական խաղերին». Մակրոն Էջմիածնում ձերբակալված անձանց մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել, նրանք ազատ են արձակվել. Մելիքյան Ոստիկանության՝ անհամաչափ ուժ կիրառելու հետևանքով քաղաքացին մարմնական վնասվածք է ստացել. իրավապաշտպանների հայտարարությունը «Եթե ես պատրաստ եմ հանուն դրա ոմանց ձեռքերին չտեսնել էրեխուս արյունը, կարծում եմ՝ դուք էլ ի վիճակի կլինեք հանդուրժելու ձեզ համար անցանկալի մարդկանց ներկայությունը: Չհարամեք, խնդրում եմ» «Չի բացառվում՝ Փաշինյանի կողմից հերթական ծուղակը հայ ժողովրդի գլխին, որը կարող է գործարկվել, օրինակ, երբ ներքաղաքական լարվածությունը հասնի իր գագաթնակետին». Արմեն Աշոտյան. 168.am Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով նախնական դատալսումը կմեկնարկի մայիսի 13-ին․ դատարանը կքննի խափանման միջոցի հարցը․ փաստաբաններ Բրազիլիայի հարավում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 136-ի ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը չի բացառել մոտ ապագայում ԿՀՎ-ի հետ շփումները Արբանյակային վերջին լուսանկարներից պարզվում է, որ Ադրբեջանի վարչախումբը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից Այս գրառման առնչությամբ առերեւույթ հանցանքի մասին հաղորդում եմ ուղարկել ՀՀ քննչական կոմիտեի նախագահին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am