Ռուսաստան-Բելառուս միավորման մեծ գործարքը. «Բատկայի» մեկ ամսվա հնազանդությունը

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատեց` Ռուսաստանի և Բելառուսի իշխանությունները տարբեր մակարդակներում ակտիվորեն քննարկում են երկու երկրների միավորման հնարավորությունը, ինչի շուրջ պայմանագիրը ստորագրել էին դեռ քսան տարի առաջ` 1999-ին: Միութենական պետության մասին այդ համաձայնագրով կողմերը պայմանավորվել էին անցնել միասնական արժույթի, միավորել շուկաներն ու օրենսդրությունը և անգամ ընդհանուր դարձնել պետության խորհրդանիշները` դրոշը, գերբն ու հիմնը:

Ստորագրումից երկու տասնամյակ անց` մինչ օրս, սակայն, չեն հստակեցրել, թե ինչպես: «Այդ հարցերը եղել ու մնում են օրակարգում», - այսօր ասել է նախագահ Պուտինի խոսնակը` հավելելով. - «Կա քայլերի որոշակի հաջորդականություն, կա ճանապարհային քարտեզների փաթեթ, որը վաղուց է մշակվում»:

Ավելի վաղ` օրեր առաջ, ռուս լրագրող, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը, հղում անելով իր աղբյուրներին, մի ուշագրավ դեպք էր պատմել նախագահներ Պուտինի և Լուկաշենկոյի միջև փակ դռների ետևում տեղի ունեցած բանակցություններից: «Ինձ սկզբում թվում էր, թե սա անեկդոտ է, հեքիաթ, մինչև հանդիպմանը ներկա բելառուսական պատվիրակության անդամներից մեկը հաստատեց, որ իրոք եղել է նման բան, և այդ մասին իրենց մոտ բոլորը գիտեն», - պատմել է Վենեդիկտովը: «Դեպքը պատահել է Շանհայում մեկուկես տարի առաջ, Պուտինն ասել է` դե, եկեք միավորվենք, Լուկաշենկոն թե` չէ, մենք ենք մեր երկրի տերը, կամ նման մի բան: Բանակցությունների ավարտին, սակայն, Լուկաշենկոն պտտվել է, թե` համաձայն եմ: Պուտինը տարակուսել է` ինչի՞ն: «Ամե՛ն ինչին», - պատասխանել է Լուկաշենկոն ու շարունակել` եկեք այսպես անենք` դուք նախագահը կլինեք, ես` փոխնախագահը: Իսկ հաջորդ տարի արդեն տեղերով կփոխվենք...»:

Լրագրողները խնդրել են Կրեմլի խոսնակին մեկնաբանել այս պատմությունը. Պեսկովը փաստացի դրան որևէ բառով չի անդրադարձել, բայցև չի հերքել, որ հարցը շրջանառվում է երկկողմ հանդիպումներում: «Այս թեմաներն իսկապես եղել ու մնում են օրակարգում, և իսկապես քննարկվում են ամենատարբեր մակարդակներում», - ասել է Դմիտրի Պեսկովը` առանց հավելյալ մանրամասներ ներկայացնելու:

Ինչ վերաբերում է բելառուսական կողմի հայտարարություններին, ապա նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, օրինակ, բազմիցս է հայտարարել, թե Մոսկվան փորձում է յուրացնել Բելառուսի ինքնիշխանությունը քաղաքական ու տնտեսական ճնշումների, այդ թվում`գազի ու նավթի թանկացման միջոցով: «Ես՝ Բելառուսի առաջին նախագահս, նավթի դիմաց երկիրը չեմ վաճառի, և թույլ չեմ տա թաղել Բելառուսի անկախությունը», - մեկ տարի առաջ դեռ ռուս լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր Ալեքսանդր Լուկաշենկոն. - «Ես շատ լավ եմ հասկանում այդ ակնարկները, ավելի լավ է բաց տեքստով ասեք՝ լսեք, դուք նավթը կստանաք, բայց եկեք քանդեք երկիրն ու մտեք Ռուսաստանի կազմի մեջ»:

Այս ամսվա սկզբին Ռուսաստանում Բելառուսի դեսպանը մի ուշագրավ բացահայտում էր արել Պուտինի ու Լուկաշենկոյի դռնփակ բանակցություններից` անուղղակի ակնարկելով` ինչից էր անցած տարեսկզբին Բելառուսի նախագահը բորբոքվել ու հայտարարել, որ ոչ մի գնով իր երկրի անկախությունը չի թաղի. - «Հիշում եմ` 2019 թվականի փետրվարին մեզ առաջարկ ներկայացրին... չեմ ասի` ով էր դրա հեղինակը ռուսական կողմից, բայց երբ նախագահն ինձ կանչեց, նայեցինք, ասացի` սա նշանակում է ծայրից ծայր հանձնվել: Այնտեղ առաջարկվում էր ամեն ինչ փոխանցել վերևներին, մեզ թողնվում էր մի քանի տարր, եթե չեմ սխալվում, ոստիկանությունը: Այսպես չի կարող լինել, այդ փաստաթղթում, որ մեզ ներկայացվել էր, մեր լիազորությունների 95 տոկոսը պետք է փոխանցվեր վերազգային մարմնին», հաղորդում է «Ազատությունը»:

Ամիսներ առաջ դեռ Լուկաշենկոյի հայտարարություններն այս թեմայով շատ ավելի կտրուկ և անզիջում էին: Այժմ, սակայն, օգոստոսին կայանալիք նախագահական ընտրությունների շեմին Լուկաշենկոն փոքր-ինչ մեղմել է տոնայնությունը:

Օրեր առաջ` Պուտին-Լուկաշենկո հանդիպումից հետո, Բելառուսի դեսպանն անգամ հայտարարել էր, թե նախագահները պայմանավորվել են նոր թափ հաղորդել ինտեգրացիային ու մինչև այս տարեվերջ միութենական պետության նախարարների խորհրդի նիստ անցկացնել` ընդգրկուն օրակարգով:

Ինչ իրավիճակ կլինի նախագահական ընտրություններից հետո՝ ցույց կտա ժամանակը: Չի բացառվում, որ ընտրություններում հերթական հաղթանակից հետո «Բատկան» կրկին կփոխի դիրքորոշումը և անցնի Ռուսաստանին դաժան քննադատության ենթարկել՝ Բելառուսի ինքնիշխանության հանդեպ ոտնձգությունների համար:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4163 անգամ
Լրահոս
Փակ են լինելու փողոցներ Դանիայում Նիկոլ Փաշինյանին դիմավորել են «ամոթ» վանկարկումներով Գիշերը ձերբակալություններ են եղել ԵՊՀ մի խումբ դասախոսներ, սատարելով Բագրատ Սրբազանի շարժմանը, պահանջում են Փաշինյանի հրաժարականը Ինչ-որ ժամանակ փարավոններին թաղելուց հետն ահագին օգնական են թաղել.կամավորական հիմունքներով հավաքագրվում են նիկոլապաշտներ. Ամալյան Դանիայում Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին «Ամո՜թ» վանկարկումներով (video) Բագրատ Սրբազանն ուղղակի իր բնույթով, էությամբ ունակ չէ ստվերային գործունեության.Գևորգ Դանիելյան Լավ կլինի, որ Դավիթ Գյուրջինյանը մտածի իր կատարած հանցանքի` հավաքին ուսանողների մասնակցելուն խոչընդոտելու մասին․ Արմեն Հարությունյան Անահիտ Ավանեսյանը պարտվել է դատարանում ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի կինը հայտարարագիր չի ներկայացրել Ռեժիմը սարսափում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումից ու նաև Սրբազանի կերպարից․ Վիգեն Սարգսյան Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում Խորհրդարանի պաշարում կլինի՞ արդյոք Անհնազանդության ակցիաները շարունակվում են. քաղաքացիները փողոցներ են փակել Բագրատ Սրբազանի հաջողությունները Եկեղեցունն են, իսկ հնարավոր անհաջողությունները՝ իրենը, անձնապես․ Կ․ Հովհաննիսյան Գիշերն իշխող վարչախումբն իրականացրել է բացարձակ անհիմն մի շարք ձերբակալություններ. Ռուբեն Մելիքյան Ովքե՞ր են կարմիր բերետավորները, որոնք բռնություններով ապահովում են Նիկոլի իշխանությունը. Նաիրի Հոխիկյան Ինչո՞ւ է ողջ ծանրությունը մնացել Բագրատ Սրբազանի վրա Հայկ Մարությանը հասել է դատարան. հայց քաղաքապետարանի եւ ՆԳՆ-ի դեմ Այսօր վերջին օրն է Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով Ձեզ կեղեքել են, չեն թողել կրթվեք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 207 Կիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհի Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am