ՄԱԿ-ում Ռուսաստանը խոշոր դիվանագիտական պարտություն կրեց Ուկրաինայի հարցում

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ՄԱԿ) նիստում քվեարկություն է կայացել արևմտյան երկրների կողմից ընդունված բանաձևի շուրջ, որը կոչ է անում Ռուսաստանին դուրս բերել զորքերը Ուկրաինայի տարածքից: Բանաձեւն ընդունվել է ՄԱԿ-ի անդամ երկրների ձայների ճնշող մեծամասնությամբ:

Նախ նշենք, որ այդ առաջարկվող բանաձևի տակ, որպես հեղինակ իրենց համաձայնությունն եին տվել մոտ 60 երկիր: Եվ ահա բուն քվեարկության արդյունքում, պարզվեց, որ այդ բանաձևը պաշտպանում ՄԱԿ-ում գրանցված երկրների մեծ մասը, - 141 երկիր պաշտպանել է այդ բանաձև, 32 երկիր ձեռնպահ է քվեարկել, այդ թվում, նաև Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, Հայաստանը, մի շարք Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրներ: Ադրբեջանը և ևս 12 այլ երկիր, ընդանրապես չի մասնակցել քվեարկությանը և ընդամենը 6 երկիր է պաշտպանել Ռուսաստանին: Դրանք են Բելառուսը, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան, Սիրիան, Էրիտրեյան և Մալին:

Այստեղ կարևորն այն էր, որ երկրների 2/3-ը փաստացի Ռուսաստանի դեմ քվեարկեց, ինչը նշանակում է Մոսկվայի դիվանագիտական աշխատանքի ձախողումը: Այս հարցի վերաբերյալ նախկինում էլ են քվեարկություններ անցկացրել և այն ժամանակ ԱՄՆ-ին հաջողվել էր իր շուրջ համախմբել 60-70 երկիր, ճիշտ է Ռուսաստանին էլ միշտ աջակցել են այդ վերը նշված յոթ երկրները, սակայն ձեռնպահ քվեարկած երկրների ցանկն է փոխվել: Եթե նախկինում Բրազիլիայի և Արգենտինայի պես երկրները ձեռնպահ եին քվեարկում, ապա այսօր նրանք քվեարկեցին Մոսկվայի դեմ, ինչը մեծ իմիջային վնաս է հասցնում Ռուսաստանին:

Այստեղ կարող ենք արձանագրել, որ ԱՄՆ-ի դիվանագիտական մեքենան հաղթեց Մոսկվային, ով նախնական վատ պայմաններ չուներ:

Այս ամենը արդյունք է նրան, որ Ռուսաստանում իրենց ոլորտները տապալած պետական գործիչները չեն հեռացվում իշխանությունից և արդյունքում այդ երկիրը հայտնվում է բրեժնևյան տիպի “կայունության” մեջ: Սակայն դա թվացող “կայունություն է”, քանզի եթե դրա արդյունքում ոչինչ չի փոխվում, ապա վերանում է լավ և վատ արդյունքներ տալու սկզբունքի գնահատման տրամաբանությունը: Հենց այդ երևույթների պատճառով են երկրները վերջնաարդյունքում հայտնվում մեծ ճգնաժամի մեջ:

Նույն այդ Ռուսաստանի դիվանագիտական մեքենայի ազդեցության արդյունքները տեսնում ենք, նաև մեր տարածաշրջանում:

Փաստացի Պուտինի ջանքերի շնորհիվ Արցախը փրկվեց վերջնական կործանումից, սակայն արի ու տես, որ դիվանագիտական հարթակում նույն Վաշինգտոնը դառնում է գլխավոր դերակատար: Իհարկե այստեղ կան նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ազդեցության գործոնները: Սակայն ասել, որ Լավրովի գործոնը փոքր է նույնպես չի կարելի պնդել:

Ներկուլիսային տեղեկատվությանը տիրապետող շրջանակները շատ լավ էլ հասկանում են, թե ինչը ինչոց է:

Սա ևս մեկ մեսիջ է Պուտինին, որ ժամանակն է փոփոխություն իրականացնել այդ երկրի արտաքին դիվանագիտական համակարգում: Այսպիսի խայտառակ բնույթի արդյունքից հետո, եթե հետևություն չարվի, ապա Ռուսաստանի համար հետագա հետևանքները, դիվանագիտական տարբեր հարթակներում կարող են էլ ավելի վատ արդյունքներ արդանագրվել:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

zham.am

դիտվել է 884 անգամ
Լրահոս
Իսկ ինչու են Փաշինյանի, նրա կնոջ ու երեխաների շուրջ թիկնապահներ պտտվում, թող ծառ տնկի. լրագրողը հեգնել է Փաշինյանին «Մեզ ասում էին՝ դուք եք դեմներս կանգնել, դե կերեք»․ ծեծելով մեզ բերման են ենթարկել (video) Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է Բիրտ ուժ կիրառելով ոստիկանություն են բերման ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց. Գառնիկ Դանիելյան Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց (տեսանյութ) Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը 2 ամսով կալանավորվեց ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի հատվածում իրականացնում է ականազերծում. ոստիկանությունն ուծեղացված ծառայության է անցել Գյուղում հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա, իրավիճակը շատ լարված է. գյուղապետ Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու» Գերլարված իրավիճակ․ ոստիկանական զորքերը ներխուժել են Կիրանց, տղամարդկանց բերման են ենթարկում (video) ՀՐԱՏԱՊ!!! Սաղ տղերքին զորքով հավաքել տարել են. կիրանցիներ (video) Լարված իրավիճակ․ Թքել եմ ես ձեր վրա․ սաղ զորքով եկել ու 20 տղու հավաքել են․ կիրանցի (video) ՇՏԱՊ․ Փաշինյանը ոստիկանական զորքն ուղարկել է կիրանցիների հետևից (video) ԶՊՄԿ-ի 70-ամյա պատմությունն իրենց արհեստի վարպետների սերունդների պատմությունն է․ Կոմբինատի տնօրեն Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը» Վրաստանին ցանկանում են զրկել ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակից՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան Տեսակցել ենք սադրանքի հետևանքով կալանավորված տավուշցիներին․ Մանուկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am