Հայաստանի հեղափոխությունն անհավատալի հրաշք էր․ արևմտյան մամուլի արձագանքները

Այս շաբաթ արևմտյան մամուլում լույս տեսան մի շարք հրապարակումներ Հայաստանի ու հայության վերաբերյալ: «Ամերիկայի ձայնն» անդրադառնում է դրանց: Washington Post թերթը հունիսի 14-ին հրապարակել է հայտնի հայազգի լրագրող Դեյվիդ Իգնատիուսի խմբագրականը՝ նվիրված Հայաստանում թավշյա հեղափոխությանն ու դրան հաջորդած զարգացումներին: Հեղինակի կարծիքով հայաստանյան հեղափոխությունը կարող է ազդարարել աշխարհում ժողովրդավարության և բարեփոխումների վերելքի նոր մի շրջան՝ հաշվի առնելով վերջին տարիներին դրանց գլոբալ նահանջը: Սակայն հոդվածագիրն ընդգծում է, որ ժամանակը աշխատում է ի վնաս Հայաստանի նոր իշխանությունների, որոնք իրենց առաջնահերթությունն են համարում կոռուպցիայի դեմ պայքարն ու ժողովրդավարական բարեփոխումները: Ըստ հեղինակի, առկա են հակազդման ինչպես արտաքին, այնպես էլ ներքին վտանգներ: Իգնատիուսի կարծիքով Հայաստանի հեղափոխությունն անհավատալի մի հրաշք էր՝ հաշվի առնելով նախկին իշխանությունների կապը Մոսկվայի հետ: Չնայած Մոսկվայի աջակցությանը նախկին իշխանություններին, ըստ հեղինակի, այն չխոչընդոտեց Փաշինյանի իշխանության գալուն, քանի որ վերջինս բացառել էր աշխարհաքաղաքական օրակարգը հեղափոխության ընթացքում: Սակայն, ըստ Իգնատիուսի, Ռուսաստանի նախագահ Պուտինը դեռևս կարող է խնդիրներ ստեղծել նոր Հայաստանի համար, հատկապես Արցախյան հակամարտության հարցում, և Ռուսաստանի հանդուրժողական մոտեցումը Հայաստանի բարեփոխումներին կարող է ունենալ իր գինը: Իսկ հունիսի 13-ին մի շարք արևմտյան լրատվամիջոցներ հրապարակեցին Agency France Press (AFP) գործակալության «Հայաստանի վարչապետը կպայքարի կաշառակերության դեմ Facebook-ի միջոցով» հոդվածը՝ հիմնված վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ֆրանսիական մի շարք լրատվամիջոցներին տված հարցազրույցի վրա: Այն մեջբերում է վարչապետ Փաշինյանի խոսքերը, ուր վերջինս ընդգծում է իր վճռականությունը կաշառակերության դեմ պայքարում և այդ ճանապարհին սոցիալական ցանցերի օգտագործման կարևորությունը: Որևէ դատավոր, ով կաշառք է վերցնում, կարող է հրապարակայնորեն խայտառակության ենթարկվել նրա անունը համացանցում հանրայնացնելու միջոցով, մեջբերում է հրապարակումը վարչապետի խոսքերը: Իր հերթին «Լոս Անջելես Թայմս» թերթն անդրադարձել է վերջերս Կալիֆորնիայի հայաշատ Գլենդել քաղաքի խորհրդի որոշմանը քաղաքի փողոցներից մեկը Արցախի փողոց վերանվանելու մասին ու այս հարցի շուրջ ընթացող զարգացումներին: Թերթը նշում է, որ նախկինում հայաշատ այս քաղաքում որևէ փողոց չի կրել հայկական ծագում ունեցող անվանում: Քաղաքային խորհրդի որոշման կայացմանը նախորդել էին շաբաթներ տևած քննարկումներ և բանավեճեր Գլենդելի բնակիչների, գործարար հատվածի ու տեղի հայ կազմակերպությունների միջև: Թերթը տեղեկացնում է, որ փողոցի վերանվանմանը զուգահեռ քաղաքային խորհուրդը նախատեսում է 131 հազար ԱՄՆ դոլար տրամադրել այս փողոցում գործող 131 մասնավոր ընկերություններին, որոնցից յուրաքանչյուրը կստանա 1000-ական ԱՄՆ դոլար՝ հասցեի փոփոխության հետ կապված ծախսերը հոգալու համար: Այս որոշումից, ըստ հրապարակման, դժգոն են տեղի գործարար շրջանակները, որոնք փողոցի վերանվանման ծախսի դիմաց տրամադրված փոխհատուցումը համարում են անբավարար: Միևնույն ժամանակ հոդվածը մեջբերում է որոշման կողմնակիցների մոտեցումը, որով գործարարների հրապարակած հասցեի փոփոխության համար նախատեսվող ծախսերը գնահատվում են ուռճացված, իսկ դրանից բխող շահույթը՝ ակնհայտ: Իսկ ամերիկյան ինտերնետային «Loadwire» հանդեսը, որը նվիրված է ռոկ երաժշտությանը, հունիսի 12-ին հրապարակել է իր հարցազրույցը System of Down հանրահայտ ռոկ խմբի կիթառիստ, ամերիկահայ Դարոն Մալաքյանի հետ: Հանդեսը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին ռոկ խումբը հրատարակեց վերջին տասը տարում իր առաջին երաժշտական ալբոմը, որը կոչվում է «Դիկտատոր»: Այդ նույն օրը, ըստ թերթի, Հայաստանում թավշյա հեղափոխության արդյունքում հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը: Հոդվածը չի բացառում, որ այդ երկու իրադարձությունները համընկել են, սակայն ընդգծում է «Դիկտատոր»-ի հրատարակման արդիականությունը:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am