Թող արտառոց չհնչի, բայց հավաքական ընդդիմադիր դաշտը մի տարօրինակ խնդիր ունի լուծելու՝ ստիպել, որ Նիկոլի կողքին կանգնողները, ծափ տվողները, նրա քաղաքական հայացքները կիսող նախարարները, սովորական մարդիկ քարոզարշավի ժամանակ իրականում լսեն Նիկոլի ասածները։
Շատերը չեն էլ խորանում, թե ինչ է ասում իրենց առաջնորդը։ Իսկ նա ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը։ Ու առաջնորդում է նոր աղետի։
Ստիպենք նրա թիմին ու ծափ տվողներին՝ լսել իրենց առաջնորդի ասածները, որ վաղը չասեն «մենք չգիտեինք, մենք ո՞վ էինք այդ համակարգում, մենք հրաման կատարող էինք, մենք ենթակա մարդ էինք » և այլն, և այլն։
Եթե իրականում լսում են, գիտակցում են, ու այդքանից հետո շարունակում են կանգնել նրա կողքին, մնալ նրա ցուցակներում կամ իրենց պաշտոններին ու նաև շարունակում են ծափ տալ, նշանակում է՝ կիսում են նրա հետ ամբողջ պատասխանատվությունը։ Ակնհայտ է, որ մեր երկիրը մտել է լուրջ փորձությունների շրջան, իրար հետ դժվար ճանապարհ ենք անցնելու և շատ կարևոր է անհատական և թիմային հստակությունները։
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը