Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ Քանաքեռավանում հայտնաբերվել են 15 փամփուշտ և 22 պարկուճ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 2-ին կրակոցներեն հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Քանաքեռավան գյուղի ամառանոցներում անհայտ անձը կրակոցներ է արձակել։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Քանաքեռավան են մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են և համայնքային ոստիկանները Քանաքեռավան բնակավայրի ԱՍԿ թաղամսին հարակից դաշտամիջյան տարածքում հայտնաբերել են 15 հատ հարթափող հրացանից կրակված փամփուշտներ և 22 հատ 7.62 տրամաչափի պարկուճներ կրակված վիճակում։
Դեպքի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին որտեղից ժամանել է քննչական խումբը վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Նաիրիի քննչական բաժնի պետ Յուրա Պապյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Նաիրիի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ կրակոցներն արձակած անձի ինքնությունը պարզելու նրան ե հրազենմըը հայտնաբերելու ուղղությամբ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կրակոցներ արձակողը Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Հովսեփ Հ.-ն է, ով կրակոցները արձակել է «Սայգա-ՄԿ» որսորդական ակոսափող և 12 տրամաչափի «ՄՌ-135» որսորդական հրացաններով։
