Փաշինյանի սրտի բլոգեր Georg X-ի մեքենան կրկին տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք․ 168.am

Վերջերս 168.am-ը գրել էր Քաղաքացիական պայմանագիր կուսակցության և իշխանության թեզերն ակտիվորեն տարածող, իրեն քաղաքագետ ներկայացնող բլոգեր Georg X-ի՝ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվելու մասին։

Գեորգի Թարջումանյանը, չունենալով տրանսպորտային միջոց վարելու իրավունք, շարունակել է մեքենա վարել։ Փաստերն արձանագրվել են ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կողմից, իսկ պատրաստված նյութերը փոխանցվել են Քննչական կոմիտե։

Արդյունքում՝ օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո մեկ տարվա ընթացքում նույն արարքը կատարելու փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դրանցից մեկի վերաբերյալ քրեական գործն արդեն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ մյուս վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Գեորգի Թարջումանյանն ունի մեղադրյալի կարգավիճակ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։

Սակայն պատմությունն այստեղ չի ավարտվել։

Վերջին օրերին բլոգերը կրկին հայտնվել է պարեկային ծառայության ուշադրության կենտրոնում։ Տուգանվելուց հետո նրա մի քանի մեքենաներ տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության հատուկ պահպանվող տարածք։

168.am-ի տեղեկություններով՝ իրավապահներն արձանագրել են նոր խախտումներ։ Իսկ Georg X-ը կատարվածը բացատրում է իր աշխատանքային ծանրաբեռնվածությամբ։

«Դա պայմանավորված է իմ ծանրաբեռնված աշխատանքով, բավականին շատ եմ գնում քաղաքից դուրս»,- 168.am-ի հետ զրույցում ասել է նա։

Բլոգերը պատմել է նաև նախորդ դեպքի մանրամասները։ Նրա խոսքով՝ իրեն հրավիրել են ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ իրականացվել է վարչարարություն, և ինքը տուգանվել է 275 հազար դրամով։

Սակայն, ինչպես պատմում է Georg X-ը, հաջորդ օրը ոստիկանության ծառայողները կրկին զանգահարել են իրեն և հրավիրել Հանրապետության հրապարակ, որտեղ տեղեկացրել են, որ մեքենան պետք է տեղափոխվի հատուկ պահպանվող տարածք։

Մեր ճշտող հարցին՝ արդյո՞ք նա ունի դժգոհություններ ոստիկանների գործողությունների վերաբերյալ, պատասխանում է.

«Իհարկե, եթե ես տուգանվել եմ 275 000-ով, ինչի՞ են հիմա իմ մեքենան տեղափոխում հատուկ պահպանվող տարածք»,- նշել է նա։

Ուշագրավ է նաև Georg X-ի վերաբերմունքը սեփական արարքի վտանգավորության վերաբերյալ։ Բլոգերը չի կարծում, որ տեղի ունեցածն այդքան մեծ վտանգավորություն ունի և հարցը համեմատում է այլ հանցագործությունների հետ։

«Աղմուկ են բարձրացրել, լիքը այլ հանցագործների ու մարդասպանների հարցերը թողած՝ իմ «պռավի» հարցն են քննարկում։ Հայաստանում լիքը մարդիկ կան, մենակ ես չեմ այս աշխարհում»,- ասել է նա։

Խոսելով այն հանգամանքի մասին, որ իր տեսանյութերում նա ներկայանում է՝ որպես քաղաքագետ, արդյո՞ք ունի նշյալ կրթությունն ու որակավորումը, իշխանական բլոգերը մեկնաբանում է այս կերպ.

«Ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում, քանի որ լիքը մարդիկ չունենալով կրթություն, աշխատում են ինչ-որ մի ոլորտում, դա հիմք չէ, խնդիր չէ: Հաստատ լիքը կրթված մարդկանցից ավելի շատ ենք հասկանում ու նրանց հավասար էլ, չպիտի խորանամ»:

168.am-ը հարցում է ուղարկել Քննչական կոմիտե՝ պարզելու՝ արդյո՞ք վերջին օրերին արձանագրված նոր խախտումները միացվել են արդեն քննվող քրեական վարույթին, ինչպես նաև՝ արդյո՞ք քննարկվում է Georg X-ի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու հարցը։

Քննչական կոմիտեից ի պատասխան հայտնել են, որ Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և ապացուցողական գործողություններ, իսկ նախաքննությունը շարունակվում է։

Գեորգի Թարջումանյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածով՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու համար։

Ու մինչ իրավապահները շարունակում են քննել գործը, Georg X-ի դեպքում արդեն առաջանում է մեկ այլ հարց․ եթե վարորդական իրավունքի բացակայությունն ու դրա հետևանքները հայտնի են, ապա ինչո՞ւ է նա կրկին նստում ղեկին, իսկ քննչական կոմիտեն շարունակում տալ ստանդարտ ցրողական պատասխաններ։

դիտվել է 650 անգամ
Լրահոս
Էնդրյու Թեյքը՝ Հայաստանի հանքարդյունաբերության ապագայի մասին (video) Ալե՛ն, դու Հաջիևի «տասովշիկն ես»․ ի՞նչ եղավ երեկ զանգից հետո․․․ Աշոտ Անդրեասյան (video) Փաշինյանի ու Ավինյանի «ցնցող նորությունը» հայ ժողովրդին․․․ (video) Ինչ են ասել Իշխան Սաղաթելյանին՝ Փարիզում և Բրյուսելում (video) Ինչպես Աստված է անսահման, այդպես էլ Աստվածաշնչով փոխանցվողն է անսահման․ Միքայել Սրբազան «Սրիկա՛, հլը էս երևույթին նայե՛ք․․․ թույլ տեղիդ ենք խփել, հիստերիկանու՞մ ես»․ Աշոտ Անդրեասյան (video) Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվն ավելացել է «Ալե՛ն, սպասիր․ սրտանց ցանկանում եմ՝ քո ու ՔՊ-ականների տուն մոլորված ադրբեջանցիներ մտնեն»․ Մովսիսյան (video) Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Ճաղարյանի հաղթանակը Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում» Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության Փաշինյանն ասում է՝ վաաա՜՜՜՜յ, տեսե՛ք՝ ներդրում ենք արել, բայց․․․ Գեղամ Մանուկյանը՝ Հրազդանում (video) Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ․ «Հրապարակ» Վիճաբանություն՝ Դավիթաշենում հայտնի ռեստորանում․ ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի «Գյումրին քաղաք-դարբնոց է, որտեղ կոփվում են արժանապատիվ հայեր». Սամվել Կարապետյանի ուղերձը Սիմոնյանի փոխարեն՝ Ռուբինյանը․ «Հրապարակ» Hayasa Metals–ի նախագահը՝ Հայաստանում ներդրումների մասին (video) Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը Պլանավորված պարտություն․ օր 20 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Պատասխանատու հանքարդյունաբերողը չպետք է սահմանափակվի իրենից ակնկալիքներով․ ԶՊՄԿ փոխտնօրեն (video) Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը 1 տրլն-ի շրջանառությամբ՝ «Ամերիաբանկը» խոշորագույն ֆինանսական վարկատու կառույց է (video) Խաբելու նոր սցենարներ են մտածում․ «Հրապարակ» Ինչն է երկրաբանական ներուժը վերածում ֆինանսավորման ենթակա հանքարդյունաբերական նախագծի․ղազախական փորձ (video) Մենք երեկ փաստորեն լայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի կարևոր իրադարձությանը»․ Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am