Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Մի անհեթեթ միտք կա, թե՝ որքան ուժեղանում է Սփյուռքը, այնքան վատ է Հայաստանի համար, թե՝ այնքան թուլանում է Հայաստանը։ Նման մի բան։ Այդ միտքը հիմա հատկապես հաճախ են տարածում իշխող ուժի ներկայացուցիչները։

Իհարկե, այստեղ փորձ է արվում դնել տրամաբանություն, թե Սփյուռքն ուժեղանում է Հայաստանի հաշվին, հետևաբար՝ Հայաստանը թուլանում է, երբ ուժեղանում է Սփյուռքը։

Իրականում, սա մոտավորապես հետևյալն է՝ եթե ջուր ես խմում, դատարկում ես բաժակը, և որպեսզի բաժակը չդատարկվի, պետք է չխմել ջուր։ Մոտավորապես, ոչ բառացի։

Սփյուռքն ուժեղացնելու հնարավորությունը ոչ թե Հայաստանի հաշվին, այլ՝ Հայաստանի միջոցով։ Այսինքն, Հայաստանն է առաջին հերթին ուժեղ Սփյուռքի շահառուն՝ որպես պետություն։ Գտնվելով այնպիսի աշխարհագրական և աշխարհաքաղաքական դիրքում, որտեղ իր ռեսուրսները օբյեկտիվորեն անգամներով զիջում են մարտահրավերների ծավալին, Հայաստանն ունի հավելյալ ռեսուրսի կարիք։ Սփյուռքը այդ հավելյալ ռեսուրսն է, ընդ որում՝ ամենևին ոչ միայն նյութական։ Սփյուռքը մասնագիտական ռեսուրս է, սփյուռքը լոբբիստական ռեսուրս է, սոցիալ–հոգեբանական ռեսուրս է, արժեքային ռեսուրս է։

Հարցն այն է, թե ինչպես ես կարողանում աշխատել այդ ռեսուրսի հետ՝ որպես պետություն։ Եվ, բնականաբար կարևոր է դառնում, թե որքանով ես կարողանում ճանաչել այդ ռեսուրսը, ընկալել, հասկանալ, ընդունել դրա բազմազանությունը, բազմաշերտությունն ու բարդությունը, պատկերացնել դրա ոչ միատարությունը, հետևաբար տարբերակված և ճկուն քաղաքականության մշակման անհրաժեշտությունը։

Սփյուռքը ռեսուրս է, ոչ կախարդական փայտիկ։ Բայց շատ կարևոր, թանկ, և որոշակի իմաստով բացառիկ ռեսուրս, որն ուժեղացնելը ոչ թե Հայաստանի թուլացումն է, այլ Հայաստանի օժտումը պետական կենսունակության նոր էներգիայով»։

դիտվել է 147 անգամ
Լրահոս
Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ Լեհաստանը դառնում է Եվրոպայի ծովային առաջատար տերություններից մեկը․ Տուսկ Կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդի և Մուղնու հոգևոր հովվի գործով հերթական դատական նիստը Վթարային ջրանջատում կլինի Տավուշի մարզում Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Կանադայի դեսպանի արդյունաշատ առաքելությունը Հայաստանում Բաքվում բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին Թեհրանն արձագանքել է Թրամփի հրապարակմանը, որում Հորմուզի նեղուցը ներկայացված է որպես ԱՄՆ նոր տարածք Սև ծովում մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ հունական տանկերն է հարձակման ենթարկվել ԱԹՍ-ի կողմից
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am