«Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա

Հայր Հովհաննես աբեղա Թորգոմյանը գրում է․

«Երբ Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է այնպիսի մարդկանց ձեռքում, որոնք անցյալում որևէ լուրջ հոգևոր, աստվածաբանական կամ հասարակական հեղինակությամբ աչքի չեն ընկել և հանրությանը հայտնի են դարձել միայն իրենց կարգալույծությունից հետո՝ բամբասանքի, զրպարտության ու աղմկահարույց հայտարարությունների շնորհիվ, թերևս կարելի է արդեն պատկերացնել, թե ինչպիսի «բարեփոխումների» մասին է խոսքը։

Սակայն այստեղ կա ավելի հետաքրքիր և միաժամանակ խոսուն հանգամանք՝ անձնական վիրավորվածությունը ներկայացվում է որպես գաղափարախոսություն, իսկ անձնական խնդիրները՝ որպես «եկեղեցական ճգնաժամ»։

Երեկ լրատվականներից մեկը հրապարակեց ոմն Հարություն Հարությունյանի հարցազրույցը՝ նրան ներկայացնելով որպես աստվածաբան։ Հարությունյանը, որն այսօր արդեն նախկին հոգևորական է, եթեր էր եկել փաստորեն մեկ բան արձանագրելու՝ իրենց այսպես կոչված «բարեփոխիչների» խմբակի ձախողումը։ Բայց, փոխանակ սեփական ձախողման պատճառները փնտրելու իրենց իսկ գործունեության մեջ, նա սլաքներն ուղղում էր իշխանությունների կողմը՝ ակնարկելով, թե Եկեղեցում, իր պատկերացմամբ, առաջացած խնդիրները պետք է լուծվեն Ազգային ժողովում և քաղաքական իշխանության միջամտությամբ։

Այսինքն՝ մարդիկ, որոնք տարիներ շարունակ Եկեղեցուն մեղադրում են քաղաքականության մեջ ներքաշվելու համար, այսօր իրենք են առաջարկում եկեղեցական հարցերը տեղափոխել քաղաքական իշխանության դաշտ և լուծել իշխանությունների միջամտությամբ։

Հարությունյանը հայտարարում է, թե իրենց փոքրաթիվ «բարեփոխիչների» խումբը Եկեղեցու ներսում հայտնաբերել է ինչ-որ անդառնալի խնդիրներ և փորձում է դրանք ներկայացնել որպես համընդհանուր ճգնաժամ։ Սակայն այստեղ մի պարզ հարց է առաջանում․ արդյո՞ք ճգնաժամի մեջ գտնվողը Եկեղեցին է, թե՞ այն մարդը, որը ժամանակին եղել է ճեմարանի սան, որի կրթության, կեցության և պատրաստության հարցերով անձամբ զբաղվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ապա նրան հնարավորություն է տրվել կրթությունը շարունակելու արտերկրում։

Հարությունյանը եղել է նաև Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսչի պաշտոնակատար։ Սակայն իր անհնազանդ ընթացքի հետևանքով կարգալույծ է հռչակվել և դասվել աշխարհականների շարքին։

Սա պարզապես կենսագրական փաստ չէ։ Սա կարևոր հանգամանք է՝ հասկանալու համար, թե որտեղից են ծնվում այսօր նրա «բարեփոխչական» դատողությունները։ Երբ մարդը չի կարողանում հաշտվել սեփական ընտրությունների հետևանքների հետ, մեծ է վտանգը, որ սեփական անձնական ձախողումը կփորձի ներկայացնել որպես ամբողջ կառույցի ձախողում։

Ցավոք, այսպիսի ճանապարհ անցած մարդն այսօր արտահայտում է մտքեր, որոնք լուրջ կասկածներ են առաջացնում նրա գիտելիքների և դատողությունների մակարդակի վերաբերյալ։ Խոսելով Եկեղեցիների համաշխարհային խորհրդի մասին՝ նա հայտարարում է, թե կառույցը դեմ է TRIPP նախագծին, պնդումէ, թե այն ինչ-որ հակամերիկյան լոբինգի մաս է կազմում, և հենց դրա համար էլ աջակցություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Այսպիսի հայտարարությամբ մարդը փաստորեն փորձում է հարյուրավոր միլիոնավոր հավատացյալների ներկայացնող և շուրջ երկու հարյուր եկեղեցիներ միավորող համաշխարհային եկեղեցական կառույցի դիրքորոշումը բացատրել անհիմն քաղաքական պիտակներով։

Եթե մարդը նման մակարդակի դատողություններ է անում միջազգային եկեղեցական կառույցների մասին, ապա գուցե նախ պետք է վերանայի սեփական տեղեկացվածությունը, այլ ոչ թե հեռուստաեթերից հարցազրույցներ վարի։

Հարությունյանը Հայ Եկեղեցու նվիրապետական կառուցվածքը բնութագրում է որպես «ավտորիտար ռեժիմ», իսկ իրենց շրջանակի հոգևորականներին բաժանում է տարբեր «ճամբարների»։ Ստացվում է՝ այն շարժումը, որը իսկզբանե ներկայացվում էր որպես «բարեփոխումների» շուրջ համախմբվածություն, այսօր արդեն վերածվել է փոխադարձ կասկածների, պիտակավորումների և ներքին ճամբարների։

Այսօր արդեն պարզ է մի բան․ երբ Եկեղեցու «բարեփոխումը» հանձնվում է մարդկանց, որոնց շարժիչ ուժը ոչ թե Եկեղեցու հանդեպ սերն է, այլ անձնական հակակրանքն ու վրեժխնդրությունը, արդյունքում չի բարեփոխվում ոչինչ։ Ընդհակառակը՝ խորանում են հակասությունները, մեծանում է անվստահությունը, և ամենից շատ տուժում են նրանք, ովքեր անկեղծորեն հավատացել էին այդ կոչերին։

Ի վերջո, բավական է միայն հայացք նետել Հայ Եկեղեցու վերջին 27 տարիների գործունեությանը՝ հասկանալու համար մի պարզ ճշմարտություն․ իրական բարեփոխումները չեն իրականացնում բարձրագոչ հայտարարություններով, «ճամբարներ» ստեղծելով և քաղաքական իշխանության միջամտություն պահանջելով։ Այս տարիներին Հայ Եկեղեցին իսկապես անցել է բարեփոխումների ճանապարհով, և այդ փոփոխությունները մնացել են ոչ թե խոսքեր, այլ տվել են տեսանելի արդյունքներ։ Այդ արդյունքների լավագույն վկայությունը Հայ Եկեղեցու այսօրվա ամուր և ուժեղ դիրքերն են։ Եվ, թերևս, հենց սա է ամենամեծ անհարմարությունը նրանց համար, ովքեր տարիներ շարունակ փորձում են Եկեղեցին ներկայացնել որպես «անդառնալի ճգնաժամի» մեջ հայտնված կառույց։

Ով լսելու ականջ ունի թող լսի»։

դիտվել է 303 անգամ
Լրահոս
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ Իշխանությունը գալիս է այն գիտակցմանը, որ «իրենց եփած բորշը համտեսելը» թանկ է նստելու իրենց վրա Հայաստանի ամենամեծ չարիքներից մեկն այն է, որ սոսկալիորեն նվազ թիվ են կազմում բնույթով ազնվականները Տիգրանաշենցիները դեմ են իրենց բնակավայրը հանձնելուն, ուզում են շենացնեն գյուղը․ պատգամավոր (video) «Մենք Փաշինյանի զիջումային տրամաբանությունից դուրս ենք»․ ի՞նչ է առաջարկում «Ուժեղ Հայաստանը» (video) Դաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Խաչվերացի տոնական Սուրբ Պատարագ կմատուցվի Վախենում են, բայց տիգրանաշենցիները պատրաստ են մինչև վերջ պայքարել. «Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում է (video) Ի՞նչ են ասել «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները տիգրանաշենցիներին (video) Ծնողներ, շտապ փրկեք ձեր երեխաներին սրանցից (video) Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ էսկալացիայի չի գնում ընտրությունների պատճառով Արցախի իշխանությունները քաղաքական կոնսուլտացիաներ են սկսում ՀՀ քաղաքական ուժերի հետ․ Իսկանդարյան Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ կա վիրավոր Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ ավտոտնակում մեքենա է այրվել Հրդեհ՝ Երևանի Վրացական փողոցի շենքերից մեկի տանիքում․ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ Իրականում սարսափած են ռուսական պատժամիջոցներից․ «Հրապարակ» Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին»․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանը սիրաշահում է պետծառայողներին «Հրապարակ» Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումո՞վ» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արեւին փռում․ «Հրապարակ» Որոշել են զուսպ լինել․ «Հրապարակ» ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախկին խորհրդականին բանտից տուն են ուղարկել․ նա կալանքը կրում է տանը. «Ժողովուրդ». «Ժողովուրդ» Արմեն Գրիգորյանի նոր աշխատավայրն ինչ ընկերություն է և ինչով է զբաղվում․ «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Աշոտ Հովհաննիսյանը․ «Ժողովուրդ» «ՀայաՔվեն» ողջունում է Արցախի իշխանությունների՝ քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ սկսելը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am