Հարգարժա՛ն դատախազ, այդ ի՞նչ եք դուք ծխում․․․

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Պատկերացրեք՝ Դուք դատավոր եք։ Երրորդ իշխանության կրող եք, որի առաքելությունն է զսպել ու հավասարակշռել իշխանությունների մյուս երկու ճյուղերին, հատկապես՝ գործադիր իշխանությանը։

Ինչպե՞ս կվարվեք դուք, եթե ձեր առջև բերեն մեղադրանք այն մասին, որ, օրինակ, հայրը կատարել է «իշխանության չարաշահում», քանի որ լինելով սեփական երեխայի նկատմամբ իշխանություն ունեցող անձ, արգելել է նրան հեռախոս խաղալ։

Աբսու՞րդ է։ Հավատացնում եմ ձեզ՝ շատ ավելի աբսուրդային մեղադրանքներ ենք տեսել։

Եվ այսպես՝ ի՞նչ կանեք դուք, եթե դատավոր լինեք նման մեղադրանք ստանաք։

Եթե ես լինեի դատավոր, ապա դատական նիստի սկզբնամասում՝ քրեական հետապնդման դադարեցման հարցը քննարկելիս, կողմերին, ավելի ճիշտ՝ դատախազին հարց կուղղեի – հարգարժա՛ն դատախազ, այդ ի՞նչ եք դուք ծխում, որ հանրային իշխանություն չունեցող անձին մեղադրանք եք առաջադրում հանրային իշխանություն ենթադրող հանցանքի համար՝ հերիք չի, գործն էլ բերում եք դատարան։ «Ոչինչ էլ չենք ծխում» պատասխանը լսելուց հետո անմիջապես քրեական հետապնդումը կդադարեցնեի՝ առաջ քաշելով «դատարանը մեռելածին մեղադրանքների ցուցահանդես չէ» դոկտրինը և դիրքորոշում հայտնելով, որ մեռելոտի մեղադրանքը վայրկյան առաջ չդադարեցնելու պարագայում կխաթարվի արդարադատության բուն էությունը։

Դե՛հ պատասխանեք -ի՞նչ կանեիք դուք՝

(ա) կանեիք նույնը

(բ) կքննեիք, կքննեիք, կքննեիք, վերջում կարդարացնեիք մեղադրյալին

(գ) վարույթն ըստ ընդդատության կուղարկեիք մոտակա տատու-սրահ՝ մեղադրական վերդիկտ դաջելու

(դ) ինքնաբարկ կհայտնեիք այն հիմքով, որ մեղադրյալի ուսմասվարի բաջանաղը ժամանակին Ձեզ շնորհել է «լավագույն դու-շեշ բերող» պատվավոր կոչումը։

ՀԳ. Բոլոր համընկնումները խիստ պատահական են»։

դիտվել է 337 անգամ
Լրահոս
Արգամ Աբրահամյանը երկու ամսով կալանավորվել է Երևանում բախվել են «Mazda»-ն ու «Honda» մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է Ֆուտբոլն ավելին է, քան մրցակցությունը. Ռեալի հուզիչ ուղերձը Մեսսիին Հարգարժա՛ն դատախազ, այդ ի՞նչ եք դուք ծխում․․․ Թուրքիան աջակցում է․ Ֆիդան ԵՄ-ն ողջունում է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո արձանագրված առաջընթացը Երբ մերժում ես քո անցյալը, չես կարող ունենալ առողջ ներկա. Մարգարիտ Եսայան 2026 թվականի հունիսն ու հուլիսը Եվրոպայում դարձել են դիտարկումների պատմության ամենաշոգ ամիսները․ Լևոն Ազիզյան Գելենջիկի լողափերն օդային տագնապի ժամանակ կփակվեն. Բոգոդիստով Կայուն խաղաղություն և հակամարտության կարգավորում ունենալու համար խիստ անհրաժեշտ է ապահովել Արցախի ժողովրդի անվտանգ ու արժանապատիվ վերադարձը. Բեգլարյան ԱՄԷ-ն Իրանին մեղադրել է ADNOC-ի նավի հրթիռակոծման մեջ 1 տարի առաջ Թրամփը համախմբեց Ադրբեջանին և ՀՀ-ին պատմական խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար Ադրբեջանական պետական «AZ TV» հեռուստաընկերությունը ռեպորտաժ է հրապարակել, որտեղ Սյունիքը համարել են «Արևմտյան Ադրբեջանի» մաս. Տաթև Հայրապետյան (տեսանյութ) Հետվճարի համակարգն ունի մի շարք խորքային, համակարգային թերություններ․ Հրայր Կամենդատյան Իրանցիներն ասել են մեզ, որ իրենք որևէ ծրագիր չունեն Հորմուզի նեղուցում հարկեր սահմանելու․ Վենս Հրդեհ է բռնկվել Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկում․ տարհանվել է 5 բնակիչ Անգլիայի բոլոր ջրային ավազաններն աղտոտված են թnւնավոր քիմիական նյութերով. Լևոն Ազիզյան TRIPP-ը, որը կարդիականացնի երկաթուղային, ավտոմոբիլային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքները, աստիճանաբար վերածվում է իրականության․ Ռուբիո Ուիթքոֆը և Քուշները կարող են այցելել Կիև և Մոսկվա հաջորդ շաբաթ Վեհափառի կարգավիճակը դուրս է գալիս սովորական կրոնական գործչի շրջանակներից․ նա ազգային-հոգևոր միասնության խորհրդանիշ է. ինքնաբացարկ հայտնած դատավոր Հիշեք, տիկին․ կան մայրեր, որ հնարավորություն չեն ունեցել վերջին անգամ համբուրելու իրենց որդու ճակատը. զոհվածի մայրը՝ ՔՊ-ական պատգամավորին Էթնայի ժայթքումը դադարեցրել է չվերթների ընդունումը Կատանիայի օդանավակայանում Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության հասնելուն. Արաղչի «Այսինքն մարդիկ, որոնք չեն ենթարկվում իշխանությանը, անձեռնմխելի անձնական կյանք ու տվյալներ չունեն, նրանց կարելի է դարձնել ոտքի կոխան ամենքի, կարելի էր անարգել ու գամել հանրային սյունին…». Գոռ Մադոյան Օգոստոսի 10-ից Հայաստան կգա նոր ցիկլոն. Գագիկ Սուրենյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am