Օգոստոսի 10-ից Հայաստան կգա նոր ցիկլոն. Գագիկ Սուրենյան

Օգոստոսի 10–ից Հայաստանը կգտնվի Սև ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում, որի հետևանքով ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

 Նրա խոսքով` առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է մթնոլորտի շրջանառության լուրջ փոփոխություն։ Հայհիդրոմետի կանխատեսումների համաձայն՝ օգոստոսի 8–ին և օգոստոսի 9–ի մինչև երեկո Հայաստանը կշարունակի գտնվել Հարավային արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում հանրապետության ողջ տարածքում կպահպանվի առանց տեղումների եղանակը։

«Օգոստոսի 9–ի ուշ երեկոյան ժամերին, օգոստոսի 10–ին և 11–ին Հայաստանը կգտնվի Սև ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում, որն իր հետ կբերի զովություն և խոնավություն։ Այդ օրերին շրջանների մեծ մասում սպասվում է ամպրոպային բնույթի կարճատև անձրև։ Առանձին հատվածներում դրանք կլինեն հորդառատ և, ցավոք, կլինեն շրջաններ, որտեղ կտեղա կարկուտ»,–նշել էՍուրենյանը։

 Օդի ջերմաստիճանը օգոստոսի 10– 11–ին, օգոստոսի 9 համեմատ, կնվազի 4–6 աստիճանով, և արդեն օգոստոսի 10–ից հետո Արարատյան դաշտում, Երևանում, Սյունիքի հովտային գոտիներում ցերեկային ժամերին ջերմաստիճանը չի գերազանցի 34– 35 աստիճանը և կլինի կլիմայական նորմայի սահմաններում։

դիտվել է 408 անգամ
Լրահոս
Ավտովթար՝ Երևանում․ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կա զոհ և վիրավոր Խաչի հաղթության և բարձրացման տոնը․ Խաչվերացը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Խաչի քո, Քրիստոս, երկիր պագանեմք Այս կառավարությունը կրկնում է 1918-1920 թվականների կառավարության սխալները. քաղաքագետ Փեզեշքիանը ԱՄՆ-ին. Պատերազմեք Իրանի զինված ուժերի, ոչ թե խաղաղ բնակչության դեմ «Խաչի խորհուրդը ամենամեծ սիրո՝ զոհաբերական սիրո խորհուրդն ունի» Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Արտանիշում օդապարիկով թռչելու ժամանակ Չեխիայի քաղաքացին վայր է ընկել․ բժիշկները փրկել են նրա կյանքը Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ վարորդը մահացել է Խաչվերաց․ Սուրբ Խաչի վերադարձի պատմությունն ու տոնի խորհուրդը Մբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացին 36 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Փաշինյանի սրտի բլոգեր Georg X-ի մեքենան կրկին տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք․ 168.am Չինաստանն ու Հնդկաստանը մրցակիցներ չեն, գործընկերներ են․ Սի Ծինփին Anthropic ընկերության ղեկավարը կոչ է արել դանդաղեցնել ԱԲ ավելի հզոր մոդելների մշակման տեմպերը Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային Լիբանանին Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներ Իջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվի Այս մարզում ևս օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը «Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am