«Արայիկ Հարությունյանը մեծ գումարնե՞ր է հափշտակել»
Armlur-ը երեկ լուր տարածեց, որ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հրաժեշտ է տվել թիմին և հեռանում է։
Վերջերս մամուլում եղավ հրապարակում, որ այս իշխանության բարձրաստիճան պաշտոնյան փորձել է ազդեցիկ մարդ գտնել Միացյալ Նահանգներում և իր գումարները տեղափոխել ԱՄՆ։ Այս լուրը բուռն քննարկման արժանացավ և շատերը կարծում էին, որ խոսքն ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի մասին է։ Մինչդեռ, մեր ունեցած տեղեկություններով՝ խոսքն Արայիկ Հարությունյանի մասին է։ Փողերի ԱՄՆ տեղափոխության մասին իմացել է հենց Նիկոլ Փաշինյանը, հունից դուրս է եկել և պահանջել, որպեսզի Արայիկ Հարությունյանը հրաժարական տա։ Եվ, ամենայն հավանականությամբ, հրաժարականի պահանջը եղել է, ոչ թե այն պատճառով, որ մեծ գումարներ է փորձում դուրս հանել, այլ, որ ինքը տեղյակ չի եղել այդ գումարների յուրացման մասին։
