«Ասում են՝ ոչ թե մարդու մահն է ողբերգություն, այլ այն, ինչը մեռնում է նրա մեջ իր կենդանության օրոք։ Չեմ հիշում՝ ում մոտ եմ կարդացել այս միտքը, բայց վերջին շրջանում հաճախ եմ վերադառնում դրան։
Այսօր էլ անընդհատ դա էի մտածում, ու պատճառը մեկն է՝ վաղն ազգովի «սբ խեչ» ենք նշում։ Ոչ թե Խաչվերաց, այլ հենց «սբ խեչ»… Մեռելների «տոն»։ Ու թեև գիտեմ, որ հիմա արդեն շատ բան հնարավոր չի փոխել, ամեն դեպքում ցերեկը «սբ խեչ» նշել պատրաստվող ծանոթ-անծանոթներիցս 12 վայրկյան ուշադրություն եմ խնդրում։ 2 վայրկյանը Բագրատ Սրբազանի ասածը կարդալու, իսկ 10-ը՝ դրա մասին մտածելու համար։
«Խաչի խորհուրդը ամենամեծ սիրո՝ զոհաբերական սիրո խորհուրդն ունի. եթե սիրո մեջ տառապանք ու զոհաբերություն չկա, ուղղակի սուտ է, խաբեություն և վաճառքի առարկա»։
Եվ թող կենդանության օրոք ոչինչ չմեռնի մեր մեջ։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Խաչն ապավեն ամենքիդ։ Աստծով»։
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը