Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 38 մարդու մահվան մասին
Իրանի առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հոսեյն Քերմանպուրի խոսքով՝ վերջին սրման ընթացքում ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի, վիրավորների թիվը՝ ավելի քան 400-ի։
Չորեքշաբթի օրը Իրանի իշխանությունները հայտնել են 35 զոհի և առնվազն 300 վիրավորի մասին։
