«Ժողովուրդ». Արտահանումների իրական պատկերն այնքան էլ չի համապատասխանում պաշտոնական հայտարարություններին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական սահմանափակումներից հետո Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ ժամանակն է դիվերսիֆիկացնել արտահանման ուղղությունները և ավելի ակտիվ մուտք գործել եվրոպական շուկաներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները պարբերաբար հայտարարում են, որ Եվրոպական միությունը բացել է իր դռները հայկական արտադրողների և գործարարների առաջ, արտոնյալ պայմաններ է ստեղծել, իսկ Հայաստանը պետք է օգտվի այդ հնարավորությունից։

Սակայն, ինչպես պարզվում է, իրական պատկերն այնքան էլ չի համապատասխանում պաշտոնական հայտարարություններին։

«Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ-ից արտահանմամբ զբաղվող, միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող գործարարներն ու տրանսպորտային ոլորտի ներկայացուցիչները դժգոհել են, որ եվրոպական ուղղությամբ բեռների տեղափոխման գործընթացում շարունակում են բախվել լուրջ վարչարարական և մաքսային խոչընդոտների, որոնք էապես մեծացնում են թե՛ ժամանակային, թե՛ ֆինանսական ծախսերը։

Մասնավորապես, մեր զրուցակիցների փոխանցմամբ, Հայաստանից Եվրոպական միության անդամ երկրներ արտահանվող ապրանքները սահմանային անցակետերում միանգամից չեն բաց թողնվում։ Բեռնատարները ենթարկվում են երկարատև ստուգումների, կապարակնքվում են, օրերով մնում մաքսային տերմինալներում, իրականացվում են լրացուցիչ զննություններ ու վարչարարական ընթացակարգեր։

Այս իրավիճակը հատկապես ծանր հետևանքներ է ունենում գյուղատնտեսական և արագ փչացող ապրանքների արտահանման դեպքում։ Մինչ ապրանքը սպասում է սահմանային ձևակերպումների ավարտին, գործարարները կրում են լրացուցիչ վնասներ՝ թե՛ ապրանքի որակի վատթարացման, թե՛ ժամկետների խախտման պատճառով։

Խնդիրը միայն դրանով չի սահմանափակվում։ Քանի դեռ բեռնատարները կանգնած են մաքսային տերմինալներում, փոխադրող ընկերությունները վճարում են կայանման և սպասարկման լրացուցիչ վարձավճարներ։ Արդյունքում հայկական արտադրանքի ինքնարժեքը բարձրանում է, իսկ եվրոպական շուկայում այն դառնում է ավելի քիչ մրցունակ։

Փաստորեն, այն ճանապարհը, որը քաղաքական մակարդակով ներկայացվում է որպես նոր տնտեսական հնարավորություն, գործարարների համար վերածվում է լրացուցիչ ծախսերի և ժամանակի կորստի։

Հատկանշական է, որ այս խնդրի գոյությունը երեկ անուղղակիորեն հաստատեց նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ կառավարության նիստի ընթացքում հայտարարելով. «Մեր բեռնափոխադրողները չեն ուզում գործ ունենալ եվրոպական սահմանի հետ․ կապարակնիքների հարցը չի լուծվել»։

Փոխվարչապետի այս հայտարարությունը փաստացի վկայում է, որ խնդիրը հայտնի է նաև կառավարությանը։ Սակայն մինչ օրս գործարարները որևէ գործնական լուծում չեն տեսնում։

Ստացվում է, որ Ռուսաստանի շուկայում առաջացած դժվարություններից հետո իշխանությունները փորձում են վերաուղղել Հայաստանի գյուղմթերքի և տարբեր արտադրատեսակների արտահանումը դեպի Եվրոպական միություն։ Սակայն գործնականում արտահանողները բախվում են այնպիսի խոչընդոտների, որոնք եվրոպական ուղղությունը դարձնում են ոչ միայն ավելի թանկ, այլև ավելի ռիսկային։

Այս իրավիճակում բազմաթիվ գործարարներ արդեն հարց են բարձրացնում՝ որքանո՞վ է իրատեսական խոսել արտահանման դիվերսիֆիկացման մասին, եթե ճանապարհին առկա վարչարարական և մաքսային խնդիրները չեն հաղթահարվում։ Որովհետև, որքան էլ քաղաքական մակարդակում հայտարարվի, որ Եվրոպան բացել է իր դռները հայկական բիզնեսի առաջ, եթե յուրաքանչյուր բեռնափոխադրում վերածվում է օրերով ձգվող ստուգումների, լրացուցիչ վճարների և ապրանքի վնասման ռիսկի, ապա նման պայմաններում եվրոպական շուկան դժվար թե դիտվի որպես գրավիչ և շահավետ ուղղություն հայ արտադրողների համար։

Փաստորեն, արտահանման աշխարհագրությունը փոխելու քաղաքական հայտարարություններից մինչև իրական տնտեսական արդյունք դեռևս բավական երկար ճանապարհ կա անցնելու։ Իսկ մինչ այդ, այդ ճանապարհի գինը վճարում են հենց հայկական արտադրողներն ու բեռնափոխադրողները՝ կորցնելով ժամանակ, գումար և մրցունակություն»։

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Էլ չե՛նք կարում ապրենք․․․ մենք անօրինություններ չե՛նք ուզում անել․ «Մուլտի սթոուն»-ի աշխատակից (video) Եկեք ու ասե՛ք՝ ովա՞ մեր աշխատավարձերը տալու․․․ հեսա վարձով տանից հանելու են ինձ․ բողոքի ակցիա (video) Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 38 մարդու մահվան մասին Եվրոպական կառույցների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է․ Տիգրան Աբրահամյան Տարածաշրջանը մտնում է բարձր անկայունության փուլ. Դանիելյան Արտակարգ դեպք՝ Երևանում․ քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը Արագածոտնի թեմի հոգևորականները ստացել են Բագրատ Սրբազանի օրհնությունը և սիրո մեջ ամրացած վերադարձել իրենց ծառայության վայրերը «Հրապարակ». Փաշինյանը կընթերցի և կխորհի՞ այն արժեքների շուրջ, որոնք ներկայացված են Ռուսթավելու հայտնի պոեմում «Հրապարակ». Գյումրին կարող են խոշորացնել, մեկ նոր համայնք միացնել, որ ընտրություն անցկացնեն «Ժողովուրդ». Արտահանումների իրական պատկերն այնքան էլ չի համապատասխանում պաշտոնական հայտարարություններին Չինաստանը հերքել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեղադրանքները Ծառուկյանին պատկանող «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ում քննչական մարմինները ստուգումներ են կատարում. փաստաբան «Էլ ի՞նչ պատերազմ՝ կոտորшծ է լինելու․ Ալիևից մի բան սպասեք»․ Արշակ Զաքարյան (video) Վենսը հերքել է Իրանից ԱՄՆ ներկայացուցիչների ինսայդերային գործարքների մասին տվյալներ ստանալու փաստը Առաջիկա օրերին ԱՄՆ-ում սպասվում են անոմալ շոգեր և ջրհեղեղներ Թրամփի բոլոր նշանակումները նույն տրամաբանության մեջ են. Սոկոլովի նշանակումը բացառություն չէ․ «Հրապարակ» Մալայզիան կհեռացնի իր երկրում հայտնաբերված Իսրայելի ցանկացած քաղաքացու «Ստեփանավանում մտահոգված են նոր հանքավայրի շահագործման հետ կապված»․ Նաիրի Հոխիկյան Միջնաժամկետ կանխատեսումների իրատեսականությունը խորը մտահոգությունների տեղիք է տալիս. «ԼՈՒՅՍ» Խուլ դժգոհություն է հասունացել մարզպետաց դասում. «Հրապարակ» Ինչ-որ մարդիկ շատ-շատ են ուզում, որ խորհրդարանում չլինեմ, դրանց չեմ ուրախացնելու. Աղվան Վարդանյան Վերաքննիչ Վարչական դատարանը ևս հաստատեց, որ 2024 թվականի համար կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր. Վահե Գրիգորյան Միքայել Սրբազանն այցելել է Բագրատ Սրբազանին Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Հա՛մ իրեն են շանտաժի ենթարկում, հա՛մ՝ ինքը․ Ի՞նչ ծուղակի շուրջ են համաձայնել (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am