Բաքվում Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները դիմավորում են բացահայտ ոգևորությամբ. Աբովյան

ԲՀԿ անդամ Արման Աբովյանը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող հետապնդմանն է անդրադարձել՝ նշելով.

«Եթե նույնիսկ զուտ գիտական տեսանկյունից դիտարկենք Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցողը, անհնար է ուշադրություն չդարձնել մի երևույթի. իշխանությունների բացահայտ ռեկետը, բանդիտիզմը և, ըստ էության, օրը ցերեկով իրականացվող թալանը փորձում են ներկայացնել որպես «օրենքի հաղթանակ» և «իրավական գործընթաց»։

Դա նման է մի իրավիճակի, եթե ձեզ մութ անկյունում կողոպտեն ոստիկանությունում, Հակակոռուպցիոն ծառայությունում և դատախազությունում աշխատող մարդիկ, և քանզի դա իրականացրել են պետական ծառայողները, ապա դա «չի կարող» համարվել կողոպուտ։

Աբսուրդ։

Բայց ամենակարևորն անգամ սա չէ։

Գագիկ Ծառուկյանի գույքը խլելու փորձերը պարզապես սեփականության վերաբաշխում չեն՝ հօգուտ «թավշյա թազա օլիգարխների»։

Սա հարված է Հայաստանի խոշորագույն տնտեսական հենասյուներից մեկին, մարդկանց, ձեռնարկություններին և երկրի հնարավորություններին։

Եվ կասկած չկա, որ նման գործողությունները լիովին համապատասխանում են այն արտաքին ուժերի շահերին, որոնք վաղուց ձգտում են թուլացնել հայկական պետականությունը։

Բավական է նայել արձագանքներին։ Բաքվում Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները դիմավորում են բացահայտ ոգևորությամբ։

Գրեթե նույն ոգևորությամբ տեղի ունեցողը ողջունում են նաև Փաշինյանի իշխանության առավել արմատական կողմնակիցները Հայաստանում։ Ըստ էության, թուրք-ադրբեջանական տանդեմն ու այս իշխանությունները գործում են նույն հակահայկական տրամաբանության շրջանակում։

Երբ Հայաստանի թշնամիների քաղաքական գնահատականներն ու իշխանության ներկայացուցիչների և նրանց երկրպագուների գնահատականները գրեթե ամբողջությամբ համընկնում են, դա արդեն պատահականություն չէ։

Դա լուրջ առիթ է մտածելու, թե իրականում ում շահերին են ծառայում այսօր Հայաստանում ծավալվող իրադարձությունները։

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի անել իր սեփական եզրակացությունները։

Բայց այն փաստը, որ Բաքվում և ազգանունների վերջում «յան» -ով մարդկանց մի փոքր զանգվածի կողմից (փառք Աստծո՝ իսկապես փոքր զանգվածի, որոնց հայ անվանելն անգամ դժվար է) այս ամենը նույնքան բուռն ողջունվում է, առավել քան խոսուն է»։

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Մալայզիան կհեռացնի իր երկրում հայտնաբերված Իսրայելի ցանկացած քաղաքացու «Ստեփանավանում մտահոգված են նոր հանքավայրի շահագործման հետ կապված»․ Նաիրի Հոխիկյան Միջնաժամկետ կանխատեսումների իրատեսականությունը խորը մտահոգությունների տեղիք է տալիս. «ԼՈՒՅՍ» Խուլ դժգոհություն է հասունացել մարզպետաց դասում. «Հրապարակ» Ինչ-որ մարդիկ շատ-շատ են ուզում, որ խորհրդարանում չլինեմ, դրանց չեմ ուրախացնելու. Աղվան Վարդանյան Վերաքննիչ Վարչական դատարանը ևս հաստատեց, որ 2024 թվականի համար կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր. Վահե Գրիգորյան Միքայել Սրբազանն այցելել է Բագրատ Սրբազանին Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Հա՛մ իրեն են շանտաժի ենթարկում, հա՛մ՝ ինքը․ Ի՞նչ ծուղակի շուրջ են համաձայնել (video) Երեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն ԵՄ-ն մեծացնում է ռազմական պատվերները՝ աջակցելով Ուկրաինային․ Զախարովա ԵԱՏՄ-ն և Միջպետական ավիացիոն կոմիտեն կզարգացնեն համագործակցությունը Բաքվում Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները դիմավորում են բացահայտ ոգևորությամբ. Աբովյան Ռոսսելխոզնադզորը սահմանափակում է Թուրքիայից մի շարք մրգերի մատակարարումները Կրակոցներ Լոռու մարզում․ 30-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներ է ստացել Զախարովան Ֆոն դեր Լայենին կոչ է արել այլևս չայցելել Կիև ԱՄՆ-ն սկսել է Իրանի դեմ հարվածների նոր ալիք Սպիտակ տուն․ Հորմուզի նեղուցը բաց է ոչ իրանական ուղղությամբ շարժվող նավերի համար Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․Mehr ԿԳՄՍՆ-ում նոր կադրային փոփոխություն. հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ» Որ հանձնաժողովները «կհանձնվեն» ընդդիմությանը. «Հրապարակ» Հեղափոխությունից հետո ինչպես փոխվեց Արմեն Գրիգորյանի ունեցվածքը. «Ժողովուրդ» Ոմանք ուրախ են, ոմանք՝ հիասթափված. «Հրապարակ» Արցախը՝ «հակապետակա՞ն», թե՞ պետական առաջնահերթություն. իշխանության երկակի չափանիշները. «Ժողովուրդ» Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am