«Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո»

Նիկոլ Փաշինյանի երեխաների մոր՝ Աննա Հակոբյանի գլխավորած «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամն այս տարի արդեն ստացել է 115 միլիոն դրամի նվիրատվություն։

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ նվիրատուների ցանկը, և բավականին հետաքրքիր պատկեր է բացահայտվել։ Այսպես՝ 70 մլն դրամը փոխանցվել է անանուն նվիրատուների կողմից, որոնցից մեկը նվիրաբերել է 50 մլն դրամ, իսկ մյուսը՝ 20 մլն դրամ։
Նշենք, որ նախորդ տարի Աննա Հակոբյանի գլխավորած հիմնադրամն ունեցել է 10 անանուն նվիրատու, որոնց նվիրաբերած գումարը, ընդհանուր առմամբ, կազմել է 150 միլիոն դրամ։ Այս տարի նրանց թիվը դեռևս 2 է, սակայն նվիրատվությունների չափը բավականին մեծ է։

Այս տարվա հաջորդ խոշոր նվիրատուն «Սթիլ կոնցեռն» ՍՊԸ-ն է, որը 20 մլն դրամ է նվիրաբերել Փաշինյանի երեխաների մոր գլխավորած հիմնադրամին։ Ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է 277-րդ հորիզոնականը։ Այն, ի դեպ, հաճախ է օգտվել կառավարության տնտեսական արտոնություններից։

Բավական խոշոր գումար՝ 10 մլն դրամ, նվիրաբերել է «Իտեքս» հայ-իտալական ընկերությունը, որը հիմնադրվել է 2022 թվականին և խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է 404-րդ հորիզոնականը։ Համեմատության համար նշենք, որ 10 մլն դրամ է փոխանցել նաև իրապես խոշոր հարկատու համարվող «Թեղուտ» ՓԲԸ-ն, որը գտնվում է առաջին տասնյակում։

«Իտեքս» ընկերության համեմատ առավել բարենպաստ դիրքեր զբաղեցնող ընկերություններն այդքան շռայլ չեն գտնվել։
Խոշոր հարկատուների ցանկում 163-րդ հորիզոնականը զբաղեցնող Պռոշյանի կոնյակի գործարանը նվիրաբերել է 3 միլիոն դրամ։ Գործարանը պետական մակարդակով ծառայություններ է մատուցում ՀՀ տարբեր գերատեսչություններին։

Ապակե շշերի և տարաների արտադրությամբ զբաղվող «Սարանիստ» ընկերությունը նվիրաբերել է 1 միլիոն դրամ։ Այն խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է 369-րդ հորիզոնականը։ Այս ընկերությունը հենց 2026 թվականին պետական աջակցություն է ստացել կառավարությունից՝ արտադրության շարունակականությունն ու մրցունակությունը պահպանելու նպատակով։

Եվս 1 միլիոն դրամ նվիրաբերել է «Արմենիան Քարդ»-ը, որն առավել հայտնի է ArCa անվամբ։ Ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է 244-րդ հորիզոնականը։

դիտվել է 131 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video) Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am