Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց

Գլխավոր դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացրած ուսումնասիրությամբ պարզել էր, որ 2005 թվականի օգոստոսի 12-ին, օրենքի խախտմամբ կազմակերպվել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող՝ հանգստի համար նախատեսված 2.5 հա մակերեսով հողատարածքի վարձակալության մրցույթ, որի հաղթող է ճանաչվել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանը:

Դատախազության կողմից ներկայացված վերոնշյալ առաջարկից հետո, Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի կամահայտնության արդյունքում, մինչև պայմանագրի գործողության ժամկետի ավարտը լուծվել է հողատարածքի վարձակալության պայմանագիրը։ Այդ նպատակով՝ Կադաստրի կոմիտե են ներկայացվել համապատասխան դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը։

Արդյունքում, 2026 թվականի հուլիսի 10-ին ուժը կորցրած է ճանաչվել Կարապետ Գուլոյանի վարձակալության իրավունքի պետական գրանցումը. Հայաստանի Հանրապետության տիրապետմանն է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքը, որի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 12 միլիոն 870 հազար դրամ։

Դատախազության նախաձեռնած ուսումնասիրությամբ պարզվել էր նաև, որ վարձակալության պայմանագրի համաձայն՝ հողի կադաստրային արժեքի փոփոխության դեպքում վարձատուն պարտավոր էր նախապես գրավոր տեղեկացնել վարձակալին, որից հետո վարձավճարը պետք է հաշվարկվեր նոր կադաստրային արժեքի հիման վրա։ Մինչդեռ, 2021 թվականի հունվարի 1-ին՝ հողամասերի կադաստրային արժեքների աճի հիմքով վարձավճարների փոփոխության պայմաններում, վարձավճարների փոփոխության վերաբերյալ ծանուցումը վարձակալին ուղարկվել է 2024 թվականի հուլիսի 29-ին:

Արդյունքում, 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի հուլիսի 29-ն ընկած ժամանակահատվածի համար չի հաշվարկվել և չի վճարվել շուրջ 2 միլիոն 432 հազար դրամ վարձավճար։ Այս կապակցությամբ, Դատախազության կողմից ներկայացվել է հանցանքի մասին հաղորդում։ Տեղեկացնենք նաև, որ նշված տարածքում այլ անձանց կողմից արձանագրվել են հողազավթման դեպքեր:

Ներկայում Դատախազությունը, համագործակցելով իրավասու պետական մարմինների հետ, հողն ապօրինի զավթումից ազատելու ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում:

դիտվել է 190 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Կարգ հաստատելու փոխարեն Ավինյանն արտահոսքի աղբյուրն է փնտրում Սյունիքի նախկին մարզպետը մրցում է քրոջ որդու հետ. «Հրապարակ» Քրեական աշխարհն ուրա՞խ է ՔԿԾ նոր պետի նշանակմամբ. «Ժողովուրդ» Իշխանությունը չի ցանկանում հեշտությամբ զիջել եվրոպական ինտեգրման հանձնաժողովը «Ուժեղ Հայաստանին» Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Թիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներին ««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Կարապետյանը բարենորոգել է հազարավոր մարդկանց կյանքեր ու եղել է հազարավորների վերջին հույսը․ Մելոյան Շիրակի պետական համալսարանի ռեկտորը վրաերթի է ենթարկել հետիոտնին «Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am