Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը գրել է.

«2023 թվականին, Արցախի հայաթափումից և Արցախի բնիկ ժողովրդին իր հայրենիքից բռնի տեղահանելուց հետո, շատերը խոսում էին, թե Արցախի պետական ինստիտուտների պահպանումը Հայաստանում լինելու է ապագա վերադարձի քաղաքական, իրավական և ազգային հենարանը։

Այսօր, սակայն, իրականությունը բոլորովին այլ է. Արցախը փաստացի չունի գործող նախագահ, Ազգային ժողովի նախագահը հրաժարական է տվել, կառավարությունը կազմաքանդված է, իսկ այն համակարգը, որը պետք է լիներ Արցախի ժողովրդի քաղաքական և իրավական ներկայացուցչության հենարանը, կաթվածահար է։

Սա երեք տարվա քաղաքական ձախողումների արդյունք է։

Այո, Հայաստանի իշխանությունները հետևողականորեն դուրս մղեցին Արցախի հարցը պետական քաղաքականության առաջնահերթություններից՝ ոչ միայն չձեռնարկելով բավարար քայլեր Արցախի ինստիտուտների պահպանման ուղղությամբ, այլև ամեն ինչ արեցին այդ ինստիտուտները կազմաքանդելու համար։ Բայց նույնքան մեծ պատասխանատվություն են կրում նաև Արցախի պետական ինստիտուտների ներկայացուցիչները, որոնք չեն կարողանում պահպանել նույնիսկ պետականության վերջին ինստիտուցիոնալ հենարանները:

Ներքին հակասությունները, անձնական հավակնությունները, արհեստածին հարցերի շուրջ անվերջ վեճերը և քաղաքական անգործությունը վերջնականապես թուլացրին այն, ինչ դեռ հնարավոր էր պահել։

Ամենամեծ հարվածը հասցվել է ոչ թե որևէ պաշտոնյայի հեղինակությանը, այլ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը։ Տասնյակ հազարավոր արցախցիներ այսօր չունեն այնպիսի միասնական քաղաքական ներկայացուցչություն, որը կկարողանա հետևողականորեն պաշտպանել նրանց հավաքական իրավունքները, սեփականության իրավունքը, վերադարձի պահանջը և քաղաքական ձայնը։

Այս պայմաններում վերադարձի իրավունքի մասին խոսելը կորցնում է իր քաղաքական ծանրակշիռ բովանդակությունը։ Վերադարձի պայքարը չի կարող հիմնվել միայն հայտարարությունների վրա. այն պահանջում է գործող, լեգիտիմ և կենսունակ ինստիտուտներ, որոնք կկարողանան ներկայացնել Արցախի ժողովրդի իրավունքներն ու շահերը։

Եթե այսօր չվերաիմաստավորվեն Արցախի պետական ինստիտուտները՝ նոր լեգիտիմությամբ, նոր պատասխանատվությամբ և ազգային համախմբման հիմքով, վաղը կարող է ուշ լինել։ Պատմությունը չի ներում այն ժողովուրդներին, որոնք կորցնում են ոչ միայն իրենց հայրենիքը, այլև այն կառույցները, որոնց միջոցով պետք է պայքարեն այդ հայրենիքը վերադարձնելու համար։

Ժամանակն է ոչ թե հերթական հայտարարություններ անելու, այլ ստեղծելու այն քաղաքական կենտրոնը, որը կկարողանա վերածել վերադարձի իրավունքը ոչ թե կարգախոսի, այլ պետական ռազմավարության»։

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video) Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Նիկո՛լ, դու մի պատճառով ես Արեգնազի երեխաներին զրկում մորից․ Նարե Սոսե (video) Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ 4 ամիս է Երևանից-Եղվարդ կապող ճանապարհը քանդել են ու չեն սարքել (video) Թանկացում կլինի, պատերազմ կլինի․ արցախցիները եկան Հայաստան՝ մենք ո՞ւր ենք գնալու (video) ՖԱՀՖ ՀԿ խորհուրդը դատապարտում է Ծառուկյանի հանդեպ ՀՀ իշխանությունների ապօրինի գործողությունները Նիկոլի բռնապետությունը փլուզվելու է, ես դա հաստատ եմ ասում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am