Հուլիսի 12-ին վիճաբանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այդ օրը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 16։40-ի սահմաններում, Ղազարավան համայնքի «Լանջաղբյուր» հանգստյան գոտում ջրելու հարցի շուրջ խոսակցություն է ծագել Երևանի բնակիչ 53-ամյա Արտակ Ք․-ի, Արագածոտնի մարզի բնակիչ 48-ամյա Խաչիկ Մ․-ի և Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Ավագ Խ․-ի միջև, ինչից հետո Խաչիկ Մ․-ն իր հյուրերի հետ հեռացել է հանգստյան գոտուց։
Նույն օրը՝ ժամը 21։30-ի սահմաններում, Խաչիկ Մ․-ն մի քանի անձանց հետ վերադարձել է հանգստյան գոտի և վիճաբանել Ավագ Խ․-ի, Արտակ Ք․-ի, Արագածոտնի մարզի բնակիչ 42-ամյա Արթուր Գ․-ի և 39-ամյա Ռաիսա Մ․-ի հետ։
Վիճաբանության ընթացքում կողմերը միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել, ինչի հետևանքով Արտակ Ք․-ն, Ռաիսա Մ․-ն, Ավագ Խ․-ն և Արթուր Գ․-ն դեմքի ու մարմնի տարբեր հատվածներում ստացել են մարմնական վնասվածքներ։ Վնասվել է նաև Ավագ Խ․-ին պատկանող «Kia» մակնիշի ավտոմեքենան։
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը