Ալավերդուց՝ Վանաձոր. Արեն Մկրտչյանը փոխել է գրանցումն ու պատրաստվում է ընտրություններին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը, որը 2023 թվականին պարտություն կրեց իր ծննդավայր Ալավերդու քաղաքապետի ընտրություններում, այնուհետև վերադարձավ Ազգային ժողով՝ զբաղեցնելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի մանդատը, իսկ ավելի ուշ նշանակվեց Լոռու մարզպետ, այժմ պատրաստվում է հերթական քաղաքական փորձությանը՝ այս անգամ արդեն Վանաձորի համայնքապետի ընտրություններում։

«Ժողովուրդ» օրաթերթն իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ Արեն Մկրտչյանը փոխել է իր մշտական գրանցման հասցեն․ նա արդեն գրանցվել է Վանաձոր քաղաքում։ Մեր տեղեկություններով՝ այդ քայլը պայմանավորված է առաջիկա ընտրություններին մասնակցելու մտադրությամբ։

Բանն այն է, որ Ընտրական օրենսգիրքը համայնքի ղեկավարի կամ ավագանու ընտրություններին մասնակցելու համար սահմանում է համայնքում մշտական գրանցման և բնակության պահանջ։ Հենց այդ հանգամանքն էլ, ըստ մեր աղբյուրների, դարձել է գրանցման փոփոխության պատճառը։

Ինչպես հայտնի է, արդեն որոշում է կայացվել Վանաձոր համայնքի խոշորացման վերաբերյալ, ինչին պետք է հաջորդեն համայնքի ավագանու նոր ընտրությունները։ Այս պահին համայնքը ղեկավարում է Արկադի Փելեշյանը՝ առավել հայտնի ԱԿԱ մականունով։ Հատկանշական է, որ հենց այն ԱԿԱ-ն է, որի քրեական անցյալի վրա «Քաղաքացիական պայմանագիրը» տարիներ շարունակ աչք է փակել։

Հիշեցնենք, որ ընդդիմադիր ուժերի կողմից ընտրված համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանին ընտրվելուց հետո ՔՊ-ն կալանավորեց և մոտ չորս տարի պահեց կալանքի տակ՝ նախընտրելով համագործակցել քրեական ճանապարհ անցած Արկադի Փելեշյանի հետ, քան թույլ տալ, որ ընդդիմությունը ղեկավարի Վանաձորը։

Այս օրերին արդեն քաղաքական կուլիսներում ակտիվորեն շրջանառվում են խոսակցություններ, թե առաջիկա ընտրություններում Արկադի Փելեշյանը կարող է ընդգրկվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակում՝ չի բացառվում՝ երկրորդ համարի ներքո, իսկ ցուցակը կգլխավորի Արեն Մկրտչյանը։ Ըստ այդ վարկածի՝ Մկրտչյանը կղեկավարի նախընտրական քարոզարշավը, ընտրություններից հետո կհրաժարվի մանդատից, և համայնքի ղեկավար դառնալու ճանապարհը կբացվի հենց Արկադի Փելեշյանի համար։

Սակայն նույն աղբյուրները փոխանցում են նաև մեկ այլ ուշագրավ հանգամանք։ Նրանց պնդմամբ՝ Արեն Մկրտչյանն իր մերձավոր թիմակիցների շրջանում դժգոհություն է հայտնել նման սցենարից՝ հայտարարելով, որ եթե ԱԿԱ-ն ընդգրկված լինի ՔՊ-ի ընտրացուցակում, ինքը չի մասնակցի քարոզարշավին։ Մեր տեղեկություններով՝ Մկրտչյանն Արկադի Փելեշյանի հետ ունի սկզբունքային տարաձայնություններ և չի ցանկանում նույն քաղաքական թիմում հանդես գալ նրա հետ։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզաբանում ստանալ հենց Արեն Մկրտչյանից՝ հետաքրքրվելով, թե արդյոք նա փոխել է իր գրանցման հասցեն և պատրաստվում է մասնակցել Վանաձորի առաջիկա ընտրություններին։

Լոռու մարզպետը հաստատեց մեր տեղեկությունը՝ ասելով. «Այո՛, գրանցումս փոխել եմ, Վանաձորում եմ գրանցվել՝ պատգամավորական գործունեությամբ պայմանավորված»։

Ինչ վերաբերում է ընտրություններին մասնակցելու, ՔՊ-ի ծրագրերին, ինչպես նաև Արկադի Փելեշյանի հետ հնարավոր համագործակցության վերաբերյալ մեր մյուս հարցերին, Արեն Մկրտչյանը չպատասխանեց՝ դրանք թողնելով անարձագանք»։

դիտվել է 365 անգամ
Լրահոս
Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանը Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր Վարչական դատարանը մերժել է Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Խայտառա՜՜՜կ, խայտառա՜՜՜կ, էս ինչ արեցիր․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2000 հեկտարի Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ Փաշինյանը մեզ կործանման է տանում․․․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am