ՍԱՐՍԱՓԵԼԻ ԱՐՏԱՀՈ՞ՍՔ ԱԱԾ-ԻՑ

Համացանցի ադրբեջանական սեգմենտում ակտիվորեն շրջանառվում է տեսանյութ, որը, ըստ տարածվող պնդումների, կարող են լինել «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահ ծառայության անվտանգության տեսախցիկներից արտահոսած կադրեր։

Եթե տեսանյութի իսկությունը հաստատվի, ապա խոսքը պարզապես հերթական տեղեկատվական միջադեպի մասին չէ։ Դա կնշանակի, որ արտահոսքի է ենթարկվել Հայաստանի ազգային անվտանգության համակարգի կարևոր ենթակառուցվածքներից մեկի տեսահսկման ցանցը։

Ավելին, այս արտահոսքը եղել է հայ գերիներին խոշտանգող Իլհամ Ալիևի օգնական Հաջիևի` Հայաստան այցի օրերին։

Այս դեպքում առաջանում են մի շարք լրջագույն հարցեր.

Ինչպե՞ս են այդ կադրերը հայտնվել ադրբեջանական տեղեկատվական տիրույթում։ Ո՞վ է պատասխանատու եղել տվյալ համակարգերի պաշտպանության համար։
Արդյոք վտանգված են միայն «Զվարթնոցի» տեսախցիկները, թե՞ խոսքը շատ ավելի լայն անվտանգության խոցելիության մասին է։
 Եթե հնարավոր է եղել ստանալ ԱԱԾ սահմանապահ ծառայության տեսագրությունները, ապա ինչպիսի՞ երաշխիք կա, որ Հայաստանի այլ պետական կամ ռազմավարական օբյեկտների տեսահսկման համակարգերը նույնպես չեն վերահսկվում կամ կոտրվել։

Եթե արտահոսքի փաստը հաստատվի, հանրությունը պարտավոր է ստանալ ամբողջական բացատրություն, իսկ պատասխանատու պաշտոնյաները պետք է կրեն քաղաքական և ծառայողական պատասխանատվություն։

Այս դեպքում դժվար կլինի խուսափել հարցից, թե արդյոք իրենց պաշտոններում պետք է շարունակեն մնալ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Գարիկ Մուրադյանը։

Ազգային անվտանգության համակարգում նման մակարդակի ձախողումները չեն կարող մնալ առանց պատասխանատվության։

դիտվել է 3102 անգամ
Լրահոս
Արևմտյան երկրների դիվանագետները ծիծաղում են պատմական փաստերի կեղծման վրա․ Տաթևիկ Հայրապետյանը հարց է բարձրացնում Պետությունը դադարում է լինել պետություն, երբ ղեկավարը պետական շահը ստորադասում է անձնականին Դանիելյան․ Խաղաղությունը չի կարող կառուցվել պատմական հիշողությունը ջնջելու հաշվին Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկա Փաշինյանը ավելացնում է զվարճանքների թիվը, քանի որ բավականին խնդիրներ են ավելանում հացի մասով Այս պայմաններում Փաշինյանն ուժգնացնում է հարձակումներն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վեհափառի դեմ Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում ունեցանք 224 զոհ. 5 հայ կին զինվորականներ տանջամահ արվեցին 2020-ի պատերազմից հետո կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը պետք է հրաժարական տար․ Հակոբյան Հրդեհ Երևան քաղաքի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը Դիլիջանում 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից ցատկել է և ծանր վնասվածքներ ստացել Արման Աբովյան․ «Սեպտեմբերի 19-ին «Գաթայի տոն» կազմակերպելը թքել է զոհերի գերեզմանների վրա» Այդ դեպքում երբեք տիտղոսային մենամարտ չեմ ունենա․ Արման Ծառուկյան Ավտովթար՝ Երևանում․ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կա զոհ և վիրավոր Խաչի հաղթության և բարձրացման տոնը․ Խաչվերացը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Խաչի քո, Քրիստոս, երկիր պագանեմք Այս կառավարությունը կրկնում է 1918-1920 թվականների կառավարության սխալները. քաղաքագետ Փեզեշքիանը ԱՄՆ-ին. Պատերազմեք Իրանի զինված ուժերի, ոչ թե խաղաղ բնակչության դեմ «Խաչի խորհուրդը ամենամեծ սիրո՝ զոհաբերական սիրո խորհուրդն ունի» Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am