Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ ։ Շատ բաներ բացահայտվեցին այս օրերին և շատ բաներ դեռ պարզ կդառնան։ Բայց ինձ անհուն երջանկությամբ և լավատեսությամբ տոգորում է հետևյալ փաստը։ Ես ՈՉ ՄԵԿԻՆ չեմ դիմել։ ՈՉ մի ուսանողի։ ՈՉ մի կուսակցության։ Ոչ Մի ազգականի ՈՉ մի լրագրողի։
Այո ,այո "Հրապարակի" լրագրողն այդ պահին պատահական էր զանգել,որ ինձնից մեկնաբանություն ստանար ընտրությունների վերաբերյալ)։ Ես վաղեմի ընկերներ ունեմ ,որ գերադասեցին լռել ,և դա իրենց իրավունքն է։Ես գաղափարական հակառակորդներ ունեմ,որոնք գերադասեցին խոսել և դա իրենց մարդկային որակն է։
Բայց իմ հեռսխոսով ոչ մի զանգ չի արվել,իմ մեսինջորով որևէ բան չի նախաձեռնվել։ Մարդիկ իրենց բարոյական արժեքների թելադրանքով էին խոսում ու գրում Եվ դա գերագույն պարգևն է ,որ ես կարող էի ստանալ իմ ողջ կյանքում։ Ես 21֊րդ դարի մասին միշտ խոսել եմ օտարման և մենակության խոսույթի մեջ` հաճախ անձնապես ապրելով այդ օտարումը և միայնությունը։ Հիմա երկար ընդմիջումից հետո ես մենակ չեմ։
Հա,ու հայտնի երգի մեջբերումից պաշտպանվելով ասեմ`ամբոխի մեջ քեզ թվում է ,որ դու մենակ չես։Իրականում ամբոխի հետ համակարծիք մարդը մարդ չէ,այլ կամակատար բջիջ։ Դու մենակ չես ,երբ քո կողքին են մտածող մարդիկ։Դա սիրո և ըմբռնման ոգին է ,դա մշակույթի և արժեքների ոգին է,որի կրողն եք դուք։ Կներեք երկարաբանության համար։ Շնորհակալ եմ,ինչ էլ որ լինի հաջորդիվ։
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը