Կեղծված ընտրությունը չի կարող և չի դառնալու օրինական իշխանության աղբյուր․ ՀՀԿ ԳՄ

ՀՀԿ ԳՄ հայտարարությունը 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ․

«Հունիսի 7-ին Հայաստանում ընտրություններ չեն կայացել. կայացել է ընտրակեղծիք՝ նախապես ծրագրված, կենտրոնացված ղեկավարությամբ իրականացված և վարչախմբի ղեկավարի ուղիղ միջամտությամբ պսակված հանցավոր գործողություն՝ ուղղված ժողովրդի կամքի յուրացմանը։

Մեր կուսակցությունը հետևողականորեն ու սկզբունքորեն արձանագրել է, որ այս ընտրությունները նախապատրաստվում էին այնպիսի պայմաններում, որոնք ի սկզբանե զրկում էին ընտրական գործընթացն ազատ, արդար և մրցակցային բնույթից։ Նաև այս խորը համոզմունքից ելնելով՝ Հանրապետական կուսակցությունը որոշում կայացրեց իր մասնակցությամբ լեգիտիմության շղարշ չհաղորդել մի գործընթացի, որի ընթացքն ու արդյունքը կանխորոշվում էին ոչ թե ժողովրդի կամքով, այլ վարչական մեքենայի ճնշմամբ։

Նիկոլ Փաշինյանի վարչախումբը ոչ մի պարագայում չի հանդուրժելու ազատ ու արդար ընտրություն, քանի որ ազատ ընտրությունը նրա համար պարտություն է։

Ընտրությունների օրը և դրան նախորդած ողջ ժամանակահատվածն ամբողջությամբ հաստատեցին մեր նախազգուշացումների հիմնավորվածությունը։

Մենք կիսում ենք ընտրություններին մասնակցած ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ հունիսի 14-ի համատեղ հայտարարության գնահատականները։ Վարչական ռեսուրսի համատարած գործադրումը, պետական ու համայնքային ծառայողների ահաբեկումը, ընդդիմադիր գործիչների ու ակտիվիստների քաղաքական հետապնդումներն ու ձերբակալությունները, ընդդիմադիր շտաբերի կանխամտածված կաթվածահարումը, պետական և իշխանամետ լրատվամիջոցների վերածումը վարկաբեկման գործիքի, ձայների ուղղակի կեղծումն ու ընտրատեղամասերի արդյունքների աղավաղումը մեկ ընդհանուր կենտրոնից ղեկավարվող հանցավոր ծրագրի օղակներն են։ Սա առանձին խախտումների շարք չէ, այլ պետական մեքենայի ուժով իրականացված համակարգային ընտրակողոպուտ։

Այս հանցավոր ծրագիրն իր ավարտին հասցրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը հունիսի 14-ին իր որոշմամբ իրականացրեց Ազգային ժողովի 3/5 մեծամասնության բացահայտ ուզուրպացիա՝ հօգուտ «Քաղաքացիական պայմանագրի»՝ ապօրինաբար հրաժարվելով երեք ընտրատեղամասերում վերաքվեարկություն կազմակերպելուց և այդ կերպ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը զրկելով անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորությունից»։ Ի հայտ եկած պաշտոնական պատկերը ոչ թե ընտրության արդյունք է, այլ իշխանության բացահայտ բռնազավթում ՔՊ-ի կողմից։

Պետական բոլոր մարմինները՝ ներառյալ իրավապահ համակարգը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և այսպես կոչված անկախ մարմինները, ապօրինաբար ծառայել են և շարունակում են ծառայել բացառապես Նիկոլ Փաշինյանի վերարտադրության շահին՝ միտումնավոր չապահովելով իրապես ժողովրդավարական ընտրությունների անցկացման օրինական պայմանները։

Ելնելով վերոշարադրյալից՝ Հանրապետական կուսակցությունը հայտարարում է՝

Հունիսի 7-ի այսպես կոչված ընտրությունների պաշտոնական արդյունքները կեղծ են, առ ոչինչ և չեն արտացոլում հայ ժողովրդի կամքը։

Այդ արդյունքների հիման վրա ձևավորվող Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմին չէ, այլ յուրացված մանդատների հավաքածու՝ զուրկ ժողովրդավարական որևէ լեգիտիմությունից։ Հանրապետական կուսակցությունը նման կերպ ձևավորված Ազգային ժողովը և դրա ստեղծած իշխանությունը չի ճանաչում որպես հայ ժողովրդի կամքի օրինական արտահայտություն։

Երկիրը խորը ներքաղաքական ճգնաժամի մեջ գցելու և դրա հնարավոր ողջ հետևանքների քաղաքական ու իրավական պատասխանատվությունը կրում է անձամբ Նիկոլ Փաշինյանը, ով իշխանությունն ամեն գնով պահելու համար ոտնահարեց ժողովրդի ընտրելու սահմանադրական իրավունքը և վտանգի ենթարկեց հայոց պետականության հիմքերը։

Հանրապետական կուսակցությունը կոչ է անում ազգային-պետական պատասխանատվություն կրող բոլոր քաղաքական ուժերին և յուրաքանչյուր քաղաքացու՝ հաղթահարել տարակարծությունները և համախմբվել մեկ նպատակի շուրջ՝ վերականգնել ժողովրդի յուրացված ընտրությունը և պաշտպանել Հայաստանի պետականությունը։

Մենք պայքարելու ենք հետևողականորեն և անզիջում՝ բացառապես Սահմանադրության, օրենքի և ժողովրդավարական սկզբունքների ուժով՝ ի պաշտպանություն քաղաքացիների ընտրական իրավունքի, Հայաստանի Հանրապետության պետականության շահերի և ժողովրդավարության հիմնարար արժեքների։

Կեղծված ընտրությունը չի կարող և չի դառնալու օրինական իշխանության աղբյուր։

Հանրապետությունը եղել և մնում է մեր բարձրագույն արժեքը»։

դիտվել է 245 անգամ
Լրահոս
Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները Առաջին կարգի նախազգուշացում Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին Գետին «տապալվում» էր ոչ միայն Ծառուկյանը Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել. Արթուր Խաչատրյան Ոստիկանները հայտնաբերել են Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am