ԲՀԿ-ն դատական կարգով վիճարկում է երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու ԿԸՀ որոշումները
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից վիճարկվում են ԿԸՀ-ի 254 և 255 Ա որոշումները, որոնցով երկու ընտրատեղամասերում անվավեր են ճանաչվել քվեարկության արդյունքները։
Այս մասին հայտնում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը։ Նրա փոխանցմամբ՝ հայցերի քննությունը տեղի կունենա այսօր՝ ՀՀ վարչական դատարանում։
