Մանդատը մերն ա, խլել ենք, մնում ա պահենք... Դանիելյան

Էդ մանդատը արդեն վերցված է: Հայ ժողովուրդն այն վերցրել է հունիսի 7-ին: Ու հանգամանքների բերումով դա մեզանից հետ խլելը հեշտ չի լինելու: Այս մասին գրել է Արթուր Դանիելյանը.Քանի որ արևմուտքը մեր լեգիտիմների գյամերը մանրից քաշում է ու փող չի տալիս, իսկ 2026-ի բյուջեն նախատեսված էր ահռելի պակասորդով, որը պիտի ինչպես միշտ փակվեր վարկերով, սրանք խիստ տնտեսման ռեժիմ են մտել: Ռեժիմը դեռ խուճապի մեջ չէ, բայց արդեն ահագին տհաճ հանգամանքներ կան: Ըստ պլանի էս պահի դրությամբ նրանք արդեն պիտի մոտ 1 մլրդ դոլար փող պարտքով վերցնեին, բայց կարողացել են վերցնել ընդամենը 150 մլն, այն էլ՝ 2017 թվականի բյուջեից գոյացած ավելցուկից: Այսինքն՝ ստոր նախկինների թողած բյուջեի ավելցուկներից:

Լափը պակասել է: Ստիպված ծախսերը կրճատում են բոլոր պետական հիմնարկները բացի առողջապահությունից: Կիսամյակի ծախսային պլանը կառավարությունը կատարել է 77%-ով, ամսվա վերջ թիվը երևի կհասնի մի 85%-ի, որովհետև հենց էդ պակասող 15%-ն էր (կամ մոտ 1,5 մլրդ դոլար) պետք վարկի տեսքով ստանալ (բայց չստացան) արևմուտքից ու տեղական բանկերից: Ու քանի դեռ «ընտրություն» կոչեցյալի հարցն օդում կախված է մնացել, դրա հետ օդում է մնացել նաև աշխարհաքաղաքական օգնությունը և/կամ պատժամիջոցը։ Մեր «ընտրյալները» հետևաբար ստիպված զսպում են իրենց երբեմնի անսպառ ախորժակները:

Հիվանդանոցներն ու բժիշկները լավ կանեն գոտիները պինդ կապեն: Կիսամյակի ավարտին դեռ երեք շաբաթ կա, բայց առողջապահության նախարարության բյուջեն արդեն 94%-ով (առանձին հոդվածներով 99%-ով) սպառվել է, ինչը հասկանալի է, քանի որ անվճար վիրահատություններն ու դեղորայքը խիստ անրհաժեշտ էր ձգել մինչև հունիսի 7-ը, իսկ դրանից հետո՝ յա էշը, յա իշատերը...

Սա եթե դեպի հյուսիս կզի՝ կզրկվի վարկերից, եթե դեպի արևմուտք կզի՝ կզրկվի արտահանումից: Երկուսն էլ աղետ է: Սովորականի պես բոլորի դեմ կզելն այլևս չի ստացվի:

Այ սենց տուպիկ է իրեն տվել հայ ժողովուրդը հունիսի 7-ին: Ու բացարձակ կապ չունի՝ ով, որտեղ, քանի մանդատ Է ուզում վերցնել կամ չվերցնել: էդ մանդատը մի հատ է ու ինքը նոր տեր ունի, մոտ 700,000 նոր տեր: 8 տարի շարունակ բոլորը մեզ էին գցում քաքի մեջ, իսկ հիմա մենք բոլորին, որովհետև մեզ դուր չի գալիս, երբ մեզ անասունի տեղ են դնում:

Կարևորը մեկն է՝ եկող արհավիրքի ներքո հայ ազգը պիտի դիմանա մեկ օր ավել, քան էս ոչնչության իշխանությունը և իր կլիենտները:

Մանդատը մերն ա, խլել ենք, մնում ա պահենք...

դիտվել է 1114 անգամ
Լրահոս
Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները Առաջին կարգի նախազգուշացում Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին Գետին «տապալվում» էր ոչ միայն Ծառուկյանը Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել. Արթուր Խաչատրյան Ոստիկանները հայտնաբերել են Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am