2 նավ ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման․ մահացել է Ադրբեջանի 5 քաղաքացի
Երկու բեռնատար նավեր՝ «Նատրան» և «Զիրկոնը», Ազովի ծովում ենթարկվել են զանգվածային անօդաչու թռչող սարքերի հարձակման: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Նավերը դատարկ նավարկելիս են եղել Թուրքիայից դեպի Դոնի Ռոստով օտարերկրյա դրոշների ներքո: Յուրաքանչյուր նավի վրա 4 անօդաչու թռչող սարք է կիրառվել, որի հետևանքով զոհվել է Ադրբեջանի հինգ քաղաքացի:
