Հետամուտ ենք լինելու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը․ Արցախի ԱԺ նախագահ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հուլիսի 7-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու Արցախի բռնազավթումից և Արցախի ժողովրդի բռնի տեղահանումից հետո՝ հայ ժողովրդի համար ճակատագրական ժամանակաշրջանում։ Այս ընտրությունների արդյունքները վճռորոշ նշանակություն կունենան Հայաստանի պետականության, ազգային անվտանգության և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար։

Մտահոգիչ է, որ նախընտրական շրջանում առողջ մրցակցությունը և քաղաքական տեսակետների ու ծրագրերի ազատ ներկայացումը վերածվել են հասարակության պառակտման, ատելության քարոզի և վարչական ռեսուրսների կիրառման գործընթացի՝ ուղեկցվելով քաղաքական հետապնդումներով, ընտրովի արդարադատությամբ և ընդդիմախոսների նկատմամբ ճնշումներով։ Այս ամենից զերծ չեն մնացել նաև արցախահայերը, որոնց նկատմամբ ատելության սերմանումն ու պառակտման նկրտումները շարունակվել և ավելի են սաստկացել։

Անընդունելի է ազգային ինքնության, պատմական հիշողության և հոգևոր արժեքների դեմ իրականացվող քաղաքականության քարոզչությունը, ինչպես նաև Արցախի հիմնախնդրի նսեմացումն ու ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից դուրս մղելու փորձերը։ Արցախի ժողովուրդը սեփական փորձով կրել է այս քաղաքականության ծանր հետևանքները։

Համոզված եմ, որ ինչպես այս ընտրություններին մասնակցող արցախահայությունը, այնպես էլ մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունը տարբերում են ճշմարտությունը ստից, կեղծիքից ու աճպարարությունից, մեռելային լռությունը՝ իրական խաղաղությունից, օտարների ու թշնամիների նկատմամբ ծառայամտությունը՝ համագործակցությունից, տգետ արկածախնդրությունը՝ քաղաքականությունից, և հունիսի 7-ին կընտրեն այն քաղաքական ուժերին, որոնք կարող են կանգնեցնել աղետը և Հայաստանի Հանրապետության համար ապահովել իրապես խաղաղ ու արժանապատիվ ապագա:

Այսուհետ ևս բոլոր հնարավոր օրինական միջոցներով հետամուտ ենք լինելու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանն ու մեր բնօրրան վերադառնալու, մեր պետականության վերականգնման իղձերի իրականացմանը:

Պատրաստակամ ենք Հայաստանի Հանրապետության նոր իշխանությունների հետ լիակատար համագործակցության՝ հանուն արցախահայության իրավունքների պաշտպանության, մեր ողջ ժողովրդի բարգավաճման ու Հայաստանի Հանրապետության զորացման։

դիտվել է 161 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ (Հրապարակ) Աղվերանում գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Մի քանի վայրկյանում արտացոլված է Փաշինյանի իշխանության ամբողջ էությունը. Արթուր Խաչատրյան Միջազգային քրեական դատարանը սպառնալիք է ստեղծում ԱՄՆ ինքնիշխանության համար. Ռուբիո Շուրջ 200 միլիոն դրամ Վարդավառի համար. քաղաքապետարանի խոշոր ծախսերը. «Արմլուր» Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է նախագահին պաշտոնանկ անելու օգտին. BBC ՌԴ ԶՈւ-ն խմբային հարվածներ է հասցրել Կիևի և Օդեսայի ռազմական օբյեկտներին Դավիթ Ղազինյանի քրեական գործը՝ ավարտական փուլում․ նախաքննության ավարտ կհայտարարվի Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունը չի դադարեցվել. ԲՀԿ խոսնակ Փաշինյանն իր խոսքը խմբագրեց, որ մարդիկ դատի տան, ասի․․․Ստեփան Դանիելյան (video) Մարգարիտա Սիմոնյանը 1 մլն ռուբլի կփոխանցի ուկրաինական ԱԹՍ-ի հարվածից զոհված փոքրիկի ընտանիքին Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը Անձնական վրեժխնդրություն է իրականացվում Ծառուկյանի հանդեպ. հանկարծ հասկացան՝ կենդանիներն ապօրինի են պահվում. Էլինար Վարդանյան Հնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով Գագիկ Ծառուկյանի պաշտպանները կդիմեն այդ կարևոր քայլին․ Էլինար Վարդանյան (video) Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Կանգնած ենք պարոն Ծառուկյանի կողքին․ մինչև վերջ պայքարելու ենք․ «Մուլտի սթոուն»-ի աշխատակից (video) Ինչ եք ուզում․ ի՞նչ է լինելու էս մարդկանց, էս երկրի վիճակը․ «Մուլտի սթոուն»-ի աշխատակից (video) Ծառուկյանին պատկանող բիզնեսներին խոչընդոտելը բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում է․ Առաքելյան Ալիևը հույս է հայտնել, որ Բաքուն և Փարիզը կշարունակեն համատեղ աշխատանքը տարբեր ոլորտներում Լարված խոսակցություն ոստիկանի և «Մուլտի սթոուն»-ի աշխատակցի միջև (video) Ժողովրդին հրահրում են փողոց փակել․ գնանք Կառավարության մո՞տ․ «Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցներ (video) Ալիևն ասում է՝ ցեղասպանի փորձը պետք է շարունակել (video) Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am