Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ հայտնել է իր մտադրության մասին՝ Իրանի դեմ ռազմական գործողության ավարտից հետո լրջորեն զբաղվելու Կուբայի հարցով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է PBS NewsHour-ը։

ԱՄՆ ղեկավարն այն կարծիքն է հայտնել, որ Կուբան մոտ է փլուզման։ Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ Վաշինգտոնը նպատակ ունի փոխել Կուբայի պետական կարգը և մտադիր է դրանով զբաղվել Իրանի հետ հակամարտության ավարտից անմիջապես հետո։«Մենք շատ լավ պլաններ ունենք Կուբայի վերաբերյալ։ Կարծում եմ՝ մենք պետք է ազատվենք վարչակարգից, որը շատ կոշտ էր, շատ տհաճ», – ասել է նա:

«Այն (Կուբան), կարելի է ասել, փլուզված է, և մենք դրանով կզբաղվենք, հենց ավարտենք (Իրանի հետ)։ Ես սիրում եմ միանգամից մեկ բանով զբաղվել։ Մենք կավարտենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ, և հենց ավարտենք, վերադարձի ճանապարհին կարճատև կանգառ կկատարենք և կզբաղվենք դրանով (Կուբայով)։ Մենք ցանկանում ենք օգնել նրանց»,- ասել է Թրամփը։

Նա նաև նշել է, որ առանց Վենեսուելայի Կուբան սնանկ է։«Վենեսուելան տարիներ շարունակ հոգացել է նրանց մասին, իսկ նրանք հոգացել են Վենեսուելայի մասին», – պնդել է Թրամփը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նաև ժխտել է, թե Հավանայի նկատմամբ Վաշինգտոնի միակողմանի պատժամիջոցների կտրուկ խստացումն ուղղված է այն բանին, որպեսզի փորձ արվի արագացնելու Կուբայի անկումը։Հունիսի 3-ին Թրամփն ընդլայնել է Կուբայի նկատմամբ պատժամիջոցները։ Նոր հրամանագրով կարող են պատժամիջոցներ կիրառվել Կուբայի GAESA գործարար մեգակոնգլոմերատի հետ կապված ոլորտներում գործող օտարերկրյա ընկերությունների նկատմամբ։

Թրամփը նախկինում բազմիցս հայտարարել է, որ Կուբայի կառավարությունն ու տնտեսությունը մոտ են անկման՝ Միացյալ Նահանգների ճնշման ներքո Վենեսուելայից կղզի-պետություն նավթի մատակարարումների դադարեցումից հետո։ Փետրվարի 27-ին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է «բարեկամաբար վերահսկողություն հաստատել Կուբայի նկատմամբ»։

դիտվել է 74 անգամ
Լրահոս
«Արմատ մեդիա»-ում կատարված գործողությունների առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն․ ՄԻՊ Ընտրությունների միջոցով իշխանափոխություն, թե ոչ թավշյա հեղափոխություն․ քաղաքագետ Հետամուտ ենք լինելու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը․ Արցախի ԱԺ նախագահ «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը չեղարկելու համար իրավական հիմքեր չկան. Հակոբյան Մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին․ «Ուժեղ Հայաստան» Մերժելով նիկոլիզմը՝ մենք կարող ենք վերականգնել հայրենիք ունենալու իրավունքը. Մետաքսե Հակոբյան Քաղաքական ընդդիմախոսների դեմ գործ կարելը պարզապես ամոթալի երևույթ չէ, դա ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ արգելված և հետևաբար հանցավոր արարք է Արևմտյան դերակատարները, բնականաբար, չեն նկատի իրենց փայփայած ռեժիմի բռնությունները․ Աբրահամյան #ՀԻՄԱ․ «Նիկոլը պիտի ջարդի, փշրի․ սա քաղաքագիտական շիզոֆրենիա է»․ Արման Աբովյան (video) Երեկվա բանավեճը «պատռեց» Նիկոլի «կալոդի» դեմքերը․ Սուրենյանցը՝ փաստերով (video) Նիկոլն այսօրվա իր հանրահավաքից առաջ խայտառակ հրահանգ է իջեցրել․ քաղաքացու ահազանգը (video) «Ներվային կուտոկի ներկայացուցիչնե՛ր, դուք այս հարցիս պատասխանեք»․ զոհվածի մայր (video) Խոսքն ընդամենը 30 մլն-ի մասին է․․․ ինչու՞ Լևոն Տեր-Պետրոսյանը հանգիստ չի տալիս Նիկոլին․ Զուրաբյան (video) Սա ազատ խոսքի նկատմամբ ոտնձգություն է, բայց այս ամենին մնացել է ընդամենը 2 օր. Ղահրամանյան Ընդդիմությունը հավաքական ձայներով մեծ շանսով հաղթելու է Փաշինյանին․ Ռոբերտ Քոչարյան (video) Հասարակությանը վախեցնում են բանտերով ու ձերբակալություններով, իսկ քարոզարշավին արդեն մեկ զոհ ունենք. իրավապաշտպան Հայաստանը, փաստացի, վաղուց չի մասնակցել ՀԱՊԿ գործունեությանը․ Պեսկով Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Opel»-ը և «SHACMAN» բեռնատարը. կա տուժած Փաշինյանին, որ լսենք, պետք ա կախվենք, որ երկիրը շուտ ազատվի, տա թշնամուն՝ պրծնի․ քաղաքացի (video) 2 նավ ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման․ մահացել է Ադրբեջանի 5 քաղաքացի Արամ Սարգսյան, սա քո վրա թանկ է նստելու․ Սուրեն Սուրենյանց (video) Իսրայելը զորք է տեղակայել Ադրբեջանի տարածքում. Վարուժան Գեղամյան «Ես երեկ Նիկոլի դեմքին ասացի՝ էս մարդը չի հասկանում, զրո՛»․ Լևոն Զուրաբյան (video) Ըստ ՔԿ-ի՝ Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է կատարել իշխանության յուրացում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am