Ապշել կարելի է.․․ Այս ոճն ու մթնոլորտը 8-ամյա հետևողական «աշխատանքի» արդյունք է

 «Հրապարակ օրաթերթի» գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. 

Ինչու՞ էինք իշխանության գալու օրվանից զգուշացնում Նիկոլ Փաշինյանին` այս մի արա, այն մի արա, դու արդեն մի փոքրիկ թերթի խմբագիր չես, ոչ էլ ընդդիմադիր պատգամավոր, այլ երկրի ղեկավար ես, որի բոլոր քայլերը հետևանք են թողնելու մեր երկրի համար:


Կգոռաս-կճվաս- կհայհոյես` գոռալ-ճվալ-հայհոյելը կդառնա հանրային շփման ընդունված ձև: Մարդիկ կմոռանան նորմալ, քաղաքակիրթ լեզվով միմյանց հետ խոսելը:

Տգետ, անփորձ մարդկանց պաշտոնների կնշանակես, կարևոր պետական համակարգերը կոլապսի կենթարկվեն, ապարատը կսկսի կամաց քայքայվել:

Բանակցություններից կհրաժարվես, քո զրոյական կետից կսկսես հարաբերություններ կառուցելը, ամբարտավան ու սադրիչ ելույթներ կունենաս, ռազմական էսկալացիա կբերես երկիր` պատերազմ, զոհեր, տարածքային կորուստներ:
Ռազմավարական դաշնակիցներիդ կվիրավորես, քամահրանքով կխոսես գերտերությունների ղեկավարների հասցեին, նրանց թշնամիների հետ սիրախաղերի մեջ կմտնես` դաշնակիցներդ թշնամիներիդ ճամբարը կհամալրեն:
Ատելության խոսք կասես, կպառակտես ու կթշնամացնես հանրությունը, անմեղ մարդկանց բերդերը կլցնես, հանրությունը քեզ նույն ատելությամբ ու մերժումով կպատասխանի:

Սփյուռքի հետ չես համագործակցի, ազդեցիկ սփյուռքահայերի մուտքը կփակես երկիր, այդ հզոր ռեսուրսից` սփյուռքի աջակցությունից կզրկվես:

Տնտեսական գործընկերոջդ կդավաճանես, նրա նեղ պահին կողքին չես լինի, երկիրդ կզրկվի շուկայից, հայ տնտեսվարողներն` իրենց եկամտից, ՀՀ բյուջեն` հարկերից:

Երբ ետ ենք նայում` ապշել կարելի է. այս 8 տարվա մեջ ֆիզիկապես ուղղակի հնարավոր չէր այնքան սխալներ անել, ինչքան Փաշինյանն է արել` ավերելով, պարզապես տրակտորով անցնելով մեր երկրի բոլոր ձեռքբերումների, միջպետական ու ներպետական փոխհարաբերությունների, համակեցության կանոնների վրայով:

Ձեր կարծիքով` պատահակա՞ն է, որ այսօր Մասիսում նիկոլական թափթփուկները հարձակվել են ընդդիմադիր ուժի կանանց վրա ու ծեծի ենթարկել: Պատահակա՞ն է, որ քաղաքական բանավեճերի ժամանակ միայն ծղրտոցներ ու վիրավորանքներ են հնչում: Պատահակա՞ն է, որ ոմանք օտար մարդկանց հասցեին վերջին լուտանքներն են գրում, հազար տարվա ընկերները գժտվում: Այս ոճն ու մթնոլորտը 8-ամյա հետևողական «աշխատանքի» արդյունք է, այդ մթնոլորտը մեկ մարդ է ձևավորել և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է...

 

դիտվել է 149 անգամ
Լրահոս
Ես Արարատ Միրզոյանին չեմ բարևում, շատ դժվար է բարևել մեկին, որը կործանել է քո երկիրը․ Փաշոյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ քիչ առաջ հայտնի դարձավ ինչ է եղել Արթիկում «Հայաստան» դաշինքի անդամի հետ (video) Ուկրաինան հարվածել է Բալթիկ ծովում Ռուսաստանի խոշորագույն նավթային տերմինալին և Տամբովի մարզի ռազմական գործարանին Ծեծկռտուք՝ Լոռիում․ բոլորը անչափահասներ են, 18-ամյա տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է ԲԿ ԵՄ-ն պահանջում է Մոսկվայի հետ կրոնական և հոգևոր կապերի լիակատար խզում ՀՀ-ի՝ ԵՄ-ին ինտեգրման համար․ ՌԴ ԱՀԾ «Նիկո՛լ, էդ 10 հազարը քեզ պահիր․ մեզ սովի ես մատնել»․ հարցում (video) Էրդողանի հետ զրույցի հանրայնացումը դիվանագիտորեն աջակցություն է ՀՀ դե-ֆակտո իշխանությանը․ թյուրքագետ ԱԹՍ-ների զանգվածային հարձակումներ Ռուսաստանի վրա․ կան զոհեր և վիրավորներ Ի տարբերություն օրվա իշխանությունների՝ մենք չենք սկսելու սեփական 0-ական կետից. Վարդևանյան Ազատ են արձակվել Կալիֆոռնիայի բանկում պատանդ պահվող անձանցից երկուսը․ ABC Որևէ օտարերկրյա պետություն չպետք է միջամտի անկախ և ինքնիշխան Հայաստանի ներքին գործերին. Սասունյան Ընտրություններից առաջ ՆԳՆ-ում պարգևատրումներ են եղել. «Իշխանություն» Ի՞նչ կլինի, եթե ՌԴ-ն մեկընդմիշտ փակի իր շուկան հայկական ապրանքի առաջ, որքա՞ն դա կնստի բյուջեի վրա. խմբագիր Ժողովու՛րդ, մեզ հետ մեծ դժբախտություն է պատահել, պիտի հարցը լուծենք․ Աղվան Վարդանյանը՝ Տավուշում (video) Վերացվել է Արծրուն Մարգարյանի սպանության գործով 1999–ի որոշումները. նախկին թիկնապահները կրկին մեղադրյալ են Նիկոլենց վռնդելուն բան չմնաց․․․ մի քայլ ու․․․ Ռոբերտ Քոչարյան (video) «Էլ Նինյոյի» գալուստով աշխարհին սպասվում են ծայրահեղ եղանակային երևույթներ․ ՄԱԿ #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Էրդողանը հասավ Նիկոլին․ կծու բիբարն իրար հետ կուտեն․ Հայկ Նահապետյան (video) Դատարանը չի վերադարձրել Սամվել Կարապետյանի Ռուսաստանի ու Կիպրոսի անձնագրերը Սյունիքում Նիկոլը փակում է 48 դպրոց․ Արամ Մանուկյան խայտառակ թվեր ներկայացրեց (video) Ապշել կարելի է.․․ Այս ոճն ու մթնոլորտը 8-ամյա հետևողական «աշխատանքի» արդյունք է #ՀԻՄԱ․ «Մեր կողմնակիցներին ծեծողներն էլ են գլուխները պատին տալիս, հրաման տվողներն էլ». Ղազինյան (video) «Հրապարակ»․ Պարեկին ծեծած Դավիթ Առուշանյանի ընկերը բանտ չի նստի Նորմալ չէ, երբ բարի մտադրությունները, որոնք ապահովում են որոշակի ոլորտի բնականոն գործունեությունը, օգտագործվում են անազնիվ նպատակներով. Զախարովան՝ ՀՀ իշխանությունների մասին ՀՀ ԱԳՆ պաշտոնյայի «բանավեճն» ուղղակի խայտառակություն էր. տեղյակ չէր անգամ, թե ինչ հիմնական uպառնալիքներ են ամրագրված ՀՀ ԱՀԾ զեկույցում․ Արտակ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 3-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 3-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հունիսի 3-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am