«Հրապարակ»․ Պարեկին ծեծած Դավիթ Առուշանյանի ընկերը բանտ չի նստի

«Հրապարակ օրաթերթը» գրում է. Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մտերիմ ընկերն ու խորհրդականը` Գոռ Սարոյանը, որը մեղադրվում էր ոստիկանության պարեկային ծառայության աշխատակցին հայհոյելու, նվաստացնելու եւ ծեծի ենթարկելու համար, մեր տեղեկություններով, չի ազատազրկվի։ Չնայած դատարանը նրան դատապարտել է 4 տարվա ազատազրկման, պատիժը պայմանականորեն չի կիրառվել, եւ նա փաստացի մնալու է ազատության մեջ։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արսեն Գեղամյանի նախագահությամբ, օրեր առաջ ավարտել է քրեական գործի քննությունը։ Գործը քննվել է համաձայնության վարույթով, քանի որ դատաքննության ընթացքում մեղադրանքի եւ պաշտպանական կողմերը հաշտության են հասել։


«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից դատավճռի մասին ամբողջական տեղեկատվության ծանոթացանք, ըստ որի ՝ Գոռ Սարոյանը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 452-րդ հոդվածի 3-րդ մասով՝ յուրաքանչյուրով 2 տարվա ազատազրկման։ Պատիժները գումարելու արդյունքում դատարանը սահմանել է 4 տարվա ազատազրկում, սակայն նույն դատավճռով կիրառել է Քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածը եւ պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով 5 տարվա փորձաշրջան։ Հովհաննիսյանի նկատմամբ նախաքննության ընթացքում կիրառվել էր բացակայելու արգելք, ինչպես նաեւ՝ կասեցվել էր պաշտոնավարումը։ Դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո նա, ըստ էության, կարող է վերադառնալ Շիրակի մարզպետի խորհրդականի իր պաշտոնին։

Ըստ մեղադրանքի՝ դեպքը տեղի է ունեցել 2025 թ. հոկտեմբերի 29-ին, Գյումրիում գտնվող պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի տարածքում։ Քրեական գործի նյութերի համաձայն՝ ոչ սթափ վիճակում գտնվող Գոռ Սարոյանը ծառայողական ավտոմեքենայով ժամանել է պահպանվող տարածք, պահանջել բացել դարպասները, իսկ մերժում ստանալուց հետո ագրեսիվ վարքագիծ է դրսեւորել, քաշքշել ծառայություն իրականացնող պարեկին, միջադեպ հրահրել։ Մեղադրական եզրակացության համաձայն՝ ավելի ուշ Հովհաննիսյանն ու նրա ընկեր Գոռ Սարոյանը, գործելով խմբով, սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել ծառայողական պարտականությունները կատարող պարեկի հասցեին, ապա բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ հարվածներ հասցնելով դեմքին եւ մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Այս գործը լայն արձագանք էր ստացել հատկապես այն պատճառով, որ խոսքը վերաբերում էր մարզպետի մերձավոր շրջապատի ներկայացուցչի կողմից իրավապահ մարմնում ծառայողի նկատմամբ բռնության կիրառմանը։ Սակայն դատավճռի արդյունքում ստացվել է մի իրավիճակ, երբ դատարանը փաստացի հաստատել է կատարված արարքների քրեական բնույթը, նշանակել ազատազրկում, բայց միաժամանակ մեղադրյալը չի կրի իրական պատիժ։ Ավելին՝ նա կարող է վերադառնալ պետական համակարգում իր զբաղեցրած պաշտոնին։

Սա հերթական դեպքն է, երբ իշխանության ներկայացուցիչը կամ իշխանության հետ սերտ կապեր ունեցող անձը հայտնվում է քրեական սկանդալի կենտրոնում, նրան մեղադրանք է առաջադրվում, դատարանի կողմից նա ճանաչվում է մեղավոր, սակայն, ի վերջո, խուսափում է իրական պատասխանատվությունից։

 

 

 

դիտվել է 94 անգամ
Լրահոս
Եվրահանձնաժողովը կընդլայնի պաշտպանական և թվային դեպարտամենտների հաստիքակազմը․ Politico «Եվրոպական եռյակի» երկրները կօգնեն ուժեղացնել հակահրթիռային պաշտպանությունը․ Զելենսկի «Հրապարակ»․ Ստեփանավանը «մաստեր կլաս» է ցույց տվել Այս ընտրությունները չեն անցել ազատ ու արդար, արդյունքները պետք է վիճարկվեն․ «ՀայաՔվե» «Հրապարակ»․ Կիրանցում ՔՊ-ն չի հաղթել, քվեարկել են սահմանապահները «Հրապարակ»․ Ռուսաստանցի երիտասարդին ձերբակալել են ընտրելու համար ԱՄՆ-ը կձգտի Իրանի հետ գործարքի՝ անկախ Իսրայելի դիրքորոշումից. Վենս Գագիկ Ծառուկյանը մերժել է Փաշինյանին (video) ՇՏԱՊ․ Հենց այդ պահին հայտարարություն կանենք․ Նարեկ Կարապետյան (video) Իսրայելը դադարեցրել է hարվածները Իրանին, բայց կպատասխանի նրա ցանկացած նոր hարձակման. Նեթանյահու Հորմուզի շրջանում ամերիկյան մшրտական ուղղաթիռ է կnրծանվել ՇՏԱՊ․ գաղտնի ցուցակներ են եղել․ 18 հազար ձայնը պետք է բացահայտվի․ Հովհաննես Իշխանյան (video) Ձայնագողերը․ Մի ֆոկուսի մասին (video) Ինչու եւ ինչպես եղավ Ներքին Հանդի, «ողբ կապողների» ու օկուպացիան թաքցնողների մասին․ Դավիթ Գալստյան Փորձում ենք ընտրություններին ապօրինի միջամտությունների արձանագրված հատվածների հետևանքները չեղարկել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Լիբանանը հայտնել է իսրայելական հարձակումների հետևանքով 3637 զոհի մասին «Հրապարակ». Ինչու են ուրախացել ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները «Փաստ». Այդ ինչպես չկա արտագաղթ, եթե մոտ 100 հազարով նվազել է ընտրողների թիվը «Հրապարակ». Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա «Ժողովուրդ». Գաբրիել Չեմբերջյանը ինչու է դատի տվել «ԱՄԻՕ ԲԱՆԿ»-ին «Հրապարակ». Ոստիկանության նորաստեղծ գվարդիային ինչու է «համար 1» պատրաստություն հայտարարվել Սահմանադրական մեծամասնություն չունենալը ՔՊ համար հավասարազոր է պարտության և միջազգային օրակարգում Նիկոլ Փաշինյանին դարձնում է կաղ բադ․ Արթուր Ղազինյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am