Փաշինյանի հայտարարությունները հայկական Արցախի ռետրոսպեկտիվ ապամոնտաժման փորձ են՝ ժխտման միջոցով

Երբ Նիկոլ Փաշինյանը նախընտրական էքստազի մեջ բղավում է, թե Արցախը «երբեք հայկական չի եղել», որովհետև «մենք այնտեղ ոչինչ չենք կառուցել՝ ոչ դպրոց, ոչ մանկապարտեզ, ոչ գործարան», դա պարզապես քաղաքական մանիպուլյացիա չէ։ Դա իրականության հսկայական շերտի ժխտում է։Այս մասին գրել է քաղաքագետ Վահե Դավթյանը.

Մի շարք սոցիալ-տնտեսական ցուցանիշներով Արցախը Հարավային Կովկասում ցուցադրում էր տնտեսական աճի ամենաբարձր տեմպերից մեկը։ Պատահական չէ, որ դեռևս 2014 թ. ռուսական РБК-ն բնութագրեց Արցախը որպես «անդրկովկասյան վագր»։ Արցախի տնտեսական աճը տարբեր տարիներին, հատկապես 2010 թ.-ից ի վեր հասնում էր 9-15,6%-ի։

Արցախում հետևողականորեն կառուցվում և արդիականացվում էին էներգետիկ ենթակառուցվածքները, զարգանում էին գազաֆիկացումը, հիդրոէներգետիկան, էլեկտրահաղորդման գծերը, տրանսպորտային և կոմունալ ցանցերը։ Արցախի ենթակառուցվածքային զարգացման ամենավառ դրսևորումներից էր Ստեփանակերտի օդանավակայանը:

Ձևավորվել էր էներգետիկ քաղաքականության օրենսդրական հիմք, որը միտված էր տնտեսական և էներգետիկ անկախության ամրապնդմանը։ 2018 թ.-ից սկսվել էին էլեկտրաէներգիայի մատակարարումները Հայաստան։

Արցախի տնտեսության ինստիտուցիոնալ զարգացման մակարդակի մասին կարելի է դատել 2009 թ. «Արցախ ՀԷԿ»-ի IPO անցկացման փաստով, ինչը նույնիսկ այն ժամանակվա Հայաստանի համար համարվում էր նորարարական քայլ։ Փաստացի դա առաջին հայկական IPO-ն էր:

Մինչև 2020 թ. Արցախում իրականացվում էր հիդրոէներգետիկայի զարգացման լայնածավալ ծրագիր։ Կառուցվել էին տասնյակ ՀԷԿ-եր, իսկ հանրապետությունը աստիճանաբար մոտենում էր էներգետիկ ավելցուկ ունեցող տնտեսության մոդելին․ էլեկտրաէներգիայի արտադրությունը գրեթե կրկնակի գերազանցում էր ներքին պահանջարկը։

Արցախի գազաֆիկացումը հասել էր 67,1%-ի, ընդ որում քաղաքների գազաֆիկացման մակարդակը կազմում էր 93%։

Սա՞ է «ոչինչ չկառուցելը»։

Արցախում ստեղծվում էին արտադրական հզորություններ, զարգանում էր առևտուրը, աճում էր արտահանումը, գործում էին վերամշակող ձեռնարկություններ, կառուցվում էին նոր սոցիալական օբյեկտներ, արդիականացվում էին հաղորդակցային ցանցերը։

Հետևաբար, նման հայտարարությունները հայկական Արցախի ռետրոսպեկտիվ ապամոնտաժման փորձ են՝ հսկայական աշխատանքի, ենթակառուցվածքների և զարգացման ամբողջ պատմության ժխտման միջոցով։

P.S. Լավ հիշում եմ 2015 թ. Արցախի պետական համալսարանում կարդացած իմ երկու դասախոսությունները։ Լսարանը կենդանի հայկական մտավոր և ազգային տարածություն էր՝ իր ուսանողներով, հետազոտողներով, դասախոսներով, որոնք կառուցում, զարգացնում և իմաստավորում էին Արցախի ապագան։

դիտվել է 119 անգամ
Լրահոս
Նոր Նորքի թաղապետարանի պաշտոնատար 2 անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել #ՈՒՂԻՂ․ Տավուշեցիներն իրենց հարցերի լուծումն են ուզում Ռոբերտ Քոչարյանից (video) Վեդիում մանկապղծության գործով մեղադրվող երրորդ անձը կալանավորվել է Ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում քննարկել է պատերազմի դադարեցման հարցը Դու չե՛ս վճարել քո արածների գինը, դրա համար էլ գնում ես այս սարսափելի քայլերին․ Քոչարյանը՝ Նիկոլին (video) Մեր հողերը մի՛ տվեք, հերիք ա․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Ճամբարակում են Թուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման Առու՛շ, բոյիդ հասնու՞մ է․ Անժելա Թովմասյան (video) «Ամո՛թ, դուք երեք պատերազմ բերողներ եք»․ կռիվ քաղաքացիների ու Արսեն Թորոսյանի միջև (video) Ու՞ր է Սուրեն Պապիկյանի պատասխանն՝ Աննա Գրիգորյանին․ Գեղամ Մանուկյանը՝ ՊՆ փոխնախարարին (video) Թրամփը Չինաստան կայցելի ՔՊ-ի մասով դիմումը քննվում է Վանաձոր-Երևան ավտոճանապարհին բախվել են «GAZelle»-ը և «UAZ»-ը․ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է Փաշինյանը հրաժարվել է մեկնել Փաշինյանի հայտարարությունները հայկական Արցախի ռետրոսպեկտիվ ապամոնտաժման փորձ են՝ ժխտման միջոցով Կիևի հռչակավոր «Սուրբ Սոֆիա» տաճարը գործարկել է հայալեզու աուդիոէքսկուրսիա Ռոբերտ Քոչարյանը միակ մարդն է, որ մեր թշնամուն ծնկի է բերել․ քաղաքացի (video) Նիկոլը ճղճղում է, ամեն քայլափոխի սեղաններից բռդուճ ուտում, ձեռքերն էլ վրան մաքրում․ Մանուկյան (video) Սրիկանե՛ր, դուք հազարապատիկ հանցագործներ եք․ Ռուբեն Հակոբյանի կոշտ խոսքը (video) ՈՒՂԻՂ․ «Հենց հիմա մետրոյում քաղաքացին խայտառակեց ու ստորացրեց Նիկոլին»․ Զոհրաբյան (video) «Բոլորը սպասում են ընտրությունների ելքին»․ Հայր Ռուբենն ասում է՝ Մասյացոտնի թեմում վերջին շրջանում իրավիճակը հանդարտ է Մասյացոտնի թեմի իրավիճակը Հայաստանի «մանրակերտն» է. Հայր Ռուբենը մանրամասներ է ներկայացնում Մեզ հալածանքի են ենթարկում․ քաղաքացին՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձանցից երկուսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am