«Բոլորը սպասում են ընտրությունների ելքին»․ Հայր Ռուբենն ասում է՝ Մասյացոտնի թեմում վերջին շրջանում իրավիճակը հանդարտ է
Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ Արման Սարոյանը շարունակում է «հետապնդել» թեմի քահանաներին։
Լրագրողների հետ հանդիպմանը թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը հայտնեց, որ այդպիսի ևս երկու դեպք է գրանցվել, երբ նա քահանաներին է ուղարկել, թե վերջիններս իրենց հովվությունից հեռացված են։
«Սպառնալիքներ եղել են մոմավաճառների ուղղությամբ, ընդհուպ՝ գնալ ընտանիք։ Իսկ վերջին շրջանում հանդարտ է։ Չգիտես ինչու, բոլորը սպասում են ընտրությունների ելքին։ Մինչդեռ, ընտրություններով չի պայմանավորվում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վարդապետությունը, որի մեջ մտնում է նաև ուղղափառ եկեղեցաբանությունը։ Եթե կան հոգևորականներ, որոնք կարծում են, թե պետք է սպասել ընտրություններին, ապա իրենց համար եկեղեցու վարդապետությունը փոփոխելի է»,-ասաց Հայր Սուրբը՝ պատասխանելով Aysor.am-ի հարցին։
