Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը
Նախօրեին Սամվել Կարապետյանը հարցուպտասխանի ընթացքում արտահայտում էր այն միտքը, որ Նիկոլ Փաշինյանը կորցրել է ժողովրդին:
Այս միտքը շատ էական է: Նիկոլ Փաշինյանը կորցրել է ժողովրդին եւ մնացել է բացառապես վարչական ռեսուրսի հույսին: Սա չի նաշանակում, որ բացի վարչական ռեսուրսից, նա չունի այլ ձայն կամ էլեկտորատ: Բայց, դա արդեն ժողովուրդ չէ, որովհետեւ այդ էլեկտորատը բազմաշերտ չէ, այսպես ասած՝ բարդ չէ:
Ժողովուրդը՝ բարդ հասկացություն է, այսինքն՝ բազմաշերտ: Նիկոլ Փաշինյանի էլեկտորատը զուրկ է բարդությունից եւ հեշտությամբ կառավարվում է մանիպուլյացիոն երկու «թեզով»՝ «նախկին-թալանչի», եւ «Արցախը թոկ էր ինքնիշխանության վզին»: Ահա, այս երկու «սյունով» պարզունակ կոնստրուկցիան ունի Նիկոլ Փաշինյանի էլեկտորատը:
Իսկ դա թե իբրեւ էլեկտորատ շատ թույլ է եւ նվազ, թե իբրեւ պետության քաղաքական իշխանության հանրային հենարան՝ թույ է չափազանց:
Ընտրական պրոցեսում ընդդիմադիր ուժերի գլխավոր խնդիրը՝ ձեւավորել ապագա իշխանության նոր հենարանը, ժողովրդական, այսինքն բարդ եւ բազմաշերտ հենարանը: Այլ կերպ ասած, ընդդիմադիր առաջատար ուժերը չունեն Փաշինյանին հաղթելու խնդիր: Փաշինյանն ինքը վաղուց պարտվել է, քանի որ կորցրել է ժողովրդին: Հաղթելու համար պարզապես պետք է, որ ընդդիմության առաջնորդող ուժերը «գտնեն» ժողովրդին, ձեւավորեն ժողովրդական, այսինքն բարդ ու բազմաշերտ էլեկտորատը, գտնեն դրա արդյունավետ կոնստրուկցիան ու բովանդակությունը:
Կոնստրուկցիան կարծես թե գտնված է՝ ընտրությանն այսպես ասած ապակենտրոն, առանց արհեստական միասնականության՝ այսպես ասած բնական բլոկներով մասնակցությունն է: Բովանդակության ուղղությամբ աշխատանքը նկատելի է, ու հաշվի առնելով գործող ուժի անհանգիստ հակազդեցությունը՝ աշխատանքը ունի նկատելի արդյունք: Պետք է այն զարգացնել եւ հասցնել իրավիճակը ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ:
Իսկ թե ինչու է այն պետք, ինչու՞ է Հայաստանի համար այն կենսական, ես ներկայացննում, բացատրում, ստուգաբանում եմ իմ ալիքում եւ տարբեր մեդիահարթակներում հարցազրույցների ընթացքում՝ պարբերաբար:
Հակոբ Բադալյանի գրառումը
