Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․

«Իշխանությունը, որը չի կարողանում պաշտպանել հայրենիքը, կորցնում է բարոյական և քաղաքական իրավունքը՝ ղեկավարելու այն։ Մինչ Նիկոլն ու իր շքախումբը զբաղված են ցուցադրական անհոգությամբ և հանրությանը շեղող դատարկ զբաղմունքներով, իրականությունը ձևավորվում է մեր թիկունքում։ Բաքվում այլևս չեն էլ թաքցնում իրենց նպատակը․ նրանք պարծանքով հայտարարում են, որ ստացել են այն, ինչի մասին տարիներ շարունակ միայն երազում էին՝ մուտք Հայաստան՝ առանց դիմադրության։ Իհարկե, ըստ երկուստեք պայմանավորվածությունների, դրա անունը դրել են «խաղաղություն»։

Եվ սա հետևանք է, հետևանք՝ անհայրենիք, դավաճան ու հայատյաց իշխանություններ ունենալու։

Մինչ Հայաստանի ղեկավարը ցուցադրում է անհոգություն և քաղաքական անլրջություն, նրանք, ովքեր դեռ երեկ պարտվել էին մեր զինվորին, այսօր քայլում են մեր հերոսների արյամբ ազատագրված, բայց մեկ ստորագրությամբ հանձնված հայրենիքում՝ իրենց պիղծ ոտնահետքերը թողնելով այնտեղ, իրենց ոճրագործության հետքերը վերածելով ցուցադրության օբյեկտի օտարերկրյա դիվանագետների առաջ։

Եվ այս ամենը տեղի է ունենում ոչ թե Հայաստանի իշխանությունների դիմադրության պայմաններում, այլ նրանց աջակցությամբ։

Այս իրավիճակը սխալների շղթա չէ։ Սա քաղաքական պատասխանատվության լիակատար ձախողում է, որի գինը վճարում է պետությունը, ժողովուրդը և ապագան։

Իսկ իշխանությունը, որը չի կարողանում պաշտպանել հայրենիքը, կորցնում է բարոյական և քաղաքական իրավունքը՝ ղեկավարելու այդ հայրենիքը։

Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը։

Առանց Նիկոլ գերությունից կազատվի Արցախն ու անվտանգ կլինի Հայաստանը։

Այլ ճանապարհ, որը կպահպանի արժանապատվությունն ու պետականությունը, պարզապես չի մնացել»։

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին Թուրքիան վերաբացել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործը Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են ամերիկա-իրանյան բանակցությունների ընթացքը Արաղչին Բայրամովին ներկայացրել է Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում Իրանը նոր առաջարկ է տրամադրել «Mercedes»-ը Պռոշյան գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am