«Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին

Հայտնի է, որ Նիկոլ Փաշինյանի նախընտրական հիմնական նախաձեռնություններից մեկը՝ պարտադիր բժշկական ապահովագրությունը, լուրջ խնդիրներ է առաջացրել հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում և դեղատներում։

Համակարգը պատրաստ չի եղել ո՛չ «բոնուսային» աշխատավարձային մեխանիզմի ներդրմանը, ո՛չ էլ հիվանդների նման մեծ հոսքին։ Հունվար–մարտ ամիսներին բազմաթիվ բժիշկներ աշխատել են առանց աշխատավարձի կամ չեն ստացել անգամ իրենց ֆիքսված վարձատրությունը։ Միաժամանակ նրանց պարտադրել են ամբողջությամբ թվայնացնել իրենց աշխատանքը՝ Առողջապահության նախարարությունից ֆինանսավորում ստանալու նպատակով։

Արդյունքում ստեղծվել է իրավիճակ, երբ բժիշկների աշխատավարձերը պետք է զգալիորեն բարձրանային, սակայն նախարարությունը պատրաստ չի եղել նման բեռի։ Խնդիրներ են առաջացել նաև դեղատոմսերի մեծ ծավալի պատճառով, քանի որ դեղերի բավարար պաշարներ չեն եղել։ Բժիշկներին նաև ստիպել են ջնջել իրենց աշխատանքի մասին վկայող թվային տվյալները։

Այս իրավիճակում բազմաթիվ փորձառու բժիշկներ սպառնացել են աշխատանքից ազատման դիմում ներկայացնել։ «Աստղիկ» ԲԿ-ի բժիշկները նույնպես բացառություն չեն եղել։

«Հայելի» մամուլի ակումբը տեղեկացել է, որ կենտրոնի գլխավոր բժիշկը դիմել է իր աշխատակիցներին՝ խնդրելով ևս մեկ ամիս համբերել՝ նշելով․ «Կարապետյան Սամվելը գալիս է, տեսնենք ինչ կանի»։

Ըստ նույն աղբյուրի՝ գլխավոր բժիշկը բառացիորեն փոխանցել է Սամվել Ալեքսանյանի (մականունը՝ «Կրծկալ Սամո» կամ «Թոււրքի Լֆիկ») խոսքերը, ով, ըստ տեղեկությունների, այդպես է արձագանքել ֆինանսավորման ապահովման խնդրանքին։

դիտվել է 101891 անգամ
Լրահոս
Բոլորիդ կուտեմ․․․ Մենք չէինք ուզում, բայց ի՞նչ կարող էինք անել` ժողովուրդը որոշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը չի սպառնում որևէ երկրի Արամ Ա-ն Վատիկանին կոչ է արել օգնել հայ գերիների ազատ արձակման հարցում Եկեղեցու ապագան կառուցվում է ոչ թե ուժի, այլ սրբության, ոչ թե հարմարվողականության, այլ ճշմարտության և հավատարմության վրա. Հայր Իսահակ «Ադրբեջանն անկեղծ շահագրգռվածություն է ցուցաբերում տարածաշրջանային հակամարտության էջը փակելու հարցում»․ Բայրամով Եթե դպրոցը գյուղում փակվելու է, ուրեմն հաջորդը գյուղն է փակվում. Ռոբերտ Քոչարյան Որեւէ ընդդիմադիր եթե նման սպառնալիքներով հանդես գար, վաղուց կալանավորված կլիներ. Ռոբերտ Քոչարյան Mehr. Հորմուզի նեղուցում գտնվող Քեշմ կղզում պայթյուն է տեղի ունեցել Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ «Mercedes»-ը Նոր Գեղիի գյուղապետարանի մոտ բախվել է «Հայ մամուլ»-ի մեքենային, ապա վրшերթի ենթարկել հետիոտնին․ կան տուժածներ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև Հայաստանի ընտրության հարցը շատ բարդ է. Օվերչուկ «Նիկոլի մտքով կանցնի անգամ ԱԺ-ի շենքը հրկիզել, եթե…»․ Երվանդ Բոզոյան (video) Սուպերվարչապետությունը չարիք է դարձել մեր երկրի համար. Ռոբերտ Քոչարյանը՝ Ամասիայում (video) «Դու մարդ չե՛ս․․․ Կոշի գաղութը հիշի՛ր»․ Ռուբեն Հակոբյան (video) Շտապ․ Աննան ու Նիկոլը նոր օպերացիա են մշակել․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան, տղե՛րք, իմացեք՝ գալու եք ու․․․ Հրանտ Բագրատյան (video) Քուչի գյադուց այդպես էլ չդարձար պետական գործիչ․ Լևոն Զուրաբյանը՝ Փաշինյանի սպառնալիքների մասին (video) Դիմակավորված անձանց տեսանյութը ակնհայտ սադրանք է, այն առնչություն չունի արցախցիների հետ․ Արցախի ՀԽ Արթուր Օսիպյանը հրաժարվել է ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույց ունենալ Սպերցյանն ավելի ուժեղ է Մխիթարյանից․ ֆուտբոլային փորձագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյան Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյան Մայիսի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 19-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am