Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Մեքսիկան և Եվրոպական միությունը (ԵՄ) մայիսի 22-ին Մեքսիկայի մայրաքաղաքում կայանալիք VIII երկկողմ գագաթաժողովի շրջանակում կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր և միջանկյալ առևտրային համաձայնագիր։ Այս մասին նշվել է Մեքսիկայի արտաքին գործերի նախարարության հրապարակած կոմյունիկեում՝ երկրի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հեռախոսազրույցի արդյունքներով։
«Ակնկալվում է, որ գագաթաժողովի գլխավոր արդյունքներից մեկը կլինի «Մեքսիկայի և Եվրոպական միության միջև քաղաքական, տնտեսական և համագործակցության ոլորտներում ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի» (նորացված գլոբալ համաձայնագրի), ինչպես նաև միջանկյալ առևտրային համաձայնագրի ստորագրումը»,- նշվել է փաստաթղթում։
Հայտարարության մեջ ընդգծվել է, որ նոր պայմանագիրը «կթարմացնի և կխորացնի քաղաքական, համագործակցային և տնտեսական հարաբերությունների գործող շրջանակները», որոնք սահմանվել էին 25 տարի առաջ։
