Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում
Մայիսի 4-ին Կարեն Դեմիրճյանի արձանի մոտ՝ Մարզահամերգային համալիրի տարածքում, նախատեսվում է հավաք՝ ի պաշտպանություն հայ գերիների, արցախահայերի վերադարձի իրավունքի։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց հասարակական գործիչ Սաիդա Պողոսյանը։
Նա նշեց, որ հավաքին մասնակցելու են անհետ կորածների հարազատներ, գերիների հարազատներ, մարդիկ, ովքեր պահանջում են իրենց հարազատների արտաշիրիմում, ինչպես նաև բազմաթիվ արցախցիներ, հասարակական կազմակերպությունների և տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ։
Պողոսյանի խոսքով՝ գործում է «Հանուն ժողովրդական արժեքների» նախաձեռնությունը, որը ձևավորել է մայիսի 4-ին և 5-ին կայանալիք գագաթաժողովին զուգահեռ օրակարգ։ Նախաձեռնությանը աջակցում են բազմաթիվ կազմակերպություններ։ Նրա խոսքով՝ այդ նախաձեռնության անունից պատրաստվել են նամակներ, որոնք նախատեսվում է փոխանցել ԵՄ ղեկավարներին։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
