«Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանին իր աջակցությունն է հայտնել և անվանի հայի և շախմատիստի արժանիքների մասին հիշեցրել ՀՀԿ փոխնախագահ, Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը։
Աշոտյանը նաև արխիվային տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.
«Սմբատ Լպուտյանը ոչ միայն հրաշալի հայ է, այլև հռչակավոր շախմատիստ և ազնվագույն մարդ։
Նա նաև Հայաստանն աշխարհում բրենդավորած «Շախմատը դպրոցում» նախաձեռնության առաքյալն է։
2013 թվականին Համաշխարհային կրթական գագաթաժողովում պատիվ եմ ունեցել ներկայացնել ծրագիրը միջազգային հանրությանը՝ Սմբատ Լպուտյանի հետ միասին և իր օգնությամբ։
Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան»։
