Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․ «Իրանի անվտանգության խորհուրդը հայտնել է, որ ԱՄՆ Պակիստանի ԶՈՒ գլխավոր հրամանատար Մունիրի միջոցով Իրանին է փոխանցել նոր առաջարկներ, որոնք ուսումնասիրվում են:
Մունիրը երկու օր առաջ ժամանել էր Թեհրան: Նա Պակիստանի զինված ուժերի հրամանատարն է, բայց դիտարկվում է դե ֆակկտո ամենաազդեցիկ գործիչը Պակիստանում: Մունիրի մասնակցությունը իրան-ամերիկյան հրադադարի համաձայնության հարցում եղել է նշանակալի:
Այստեղ սակայն մեկ այլ բան է հատկանշական: Օրը մի քանի անգամ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը փաստորեն առարակներ է ներկայացնում «ջախջախվածին»: Սա իհարկե վկայում է, թե որքան է այդ հայտարարությունների արժեքը: Սակայն հնարավոր է նաեւ մեկ այլ ուշադրության աժանի հանգամանք: Պակիստանում բանակցության առաջին փուլում ամերիկյան պատվիրակության ղեկավարը Վենսն էր:
Կարո՞ղ ենք բացառել, որ Վենսը պարզապես առաջ է տանում դիվանագիտական որոշակի գործընթաց, որի հետ Թրամփը կարող է կապ ունենալ այնքանով, որքանով: Իհարկե սա կթվա աներեւակայելի, որովհետեւ ինչպես կարող է փոխնախագահը շրջանցել նախագահին: Բայց, Թրամփը այսօր այնպիսի քարերի արանքում է, որ պարզապես հենց ինքը դեմ չի լինի, եթե իր հետ սեղմվել չցանկացող Վենսը կարողանա փրկվել, եւ եթե դրա միջոցով կարող է փրկվել նաեւ ինքը՝ Թրամփը»։
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը