Երեկ կայացավ «Հայաստան» դաշինքի համագումարը, որի ժամանակ հայտարարվեց, որ դաշինքի վարչապետի թեկնածուն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Խոսքով հանդես եկան «Հայաստան» դաշինքից Իշխան Սաղաթելյանը, Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանն ու Արթուր Խաչատրյանը։ Եզրափակիչ խոսք ասաց նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով հատուկ շեշտեց, որ գնալու է մինչև վերջ և չի հանգստանալու, մինչև այս իշխանություններին չհեռացնի և պատասխանատվության չենթարկի։
Երեկ hayeli.am-ին հայտնի է դարձել, որ դաշինքի ցուցակում առաջիկա ընտրություններին չեն լինի ՀՅԴ-ականներ Արմեն Ռուստամյանը, Լիլիթ Գալստյանը։ Վերջիններս ՀՅԴ բյուրոյի ղեկավար կազմում են, և իրենց տեղը կզիջեն երիտասարդների և աշխատանքը կշարունակեն բյուրոյում։
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը