Մենք վստահ ենք, որ առաջարկվող տնտեսական լուծումները կապահովեն մեր տնտեսության թռիչքաձև աճը ու մեր հայրենակիցների բարեկեցիկ կյանքը․ Արթուր Խաչատրյան

ՀՅԴ անդամ, ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթը՝ «Հայաստան» դաշինքի հանդիսավոր հավաք-միջոցառմանը․   

«Սիրելի հայրենակիցներ,

Իմաստ չունի գրաֆիկներ ներկայացնել ու բարդ տնտեսագիտական վերլուծություններ անել ցույց տալու համար, թե  Փաշինյանն ու իր թիմն ինչ տնտեսություն են ստեղծել, Հայաստանն ինչ է արտադրում և ամենակարևորը՝ ժողովուրդն ինչպես է ապրում։ Բավարար է նայել սառնարանների ու դրամապանակների պարունակությանը և ամեն ինչ պարզ կդառնա։ 300,000 մարդ, ամեն 7 չափահաս հայաստանցուց մեկն անհուսալի սպառողական վարկ ունի, մոտ 150,000 հայ մարդ 250,000 դրամ չունենալու պատճառով ԴԱՀԿ պոտենցիալ հաճախորդ է․․․ Ոչ ինքը փող ունի, ոչ էլ մի ծանոթ կամ բարեկամ ունի, ումից կարող է պարտք վերցնել, բանկի ու վարկային կազմակերպության պարտքը փակել։ 250,000 դրամ․․․․ Իսկ իշխանությունները պնդում են, թե երկրի միջին աշխատավարձը մոտ 350,000 դրամ է, մոռանալով հիշեցնել, որ ամեն 4 վարձու աշխատողից 3-ի աշխատավարձն այդ գումարից ցածր է։ Դե հարկերն էլ հանենք ու տեսնենք թե ամսվա վերջին քանի հոգի է տուն 350,000 դրամ տանում։

Մարդկանց դարձրել են պարտքի գերի, երկիր թաթախել են պարտքերի մեջ։ Այս տարեսկզբին մեր պետական պարտքը կազմել էր 5.3 տրիլիոն դրամ (14 մլրդ դոլար)։ Հունվարին, ընդամենը մեկ ամսվա ընթացքում, հաջողացրել են պարտքն ավելացնել 40 մլրդ դրամով։ Ամեն աշխատանքային օր պարտքն ավելացել է 2.5 մլրդ դրամով։ Պատկերացնու՞մ եք, օրեկան 2.5 մլրդ դրամ, 6.5 մլն դոլար։ Ի՞սկ ինչի վրա է այդ պարտքը ծախսվում։  Անորակ ասֆալտի, որ մի նորմալ ձմռան չդիմացավ։ Այդ ահռելի պարտքը մենք են մարում, բոլորս միասին։Այս տարվա պետական բյուջեի եկամուտները կազմելու են մոտ երեք տրիլիոն դրամ։ Պարտքի սպասարկումն ու մայր գումարի մարումը կազմելու է մեկ տրիլիոն դրամ։ Այսինքն՝ ստացվում է, որ հերոս հարկատուներն աշխատում են, հարկ են վճարում, որ ամեն երեք դրամից մեկ դրամը գնա՞ պարտատերերին։

Կառավարությունը խոստանում էրարտահանմանը միտված, գիտելիքահենք, և նորարարական տնտեսություն։ Գիտե՞ք մեր տնտեսության ամենամեծ ճյուղը ո՞րն է։ «Մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում»։ Բարձր տեխնոլոգիաներն ու՞ր, առևտուրն ու մեքենաների նորոգումն ու՞ր։ Դե, իրենց հպարտություն շինարարությանն արդեն անդրադարձել եմ։

Սիրելի հայրենակիցներ,

Որպեսզի երկիրը չթաղվի պարտքերի մեջ, իսկ քաղաքացիները բարեկեցիկ կյանքով ապրեն, անհրաժեշտ է ժամանակի պահանջներին համապատասխանող, համաշխարհային միտումներին համահունչ զարգացող տնտեսություն։ Ի՞նչ լուծումներ ենք առաջարկում մենք։

Տնտեսական քաղաքականությունը երեք հիմնական ուղղություն է ունենալու․

                           I.         Տնտեսության ու բիզնեսի զարգացման համար բարենպաստ միջավայրի ստեղծում։

                         II.         Թիրախային աջակցություն հայրենական արտադրողին։

                       III.         Ազգային հարստության արդար բաշխում

Համառոտ կերպով ներկայացնեմ մեր տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները։

1.     Նոր կառավարության տնտեսական քաղաքականությունն ուղղված է լինելու Հայաստանի մրցունակության բարձրացմանը և Հայաստանը բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական երկիր դարձնելուն։ «Արտադրված է Հայաստանում» մակնշումը դառնալու է որակի և տեխնոլոգիական առաջընթացի հոմանիշ։ Արդյունաբերությունը կազմելու է համախառն ներքին արդյունքի առնվազն 25%-ը։

2.     Հայաստանի տնտեսությունը համաշխարհային տնտեսության մաս է կազմելու, հայկական ձեռնարկություններն ինտեգրվելու են համաշխարհային արժեշղթաներին՝ արտադրելով մրցունակ ապրանքներ կամ մատակարարելով բարձրորակ ծառայություններ։

3.     Ներդրվելու են բարձր տեխնոլոգիական ստարտափերի և գիտահետազոտական նախագծերի պետական աջակցության թիրախային մեխանիզմներ՝ առաջնահերթ դիտարկելով ռազմարդյունաբերությունը։

4.     Գործուն քայլեր են ձեռնարկվելու խրախուսելու բանկերին և կենսաթոշակային ֆոնդերին ֆինանսավորելու տնտեսության իրական հատվածը։ Ստեղծվելու է բազմամակարդակ ներդրումային ֆոնդ՝ խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի ֆինանսավորման համար։

5.     Հայրենական արտադրողը գտնվելու է պետության ուշադրության կենտրոնում։ Պետական գնումների գործընթացում առաջնահերթությունը տրվելու է հայկական ապրանքներին։ Կառավարությունը գործուն ջանքեր է գործադրելու ընդլայնելու հայկական ապրանքների արտահանման աշխարհագրությունը։ Գերակա ոլորտներում իրականացվելու է ներմուծման փոխարինման քաղաքականություն։

6. Ռազմավարական նշանակության և մեծ սոցիալական ազդեցություն ունեցող շուկաները, մասնավորապես՝ գյուղատնտեսությունն ու տեքստիլ արդյունաբերությունը պաշտպանված են լինելու դրսից եկող անազնիվ մրցակցությունից։ 

7.     Փոքր և միջին բիզնեսի համար ներդրվելու է ավտոմատացված հարկային հաշվետվությունների համակարգ Հարկային հետ-վերադարձի և այլ ուղղակի աջակցության գործիքակազմով խրախուսվելու է փոքր և միջին ձեռնարկատիրությունը։ Նորաստեղծ ՓՄՁ-ներին տրամադրվելու է երկամյա «հարկային արձակուրդ»։ Տնտեսության իրական հատվածի առնվազն 25%-ն արտադրելու են փոքր ու միջին ձեռնարկությունները

8.     Կառավարությունն իրականացնելու է տարածքների համաչափ զարգացման ծրագիր։ Երկրի տնտեսական, գիտա-տեխնիկական և մշակութային ամբողջ պոտենցիալը չի կարող կենտրոնացված լինել մայրաքաղաքում։

9.     Կառավարության գյուղատնտեսական քաղաքականության կենտրոնում դրված է լինելու գյուղացիական տնտեսությունների եկամտաբերության մեծացումը, պարենային անվտանգության բարձրացումը և գյուղական կենսակերպի որակական բարելավումը։ Գյուղատնտեսությունը կազմելու է երկրի համախառն ներքին արդյունքի առնվազն 15%-ը։

10.  Վերանայվելու է եկամտային հարկի գործող մեխանիզմը։ Անցում է կատարվելու հարկման պրոգրեսիվ համակարգին, գործելու է «շատից՝ շատ, քչից՝ քիչ» սկզբունքը։ Իրականացվելու գործազրկության կրճատման քաղաքականություն՝ տարեկան 30,000-45,000 կայուն աշխատատեղերի ստեղծմամբ։

11. Հայաստանում աշխատող աղքատներ չեն լինելու։ Մենք բարձրացնելու ենք նվազագույն աշխատավարձն այն հավասարեցնելով կենսապահովման զամբյուղի արժեքին։

12. Բազային կենսաթոշակը բարձրանալու է 50%-ով և ամեն տարի նախորդ տարվա սղաճի չափով ինդեքսավորվելու է՝ պահպանելու կենսաթոշակների գնողունակությունը։ Փաստացի գյուղատնտեսության բնագավառում աշխատող մեր քաղաքացիների աշխատանքը հաշվարկվելու է որպես աշխատանքային ստաժ։

Սիրելի՛ հայրենակիցներ,

12 կետերը որ ներկայացրեցի, հիմնադրույթներն են, ամբողջական լուծումները չեն։ Մենք մեր առաջարկներն ունենք նորաստողծ ընտանիքների ու առաջին անգամ իրենց ուժերը բիզնեսում փորձ անող երիտասարդների, հողի աշխատավորների ինքնազբաղների, աշխատանքային սահմանափակում ունեցողների և շատ այլ հայրենակիցների համար։ Սպասվող շաբաթների ընթացքում կներկայացնենք մեր ամբողջական տնտեսական պլատֆորմը, կքննարկենք ձեր հետ, անհրաժեշտության դեպքում շտկումներ կմտցնենք։ Մենք վստահ ենք, որ առաջարկվող տնտեսական լուծումները կապահովեն մեր տնտեսության թռիչքաձև աճը ու մեր հայրենակիցների բարեկեցիկ կյանքը։

Միասին մենք կարող ենք»:

դիտվել է 174 անգամ
Լրահոս
Իշխանության նահանջը՝ ընտրությունների շեմին. հակաեկեղեցական արշավը հայտնվել է փակուղում. քաղաքագետ Իրանը չի ենթարկվելու խուլիգաններին. Փեզեշքիան Իրանական հրթիռի բեկորները՝ Երուսաղեմում՝ Հայկական վանքի հարևանությամբ գտնվող կայանատեղիում «Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի ընտրություններին Իրանի դեմ պատերազմը փոփոխելու է ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունները․ իրանագետ Մխիթարյանը վնասվածք է ստացել Սա քաղաքական անընդունելի պրակտիկա է, նաև էթիկական լրջագույն խնդիր․ Իրավապաշտպան ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններ Տերը օրհի Մայր Աթոռը իր օրինական գահակալով և ամբողջ հոգևորականաց դասով․ Տեր Սարգիս Ռուբենը մեր ժամանակների ամենաուժեղ հայն է․ Մեսրոպ Առաքելյան Ադրբեջանի հետ խաղաղությունը պետք է հիմնված լինի անվտանգության վրա․ Քոչարյան ԵՄ արտգործնախարարները հրաժարվել են ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվն ավելացել է 3 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետևանքով 3 վիրավորներից մեկն անչափահաս է TRIPP-ի ճակատագիրը ուղղակիորեն կախված է այն հանգամանքից, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում այսօր Իրանի շուրջ. Արմեն Հովասափյան Մեկ անձ, մեկ քույր, միլիոնավոր դրամներ. 76 միլիոն դրամ՝ Ժաննա Անդրեասյանի քրոջ տնօրինած ՍՊԸ-ին Լուսանկարներ «Հայաստան» դաշինքի հանդիսավոր արարողությունը Մենք վճռական ենք, մեր նպատակը հաղթանակն է․ Քոչարյան Մենք վստահ ենք, որ առաջարկվող տնտեսական լուծումները կապահովեն մեր տնտեսության թռիչքաձև աճը ու մեր հայրենակիցների բարեկեցիկ կյանքը․ Արթուր Խաչատրյան Ով է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Խորխոռունու սպանության գործով Սամվել Բաբայանի թիկնազորի նախկին պետն ազատության մեջ է Վահե Հակոբյանը դատի է տվել Արմեն Խաչատրյանին․ինչ է պահանջում Այս պայքարում ձախողվելու իրավունք չունենք․ Սևակ Խաչատրյան Եկե՛ք միասին անցնեք այս դժվար, բայց պատվաբեր ճանապարհըю միասին կարո՛ղ ենք պատմության ընթացքը բեկել․ Քրիստինե Վարդանյան Ալի Լարիջանին ուղերձով դիմել է մահմեդական երկրներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am